Ադարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադարա
Adhara(EpsilonCMaj).png
Ադարա
Հետազոտման տվյալներ
Էպոխա J2000
Համաստեղություն Մեծ շուն
Ուղիղ ծագում 06h 58m 37.6s
Թեքում –28° 58′ 19″
Տեսանելի աստղային մեծություն 1.50[1]
Սպեկտրալ դասակարգում B2II[2]
Ֆիզիկական տվյալներ
Շառավիղ R
Շառավիղ R

Ադարա, (ε Մեծ շան) Մեծ շան համաստեղության երկրորդ ամենապայծառ աստղը, գիշերային երկնքի ամենապայծառ աստղերից մեկը: «Ադարա» անվանումը ծագել է արաբերեն عذارى ադարա, «կույսեր» բառից: Այն ժամանակին եղել է երկնքի ամենապայծառ աստղը` -3.99 լուսային մեծությամբ: Չինարենում 弧矢 (Hú Shǐ) նետ և աղեղ[4] անվանումը վերաբերում է այն աստղային խմբին, որը կազմում են ε Մեծ շան, δ Մեծ շան, η Մեծ շան, HD 63032, HD 65456, ο Նավախելի, k Նավախելի, κ Մեծ շան և π Նավախելի աստղերը: Եվ հետևաբար, ε Մեծ շան աստղի անվանումը 弧矢七 է (Hú Shǐ qī, նետ և աղեղի յոթերորդ աստղը)[5]:

17-րդ դարի Ալ Աչսասի ալ Մուաքեթի «Calendarium» աստղային կատալոգում աստղի անվանումը Աուլ ալ Աձարի է (أول العذاري - awwal al-adhara), որը լատիներեն թարգմանվել է Prima Virginum, որը նշանակում է Կույսերի առաջին աստղ[6]: δ Մեծ շան (Վեզեն), η Մեծ շան (Ալուդրա) և ο2 Մեծ շան (Թանիհ ալ Աձարի) աստղերը միասին անվանվել են՝ Adhārā (العذاري), «Կույսեր»[7]:

Հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադարան կրկնակի աստղ է, ըստ Hipparcos աստղաչափական արբանյակի՝ այն Երկրից գտնվում է մոտ 430 լուսատարի հեռավորության վրա: Հիմնական աստղն ունի +1.5 տեսանելի աստղային մեծություն և պատկանում է B2 սպեկտրալ դասակարգմանը: Գույնը կապույտ է կամ կապտասպիտակավուն՝ մակերեսի 22,200K ջերմաստիճանի պատճառով: Այն արձակում է Արեգակից 38,700 անգամ ավելի մեծ ճառագայթում: Ադարան մինչ օրս հայտնի ամենազանգվածային ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուրն է երկնքում[8]: Այն պրոտոնների ամենաուժգին աղբյուրն է, որոնք կարող են իոնիզացնել Արեգակը շրջապատող միջաստղային գազի ջրածնի ատոմները: Ադարան շատ կարևոր է Տեղային միջաստղային ամպի իոնիզացման վիճակը հայտնաբերելու համար[9]:

Մի քանի միլիոն տարի առաջ Ադարան շատ ավելի մոտ էր Արեգակին, որի պատճառով շատ ավելի պայծառ աստղ էր երկնքում: Մոտ 4700000 տարի առաջ, Ադարան Արեգակից 34 լուսատարի հեռավորության վրա էր և երկնքի ամենապայծառ աստղը՝ –3.99 աստղային մեծությամբ: Ոչ մի այլ աստղ այդքան պայծառ չի եղել և չի լինի հետագա հինգ միլիոն տարիների ընթացքում[10]:

Փոփ մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադարան 2007 թվականին արտադրված «Նոկտուրնա» մուլտֆիլմի ֆիզիկական հերոսն է՝ Թիմի սիրելի աստղը[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ducati J. R. (2002)։ «VizieR Online Data Catalog: Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system»։ CDS/ADC Collection of Electronic Catalogues 2237: 0։ Bibcode:2002yCat.2237....0D 
  2. 2,0 2,1 Tetzlaff, N.; Neuhäuser, R.; Hohle, M. M. (January 2011), «A catalogue of young runaway Hipparcos stars within 3 kpc from the Sun», Monthly Notices of the Royal Astronomical Society 410 (1): 190–200, doi:10.1111/j.1365-2966.2010.17434.x 
  3. Underhill, A. B. և այլք։ (November 1979), «Effective temperatures, angular diameters, distances and linear radii for 160 O and B stars», Monthly Notices of the Royal Astronomical Society 189 (3): 601–605, doi:10.1093/mnras/189.3.601 
  4. 弧矢 (Hú Shǐ) is westernized into Koo She. R.H. Allen opined that Koo She refers to the asterism including δ Velorum and ω Velorum. AEEA opinion is, δ Velorum is member of 天社 (Tiān Shè), meaning Celestial Earth God's Temple asterism and ω Velorum is not member of any asterisms. 天社 (Tiān Shè) is westernized into Tseen She and R.H.Allen used the term Tseen She for Chinese name of η Carinae. See Richard Hinckley Allen: Star Names — Their Lore and Meaning: Argo Navis and Կաղապար:Zh icon AEEA (Activities of Exhibition and Education in Astronomy) 天文教育資訊網 2006 年 7 月 17 日.
  5. Կաղապար:Zh icon AEEA (Activities of Exhibition and Education in Astronomy) 天文教育資訊網 2006 年 7 月 17 日
  6. Knobel E. B. (June 1895)։ «Al Achsasi Al Mouakket, on a catalogue of stars in the Calendarium of Mohammad Al Achsasi Al Mouakket»։ Monthly Notices of the Royal Astronomical Society 55 (8): 429–438։ Bibcode:1895MNRAS..55..429K։ doi:10.1093/mnras/55.8.429 
  7. Allen R. H. (1963)։ Star Names: Their Lore and Meaning (Reprint ed.)։ New York: Dover Publications։ էջ 130։ ISBN 0-486-21079-0 
  8. Wilkinson, E., Green, J. C., McLean, R., Welsh, B. (1996)։ «Extreme Ultraviolet Spectrum of ɛ Canis Majoris Between 600-920 Å»։ Bull. Am. Astron. Soc. 28 (2): 915։ Bibcode:1996BAAS...28..915W 
  9. Vallerga J. V., Welsh B. Y. (1995)։ «Epsilon Canis Majoris and the ionization of the local cloud»։ Astrophys. J. 444: 702–707։ Bibcode:1995ApJ...444..702V։ doi:10.1086/175643 
  10. Tomkin Jocelyn (April 1998)։ «Once and Future Celestial Kings»։ Sky and Telescope 95 (4): 59–63։ Bibcode:1998S&T....95d..59T 
  11. «Nocturna (2007)»։ Internet Movie Database (IMDB)