Աբաս Ճահկեցի
Արտաքին տեսք
Աբաս Ճահկեցի | ||
| ||
---|---|---|
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | 12-րդ դար | |
Ծննդավայր | Ճահուկ | |
Վախճանի օր | 13-րդ դար | |
Ամուսին | Ստեփանոս Գ եպիսկոպոսի քույր | |
Զավակներ | Խաթուն Ճահկեցի |
Աբաս Ճահկեցի (12-րդ դար, Ճահուկ - 13-րդ դար), հայ ազնվական, իշխան Ճահուկ գավառում[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրել և գործել է Ճահուկ գավառակենտրոնում։ Ճահուկի տոհմիկ մեծահարուստներից էր, Սյունյաց Ստեփանոս Գ եպիսկոպոսի (1168-1216) քրոջ ամուսինը[2]։ Աբաս Ճահկեցու Խաթուն անունով դուստրը Էլիկում Օրբելյանի կինն էր։ Աբասի դստեր հետ ամուսնանալուց հետո, որպես կալվածք Էլիկումը ստանում է Երնջակի բերդը և Ճահուկ ավանը։ Էլիկումը և նրա արդեն հայացած զավակները Օրբելյանների իշխանական տան հիմքն են դնում[1][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայ ժողովրդի պատմություն», Հ. Ժամկոչյան, Ա. Աբրահամյան, Ս. Մելիք-Բախշյան, Ս. Պողոսյան, Երևան, 19752, էջ 501.
- ↑ 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 5․
- ↑ «Նախիջևան. պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ», Այվազյան.