Ադալարայի ժայռեր (Ղրիմ)
Ադալարայի ժայռեր | |
---|---|
Տեսակ | կղզի և պատմության հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածքային միավոր | Յալթայի քաղաքային խորհուրդ |
Բնակչություն | 0 մարդ (2014) |
Ադալարներ, կամ Ադալարայի ժայռեր (ուկրաիներեն՝ Адалари, Ղրիմի թաթարերեն՝ Adalar; երբեմն օգտագործվում է նաև «Սպիտակ ժայռեր»[1] և «Երկվորյակ ժայռեր»[2], ղրիմի թաթարերեն անվանումը բառացիորեն նշանակում է «կղզիներ»), երկու ոչ մեծ ժայռոտ կղզի Սև ծովում Գուրզուֆի մոտ։ Կղզիները գտնվում են ափից մոտ 250 մետր հեռավորության վրա, ամեն մեկը տրամագծում ունի 20 - 30 մետր։ Բարձրությունները կազմում են 35 և 48 մետր, նրանց միջև հեռավորությունը կազմում է մոտ 40 մ։ Ծովի խորությունը այս կղզիների հիմքի մոտ տատանվում է 14-ից 38 մետր։
Անցյալում Ադալարները միացված են եղել ափի հետ, աստիճանաբար ծովը քանդել է այդ միացումը, և այժմ ջրի տակ երևում են կրաքարային շղթայի մնացորդները։ 19-րդ դարի սկզբում կղզիներից մեկի վրա կառուցվել էր ռեստորան, գոյություն են ունեցել պլաններ ստեղծելու կախովի ճոպանուղի ափից դեպի կղզի։
Ադալարները հանդիսանում են Գուրզուֆի և Ղրիմի ամբողջ հարավային ափեզրի խորհրդանիշերից մեկը։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ադալար» բառը ղրիմի թաթարերենում և թուրքերենում ինքը արդեն հանդիսանում է «ադա» («կղզի») բառի հոգնակի ձևը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ տես, օրինակ ԽՍՀՄ գլխ. շտաբի քարտեզները
- ↑ «Երկվորյակ ժայռեր» անվանումը օգտագործվում է հանրամատչելի գրականության մեջ։ Այս անվանումը կապված է առասպելի հետ, ըստ որի այս ժայռերը երկու եղբայրներ են, որոնք փորձել են օգտագործել մոգական նվերները իրենց օգուտի համար, ինչի համար էլ նրանց դարձրել է ժայռեր նրանց ուսուցիչը, տես՝ [1] Արխիվացված 2012-05-06 Wayback Machine, [2] Արխիվացված 2012-01-20 Wayback Machine, [3] Արխիվացված 2009-03-28 Wayback Machine).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադալարայի ժայռեր (Ղրիմ)» հոդվածին։ |
|