Ադա Նիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադա Նիլսոն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1872(1872-09-21)[1][2][3][…]
ԾննդավայրSödra Säm, Ulricehamn Municipality, Էլվսբորգ, Շվեդիա[4][5][1][…]
Մահացել էմայիսի 23, 1964(1964-05-23)[6][7] (91 տարեկան)
Մահվան վայրJulita, Շվեդիա[6][7]
ԳերեզմանQ29563797?
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունբժիշկ և գինեկոլոգ
ԱշխատավայրSerafimerlasarettet?[3], Ersta sjukhus?[3] և Tidevarvet?[3]
ԱնդամությունՈւփսալայի կին ուսանողների ասոցիացիա[8]
 Ada Nilsson Վիքիպահեստում

Ադա Նիլսոն (շվեդ.՝ Ada Nilsson,սեպտեմբերի 21, 1872, Södra Säm, Ulricehamn Municipality, Älvsborg County, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն - մայիսի 23, 1964, Julita, Շվեդիա լրիվ անվանումը ՝ Ադա Կոնստանտիա Նիլսոն), շվեդ բժիշկ և հասարակական գործիչ, Ֆոգելստադ խմբի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1872 թվականի սեպտեմբերի 21-ին Էլվսբորգում։ Նա Հանս Պետեր Նիլսոնի և նրա կին`Ալբերտինա Ջուլիանա Հուլանդերի երեք դուստրերից մեկն էր։

Դեռահաս տարիքում Ադան որբացել է, բայց նրա խնամակալները հոգ տարան նրա լավ կրթության մասին և նրան ուղղարկեցին Ստոկհոլմում գտնվող աղջիկների դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1891 թվականից, վերապատրաստվել է Քերոլայնի համալսարանում որպես բժիշկ։ Համալսարանն ավարտելուց հետո դարձել է Serafimerlasarettet հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի օգնական։ Այնուհետև նա մի քանի տարի աշխատել է Ստոկհոլմի հիվանդանոցում`Էրսթա սյուխուսում, որը պատկանում էր մանկատանը։

1907 թվականին Ադա Նիլսոնը մասնակցել է կանանց բանավեճային ակումբի ստեղծմանը, իսկ 1914 թվականին նա և Ջուլիա Կինբերգը նախաձեռնել են Svenska Kvinnors Vänsterförbund կուսակցության ստեղծումը։ Այնուհետև նա մասնավոր պրակտիկա է անցել Սոդերմալմում (Ստոկհոլմում) և մեծ ուշադրություն է դարձրել մարմնավաճառների բուժմանը։ Դա էլ հետագայում հանգեցնում է Նիլսոնի հետաքրքրությանը սոցիալական հարցերում և սեռական դաստիարակության անհրաժեշտությանը։ 1910 ականներից սկսած նա սկսեց դասախոսել այս թեմայով։

Երբ 1923 թվականին Շվեդիայում Tidevarvet շաբաթաթերթը սկսել է լույս տեսնել, Ադա Նիլսոնը դարձել է նրա գլխավոր խմբագիրը, ինչպես նաև թերթում բազմաթիվ հոդվածներ է գրել սեռական կրթության մասին՝ անգամ նպաստելով հակաբեղմնավորիչների օգտագործմանը, ինչն անօրինական էր մինչև 1938 թվականը։ Նա բազմաթիվ դասախոսություններ է կարդացել Vogelstad կանանց քաղաքացիական դպրոցում։

Ադա Նիլսոնը բնակվել է Triewaldsgrä 2-ում՝ Apoteket Ängeln դեղատանը։ Տանը նա ընդունել է հիվանդների։ Նրա հյուրերի թվում էին Սելմա Լագերլիֆը և սովետական դեսպան Ալեքսանդրա Կոլոնտայը ։

Կյանքի վերջին տարիներին նա համեստորեն ապրել է Ֆոգելստադեում` ուսուցիչ Հոնորինա Հերմելինի հետ միասին :

Նա մահացել է 1964 թվականի մայիսի 23-ին, նույն շրջանի Ջուլիտա ծխական քաղաքում։

Ստոկհոլմում կա Ադա Նիլսոնի անունով փողոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադա Նիլսոն» հոդվածին։