Jump to content

Մասնակցի քննարկում:Xelgen

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Smiley
Smiley
Այս մասնակիցը նախընտրում է «դու» դիմելու ձևը։
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
Եթե դուք եք ինձ գրել, ապա ես կպատասխանեմ ձեզ այս էջում։
Եթե ես եմ ձեզ գրել, ապա ես կհետևեմ ձեր քննարկման էջին մի քանի օր։

Նախկին տարիների քննարկումները կարող եք գտնել արխիվում, ըստ տարիների՝

You can find discussions of previous years in achive links, above.


Цветные страницы Армянской советской энциклопедии

[խմբագրել կոդը]

Здравствуйте !

Спасибо Вам и другим участникам огромное за отличное сканирование Армянской советской энциклопедии.

Единственный недостаток: Отсутствуют цветные страницы (иллюстрации, карты и т.п.) и цветные иллюстрации в тексте.

Скажите, пожалуйста: Планируете ли Вы сканировать и сделать доступными также цветные части АрмСЭ ?

Было бы очень полезно !

С уважением,

Elsmlie

--80.109.14.88 14:22, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Очень надеюсь, что будет возможно сделать доступной полную версию АрмСЭ, включая цветные страницы. Иллюстрации (и особенно карты) важные части энциклопедий.
Так как АрмСЭ трудно доступна за рубежом, уверен, что полная версия с цветными страницами будет весьма великой помощью иностранцам, изучающим Армению и вообще энциклопедическую литературу на армянском языке.
С уважением,
Elsmlie --80.109.14.88 12:33, 1 Հունվարի 2015 (UTC)

Для тех кто возможно будет искать ответ на вопрос, мой ответ в Викитеке.--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:10, 3 Հունվարի 2015 (UTC)

Здравствуйте, Xelgen !
Скажите, пожалуйста: Может быть, есть новости по поводу цветных страниц Армянской советской энциклопедии ?
С большой радостью жду возможности ознакомиться с их сканами !
Спасибо за все Ваши усилия и с уважением,
Elsmlie --80.109.14.88 16:56, 5 Հունիսի 2015 (UTC)[reply]

2014 թ. տարվա հոդված

[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Xelgen, Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2014 թ. լավագույն հոդվածները, մասնակցի՛ր 2014 թ. Տարվա հոդվածների քվեարկությանը: --ERJANIK քննարկում: 02:23, 7 Հունվարի 2015 (UTC)

Ողջույն, ուշացումով շնարհավոր տոները: Մեթայում քննարկումը ավարտվեց, եթե ես ճիշտ հասկացա, պետք է ինչ-որ մեկը հայտ բացի, ոչ ակտիվ գլոբալ բոտերի համար, որ հեռացնեն, այսինքն իրենք չեն հետևելու, եթե իհարկե այդպես է, ապա ավելի ճի՞շտ չի լինի, մեր մոտ մշակենք բոտային քաղաքականություն, և այն գլոբալ բոտերին, որոնք ակտիվ չեն եղել 2014-ին զգուշացնենք իրենց հիմնական վիքիիում ու այստեղ արգելափակենք: Ի դեպ մեր վիքիում 36 բոտի լոկալ դրոշակ հեռացվեց, հիմա մեր մոտ 13-ը ունեն բոտի լոկալ դրոշակ:--6AND5 (քննարկում) 12:12, 9 Հունվարի 2015 (UTC)

