Ադալարայի ժայռեր (Ղրիմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ադալարայի ժայռեր
Білі Камні

44°35′55″ հս․. լ. 34°16′09″ ավ. ե.HGЯO
Երկիր Ղրիմ Ղրիմ
Ջրատարածություն Սև ծով
Բնակչություն (2014) 0 մարդ
##Ադալարայի ժայռեր (Ղրիմ) (Ղրիմ)
Red pog.svg

Ադալարներ, կամ Ադալարայի ժայռեր (ուկր.՝ Адалари, Ղրիմի թաթարերեն՝ Adalar; երբեմն օգտագործվում է նաև «Սպիտակ ժայռեր»[1] և «Երկվորյակ ժայռեր»[2], ղրիմի թաթարերեն անվանումը բառացիորեն նշանակում է «կղզիներ»), երկու ոչ մեծ ժայռոտ կղզի Սև ծովում Գուրզուֆի մոտ։ Կղզիները գտնվում են ափից մոտ 250 մետր հեռավորության վրա, ամեն մեկը տրամագծում ունի 20 - 30 մետր։ Բարձրությունները կազմում են 35 և 48 մետր, նրանց միջև հեռավորությունը կազմում է մոտ 40 մ։ Ծովի խորությունը այս կղզիների հիմքի մոտ տատանվում է 14-ից 38 մետր։

Անցյալում Ադալարները միացված են եղել ափի հետ, աստիճանաբար ծովը քանդել է այդ միացումը, և այժմ ջրի տակ երևում են կրաքարային շղթայի մնացորդները։ 19-րդ դարի սկզբում կղզիներից մեկի վրա կառուցվել էր ռեստորան, գոյություն են ունեցել պլաններ ստեղծելու կախովի ճոպանուղի ափից դեպի կղզի։

Ադալարները հանդիսանում են Գուրզուֆի և Ղրիմի ամբողջ հարավային ափեզրի խորհրդանիշերից մեկը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ադալար» բառը ղրիմի թաթարերենում և թուրքերենում ինքը արդեն հանդիսանում է «ադա» («կղզի») բառի հոգնակի ձևը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. տես, օրինակ ԽՍՀՄ գլխ. շտաբի քարտեզները
  2. «Երկվորյակ ժայռեր» անվանումը օգտագործվում է հանրամատչելի գրականության մեջ։ Այս անվանումը կապված է առասպելի հետ, ըստ որի այս ժայռերը երկու եղբայրներ են, որոնք փորձել են օգտագործել մոգական նվերները իրենց օգուտի համար, ինչի համար էլ նրանց դարձրել է ժայռեր նրանց ուսուցիչը, տես՝ [1] Archived 2012-05-06 at the Wayback Machine., [2] Archived 2012-01-20 at the Wayback Machine., [3] Archived 2009-03-28 at the Wayback Machine.).