Ագարակ (Թորթումի գավառ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Ագարակ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Թորթումի գավառակ |
Այլ անվանումներ | Ագրագ, Ագրակ, Ակրակ, Աքրաք, Էգրակ, Էգրեկ, Էկրեկ, Էքրեք |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ագարակցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ագարակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Թորթումի գավառակում` Արդահանից Օլթի տանող ճանապարհին։ Ագարակը հին հայկական գյուղ է և նախկինում գտնվելիս է եղել Տայոց աշխարհի Պարտիզացփոր գավառի մեջ։
Ռուսական քարտեզներում գյուղը սովորաբար նշվում է Էկրեկ անվանումով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում հիմնականում բնակվում էին թուրքեր և լազեր։ 1913 թվականին գյուղում կար նաև հայկական 50 ընտանիք` 403 բնակչով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականի դրությամբ գյուղում պահպանվել էր XI դարում Սմբատ Կիսկացու կողմից կառուցված եկեղեցին, որի վրա կար հունարեն և վրացերեն արձանագրություններ։ Գյուղի մոտ է գտնվում Ս. Ստեփանոս եկեղեցու ավերակները[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 18
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|