6AND5 շնորհակալություն, քոնն էլ շնորհավոր։ Պրեվենտիվ արգելափակելը սխալ եմ համարում, ու ծայրահող միջոց։ Եթե ունես մեր մոտ պասիվ գլոբալ բոտերի ցանկ, կարելի է ստուգել նրանց գլոբալ ակտիվությունը, և եթե մի քանի նախագծից բացի, այլ տեղ նույնպես պասիվ են, աշխատել այդ ցանկի հետ, ինչպես մետայում որոշվել է։ Նախ իրանց տեղյակ պահել, մոտ ժամանակներում կրկին ակտվիացնելու պլանների բացակայության դեպքում ցանկը ներկայացնել գլոբալ բոտի դրոշակը հանելու համար։ Գործը առանձնապես չի շատանա, իսկ օգուտը գլոբալ կլինի։ Մեր նախագծի աճը նշանակում է, որ մենք նաև գլոբալ աշխատանքներում պետք է ներգրավվենք, պասիվ/ստացողի դերից անցնենք ավելի ակտիվ։ Կարող ես ցանկը մի տեղ քցել, միասին կաշխատենք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:27, 9 Հունվարի 2015 (UTC)
Տեղական դրոշակների ցանկը այստեղ է.(ինչպես վերևում ասեցի 36-ին զրկել են, մնացել են այս 13-ը), իսկ գլոբալը դու ես ցույց տվել. [1], բայց ես դեռ չեմ ուսումնասիրել նրանց գլոբալ ներդրումները, որը սակայն կփորձեմ ժամանակի ընթացքում անել, միայն նոր այս մեկը աչքովս ընկավ. [2] 4-5 նախագծում կարծես արգելափակված է, այս բոտի կտրվածքով ի՞նչ կասես?--6AND5 (քննարկում) 21:43, 9 Հունվարի 2015 (UTC)
Ես նոր մեկ գլոբալ բոտի (Zorrobot) իրավունքների հեռացման դիմում բացեցի մեթայում, բոտապահը ինքն էր իր էջում գրել, որ առանց զգուշացման կարող են հեռացնել բոտի իրավունքները, քանի որ դրանք ակտիվ չեն (իսկ բոտը կարծես թե նախկինում բոլոր վիքիներում, ուր մեծածավալ գործունեություն էր ծավալում, արդեն մեկ տարուց ավել ակտիվ չի) [3]--6AND5 (քննարկում) 11:07, 10 Հունվարի 2015 (UTC)
Երկու բոտ էլ գտա, որ ոչ ակտիվ են, մեկը սա է YFdyh-bot, բայց չինացու կամ ճապոնացու է պատկանում, այդ առումով նրա բոտապահի էջից բան չհասկացա, իսկ այս մեկը՝ WikitanvirBot , պատկանում է ստյուարդի, սակայն բոտը վերջին անգամ 2012-ին է ակտիվ եղել տարբեր նախագծերում, մի քիչ վտանգավոր չի սրա համար հայտ բացելը կամ իր էջում գրելը:-) --6AND5 (քննարկում) 12:01, 10 Հունվարի 2015 (UTC)
Մեթայի դիմումը Zorrobot-ի համար բավարարվեց:--6AND5 (քննարկում) 11:46, 13 Հունվարի 2015 (UTC)
VolkovBot-ին էլ զրկեցին [4], այս մեկին էլ (WarddrBOT) շտապել էի առաջադրելուց.[5]--6AND5 (քննարկում) 19:13, 14 Հունվարի 2015 (UTC)
6AND5 կարծում եմ բոտապահերին տեղեկացնելուց հետո արժի 1 ամիս սպասել, ապա նոր դիմել գլոբալ բոտի դրոշակի հեռացմանը։ Պարտադիր բոլոր բոտապահերին տեղեկացնել մետայում և հիմնական նախագծում, ինչպես առաջարկել էին, եթե մասնակիցը Զորոլի պես բացահայտ չի հայտնել, որ իր բոտերը այլևս ակտիվ չեն։ Օրինակ Volkov մասնակցին կարծես թե չէիր տեղեկացրել։ Կարող եմ տիպային անգլերեն հաղորդագրություն կազմել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 15:12, 16 Հունվարի 2015 (UTC)
Կազմիր, Վոլկովի դեպքում չեմ զգուշացրել, քանի որ նա իր բոտը արգելափակել էր, երբ ռուվիքիի տեղական դրոշակի համար էին իրեն դիմել[6]:Ավելի շուտ մինչև դիմելն էր արդեն արգելափակել բոտը--6AND5 (քննարկում) 15:16, 16 Հունվարի 2015 (UTC)
Հասկանալի է։ Անգլերեն սենց մի բան, միանգամից էջը դիտելուց քոփի–փեյստ արա երևացող կոդը (ոչ թե այս էջի կոդը)։
Dear {{subst:PAGENAME}} your Global bot [[:m:User:%Բոտի անունը այստեղ%|%և ևս մեկ անգամ այստեղ%]] was inactive for over a year. As interwiki links are no longer maintained via global bots, there is a [[:m:Requests_for_comment/Inactive_Global_bot_accounts|consensus to remove Global bot flags from inactive accounts]], and those active only on few projects (local bot flags to be requested instead of global). If you intend to run your bot globally with new functionality in near future please let us know. Otherwise global bot flag will be removed, but you can naturally re-request it later if needed. You can also request removal of global bot flag yourself if you wish so.
Thanks for your service to global Wikimedia community! --~~~~

