Աշունք
Գյուղ | ||
---|---|---|
Աշունք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Թորթումի գավառակ | |
Այլ անվանումներ | Էոշկ, Էոշք, Յոշխ, Յոշկ, Յոշք, Յոշքեվան, Վանք, Օշխ, Օշկ, Օշք | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Աշունք, գյուղ Մեծ Հայքի Տայք աշխարհում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Թորթումի գավառակում[1]։ Գտնվում է Կիսկիմ գյուղաքաղաքից 30 կմ հարավ, Թորթումի ձախակողմյան վտակներից մեկի ստորին հոսանքի վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքը բարձրադիր էր, անտառապատ և լեռնային։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի մասին առաջին անգամ հիշատակել է Վարդան Արևելցին (XIII դար)։ XVIII-XIX դարերում գյուղը կոչել են Վանք։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1877-1878 թվականներին խղճուկ բնակավայր էր և ուներ 3 տուն քուրդ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշունքի մոտ է գտնվում Վանք վանքի ավերակները[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 301
|