Jump to content

Խախու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խախու, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Թորթումի գավառակում[1]։ Գտնվում էր Կիսկիմ գյուղաքաղաքից 20 կմ հարավ, Թորթումի ձախակողմյան մեծ վտակի ստորին հոսանքի ձախ ափին, անտառապատ սարավանդի վրա։

Հնում եղել է հայաբնակ գյուղաքաղաք։ Միջին դարերում եղել է իշխանանիստ բնակավայր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջերին ուներ նաև թուրք և լազ բնակիչ։ 1915 թվականին ուներ 467 հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խախվա վանք

Գյուղի նշանավոր կառույցներից է Խախվա վանքը, որը սյունազարդ կաթողիկե է։ Վանքի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է IX դարում, իսկ վանքի մյուս համալիրը հիմնադրվել է X դարում՝ Բագրատ իշխանապետի որդի Դավիթ Կյուրապաղատի կողմից։ Վանքի մոտ կան 6 մատուռներ։ 1876-1881 թվականներին թուրքերը վանքը վերածվել է մզկիթի[2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2018 հունվարի 25-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 629
  3. «Էրզրում, Թորթում, Բաղբաշը գյուղի Հահո (Խախուլի), Սուրբ Քառասնից, Խախվա վանք հայկական վանքերը». Վերցված է 2018 հունվարի 25-ին.