Աբդլմսեհ Ա Արծրունի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբդլմսեհ Արծրունի (այլ կիրառումներ)
Աբդլմսեհ Ա Արծրունի Աբդլմսէհ Արծրունի | ||
Արծրունիների զինանշանը | ||
| ||
---|---|---|
11-րդ դար | ||
Նախորդող | Թոռնիկ Ա Արծրունի | |
Հաջորդող | Թոռնիկ Բ Արծրունի | |
Ազգություն | Հայ | |
Դավանանք | Քրիստոնեություն | |
Ծննդյան օր | անհայտ | |
Ծննդավայր | Վասպուրականի թագավորություն | |
Վախճանի օր | անհայտ | |
Դինաստիա | Արծրունիներ | |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն | |
Հայր | Թոռնիկ Ա Արծրունի | |
Զավակներ | Թոռնիկ Բ Արծրունի, Դավիթ կրոնավոր, Ստեփանոս վարդապետ, Գրիգոր կրոնավոր | |
Ռազմական ծառայություն | ||
Կոչում՝ | Առաջին կյուրոպաղատ |
Աբդլմսեհ Ա Արծրունի նաև Աբդլմսէհ Արծրունի (ծննդյան և մահվան թթ. անհտայտ - 11-րդ դար), Հայ իշխան Վասպուրականում[1], Առաջին կյուրոպաղատ Բյուզանդիայում[1], իշխան Թոռնիկ Արծրունու որդին[1], Վասպուրականի Սենեքերիմ թագավորի ազգակիցը[1], Արծրունյաց իշխանական տան կրտսեր ճյուղ՝ Խեդենեկյան իշխանական տոհմից։ Նրա որդին է իշխան Թոռնիկ Բ Արծրունին և Դավիթ, Ստեփանոս, Գրիգոր կրոնավորները։
Վասպուրականի թագավորության վերացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուզանդական նենգ քաղաքականության որոգայթն ընկած Սենեքիմ Արծրունին դեսպանություն է ուղարկում Կոստանդնուպոլիս, որդու՝ Դավթի գլխավորությամբ, և ընդունում է Բարսեղ Բ-ի պարտադրած ծանր պայմանագիրը՝ կայսրությանը զիջել Վասպուրականը (8 քաղաք, 72 բերդ, 4 հազար գյուղ) և 1021 թվականին իր արքունիքով, մերձավորներով ու զորքով (մոտ 70—80 հազար մարդ) գաղթում է Սեբաստիա, որը ճանաչվել է Արծրունիների ժառանգական տիրույթը։ Սենեքերիմ Արծրունու գաղթից հետո Աբդլմսեհը նստում է Ամյուկ (Ամիւկ) բերդում և իշխում նրա շրջակայքի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 14
- «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Դ. ժբ.
- «Պատմություն Արծրունյաց տան, Թովմա Արծրունի և Անանուն», ծանոթ՝. Վրեժ Վարդանյանի, 1978, Երևան, էջ 311-313