Ադամախնձոր
Ադամախնձոր | |
---|---|
Ադամախնձորի տեսք կողքից | |
Տեսակ | solitary organism subdivision type? և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | օրգանի գոտի[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | thyroid cartilage? |
Անատոմիական տեղայնացում | վզի դիմացի հատված |
Լատիներեն անվանում | Prominentia laryngea |
Անվանված է | Ադամ |
Foundational Model of Anatomy | 55304 |
Terminologia Anatomica 98 | A06.2.02.003 |
Նկարագրված է | Լեկսիկոն հանրագիտարան, 1835-1841, Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947), Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889), 1911 Encyclopædia Britannica, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1 |
Laryngeal prominence Վիքիպահեստում |
Ադամախնձորը գտնվում է պարանոցի դիմային հատվածում, այն իրականում վահանաճառի դուրս ցցված մասն է, որը ավելի լավ է արտահայտված տղամարդկանց մոտ։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամախնձորի կառուցվածքը արտաքինից նման է փոքրիկ գնդի, որը գտնվում է մաշկի տակ։ Այն սովորաբար ավելի մեծ է և վառ է արտահայտված տղամարդկանց մոտ։ Կանանց մոտ այն տեսանելին չէ[2]։
Սեռով պայմանավորված տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամախնձորի առկայությունը հիմնականում վերագրվում է հասուն տղամարդկանց, քանի որ սեռական հասունացման ժամանակ ադամախնձորի չափսերը մեծանում են և այն դառնում է նկատելի[3]։ Ադամախնձորի զարգացումը համարվում է տղամարդու օրգանիզմին հատուկ երկրորդական սեռական հատկանիշ և պայմանավորված է հորմոնալ ակտիվությամբ[3]։
Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամախնձորը իրեն կազմող վահանաճառի հետ միասին օգնում է պաշտպանել կոկորդի դիմային հատվածը և պատերը, որի կազմի մեջ են մտնում նաև ձայնալարերը (դրանք գտնվում են կոկորդի հետևում)։
Ադամախնձորի հաջորդ գործառույթը կապված է ձայնի խորացման հետ։ Պատանեկության շրջանում կոկորդը և վահանաճառը միասին են աճում։ Հետևաբար, ադամախնձորը չափերով մեծանում է հիմնականում տղամարդկանց մոտ[4]։ Դրանք միասին ձայնային ապարատում ստեղծում են մեծ արձագանքարան(ռեզոնատոր), որի շնորհիվ տղամարդկանց ձայնը ավելի խորքային է դառնում[5][6]։
Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամախնձորի ձևափոխության կոսմետիկ վիրահատական միջամտությունը կոչվում է քոնդոլորինգոպլստիկա։ Վիրահատությունը արդյունավետ է, բարդացումների առաջացման հավանակությունը շատ փոքր է, եթե այդպիսիք այնուամենայնիվ առկա են, բուժումն ավելի հեշտ է լինում։ Այս վիրահատությունը հիմնականում օգտագործվում է սեռափոխությանը ուղղված մի շարք այլ գործընթացների հետ համատեղ[7]։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամախնձոր տերմինի առաջացման վերաբերյալ երկու հիմնական տեսություն կա։ «Բրեյվերի դարծվածքների և առասպելների բառարան» և «Վեբսթերի բառարանը», նշում են հին աստվածաշնչյան առասպելը, ըստ որի արգելված պտղի կտորը մնացել է Ադամի կոկորդում, որն ըստ Աբրահամական կրոնների, առաջին մարդն էր[8]։ Այնուամենայնիվ, այս պատմությունը չի հիշատակվում ոչ Աստվածաշնչում, ոչ էլ հրեա-քրիստոնեական կամ Իսլամական այլ ձեռագրերում։ Իրականում աստվածաշնչյան պատմության մեջ չի նշվում Ադամի կերած մրգի տեսակը, բայց արևմտյան քրիստոնեական ավանդույթների համաձայն՝ այն պատկերվել է որպես խնձոր[9]։
Լեզվաբան Ալեքսանդր Գոդեն պնդում է, որ լատիներեն ադամական խնձոր նշանակող (անգլ.՝ laryngeal prominence բառացի թարգմանությամբ կոկորդի դուրս ցցված մասը) արտահայտությունը, հավանաբար, ի սկզբանե եբրայերենից սխալ է թարգմանվել։ Լատիներենում «pomum Adami» բառակապակցությունը բառացի նշանակում է «Ադամի խնձոր» մինչդեռ երբրայերենի «tappuach» ha adam բառակապակցությունը նշանակում է տղամարդու խնձոր։ Այս խառնաշփոթի պատճառը այն է, որ երբայերենում «Ադամ» (եբրայերեն՝ אדם) բառը նշանակում է տղամարդ, իսկ խնձոր «tappuach» բառը նման է «tafuach» բառին, որը նշանակում է այտուցված[10][11]։ Այսպիսով՝ բառակապակցությունը ճիշտ թարգմանելու դեպքում կստանանք «տղամարդու այտուց» արտահայտությունը։ Այս վարկածի կողմնակիցները պնդում են, որ ինչպես լատիներենում, այնպես էլ այլ ռոմանական լեզուներում հետագա տարբերակները առաջացել են սկզբնական թարգմանական սխալի հետևանքով[12]։
Լրացուցիչ պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ադամախնձոր
-
Ադամախնձոր
-
Ադամախնձոր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ «Laringe». Sisbib.unmsm.edu.pe. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 3,0 3,1 «Prominentia laryngea Medical Term Medical Dictionary». Medicine Online. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Wolfort FG, Dejerine ES, Ramos DJ, Parry RG (1990). «Chondrolaryngoplasty for appearance». Plast. Reconstr. Surg. 86 (3): 464–9, discussion 470. doi:10.1097/00006534-199009000-00012. PMID 2385664.
- ↑ P. J. Bentley (1980), "Endocrine Pharmacology: Physiological Basis and Therapeutic Applications", CUP Archive, pág 240
- ↑ «Pubertad, nuestras diferencias». Esmas.com. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Neumann K., Welzel C., Berghaus A. (2003 51, № 1, p. 30-7). «Operative voice pitch raising in male-to-female transsexuals. A survey of our technique and results». HNO.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ E. Cobham Brewer (1810–1897). Dictionary of Phrase and Fable. 1898. "Adam's Apple"
- ↑ George Crabb (1823), "Universal technological dictionary", Baldwin, Cradock, and Joy, "Pomum Ada'mi"
- ↑ William S. Haubrich (2003), "Medical Meanings: A Glossary of Word Origins", ACP Press, pág 5.
- ↑ «Adam's apple». Medicine.academic.ru. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Robert B. Taylor (2008), "White Coat Tales: Medicine's Heroes, Heritage and Misadventures", Springer, pág 82.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամախնձոր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 63)։ |