«Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1952
ՏնօրենՆարինե Ադամյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքyerevan76.schoolsite.am

«Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե դե Սան Մարտինի կիսանդրին դպրոցի առջև

Դպրոցը հիմնադրվել է 1952 թվականին և կոչվել է հեղափոխական Կամոյի (Սիմոն Տեր-Պետրոսյան) անունով։ Մինչև 1991 թվական դպրոցը գործել է որպես ռուսական խորացված ուսուցմամբ, այնուհետև՝ հայկական ուսուցմամբ դպրոց։ 1992-1993 թվականներին ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի «Պողոս Արզումանյան» ֆոնդի տնօրեն Արմենակ Մեծատուրյանի և նրա տիկնոջ` Սիրանուշ Արզումանյանի աջակցությամբ դպրոցը վերանորոգվել և Երևանի քաղաքապետարանի 1993 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ վերանվանվել է «Արգենտինյան Հանրապետություն»։

1993 թվականից ռուսաց լեզվի և անգլերենի հետ միասին դպրոցում դասավանադվել է իսպաներեն։ 2001-2002 ուստարվանից դպրոցն անցել է իսպաներենի խորացված ուսուցման։ Դպրոցը բարեկամական կապեր է հաստատել Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի «Հայաստանի Հանրապետություն» կրթօջախի և այլ ուսումնական հաստատությունների հետ։

1997 թվականին դպրոցի բակում տեղադրվել է արգենտինայի ազգային հերոս գեներալ Խոսե դե Սան Մարտինի կիսանդրին։

Դպրոցում դասավանդում են ռուսաց լեզու, իսպաներեն և անգլերեն։ Գործում է գեղագիտական կենտրոն՝ նկարչության, կավագործության, գորգագործության դասարաններով։ Դպրոցի համակարգչային դասարանը կոչվել է բարերար Արմենակ Մեծատուրյանի անունով[1]։ Դպրոցը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, ունի էլեկտրոնային գրատախտակ[2]։

Անվանակոչումից հետո դպրոցը բազմիցս հյուրընկալել է և՛ Արգենտինայի, և՛ իսպանախոս երկրների բարձրաստիճան պատվիրակությունների։ Դպրոց են այցելել Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմը, Մոսկվայում Արգենտինայի դեսպաններ Խուան Կառլոս Օլիման, Առնոլդո դե Լիստրեն, Լիլյանա Ռոչեն, Արգենտինայի ֆեդերալ ոստիկանության սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարիո Մայնարիչը, «Պողոս Արզումանյան» ֆոնդի, հայկական համայնքի ներկայացուցիչները, բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Schools of Yerevan | ognirdprocid.am». www.ognirdprocid.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]