Առաջին անգամ տեղադրելուց ստուգի որ subst-ը ճիշտ աշխատեց «հրաշագործ բառի» հետ։ Եթե միագնամից բոլորի համար հավաքես, ավելի ճիշտ է խնդրել Մետայում որ դա մասնակիցների էջերում բոտով գրեն, ոչ թե դու հատ–հատ ձեռով գրես։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 16:49, 16 Հունվարի 2015 (UTC)

Արգելափակման մասին

[խմբագրել կոդը]

Ալեքսեյ, ես ադմինների տեղեկատախտակում նշել եմ, որ ցանկացած ադմին կարող է վերանայել իմ որոշումը տվյալ դեպքի կտրվածքով: Այնպես որ այդ առումով խնդիր չկա: Ինչ վերաբերում է նախապատմությանը, ապա մասնակիցը ուղղակի արհարմարհում է իրեն բոլոր զգուշացումները ու փորձում անընդհատ սադրել, դա բնական է, քանի որ Վիքիպեդիայի միջոցով ստեղծվող Գարդմանք բրենդը Վիքիպեդիայից մանրից անհայտանում է, մնացածը իր քննարկման, ադմինների տեղեկատախտակի և իմ քննարկման էջերում կան, արգելափակումը եղել է այս ամենի հանրագումարում:Մասնակիցը ինքն է ասում, որ գրելու իր ուզած ձևով մինչև իրեն չարգելափակեն, Աստված իր հետ..., ինչ ուզում էր այն էլ ստացավ...--6AND5 (քննարկում) 21:03, 9 Հունվարի 2015 (UTC)

6AND5 քո գրածից ստեղծվում է տպավրոությւոն որ նշածդ 2 հոդվածներում տեքստ ավելացնելու համար է արգելափակվել, ինչը այդպես չէ։ Լավ գիտեմ որ մասնակցի կողմից ամիսներով արված խախտումները պատշաճ շարադրելոը կարող է մի քանի օրվա անդուր աշխատանք լինել, բայց գոնե հիմնական պատճառները պետք է ներկայացնել արգելափակման ժամանակ։
Մասնակիցը որքան հասկացա (բայց դեռ այդ քննարկումը անձամն չեմ տեսել) ասում է, որ օգտագործելու է «Արցախի հանրապետություն» ձևը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևի փոխարեն։ Ու ես դա կվերագրեմ, համայնքի կողմից, այդ հարցին հապճեպ լուծմանը և առաջին 2-3 դեպքոից հետո, այլևս լուրջ չդիտարկելուն։ Հասկանում եմ, որ իրար վրա 5-6 քննարկում է բացվել, բայց դա էլ նրանից է գալիս, որ առանց ուսումնասիրելու կարծիք ենք հայտնել։ Այդ երկու անվանումները իրավահավասար են, պաշտոնական են, և գործածելի։ Իմ աղբյուրների համաձայն ԱԳՆ–ն իր գրություններում միշտ օգտագործում է ԼՂՀ տարբերակը, նախագահը միշտ օգտագործում է՝ Արցախի Հանրապետություն տարբերակը։ Այս կամ այն տարբերակը նախապատվության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն տալուց հրաժարվել են, քանի որ դա կլինի սահմանադրության հակասող մեկնաբանություն իրանց կողմից։ Չեզոք տեսակետից ելնելով մենք պետք է երկու տարբերակն էլ կիրառենք։ Այդ քննարկման մեջ էլ չգրեցի, քանի որ երբ քննարկումը վիճաբանության է վերացվում, էլ նրանում գրելը լավագույն դեպքում անիմաստ է, քանի որ էլ քաղաքակիրթ քննարկում հնարավոր չէ, և նախկինում արտահայտված տեսակետ պդելը դառնում է շատերի համար պատվի հարց։ Այդ իս պատճառով անիմաստ եմ գտնում նաև նման քննարկումների արդյունքներ ամփոփելը/հղվելը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:19, 9 Հունվարի 2015 (UTC)
Նայիր այս քննարկման արդյունքը.Վիքիպեդիա:Տերմինների քննարկում/Արխիվ/2012-2014 թթ.#Արցախի Հանրապետությո՞ւն, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ես սրանից ավել ինչ կարայի անել, որ այսպես ասած երկու կողմն էլ գոհ մնային: Իսկ նա հունվարի երկուսին նոր հիշում է, որ ես չարաշահումներով եմ դա արել.մեկ ամիս անց նոր հիշելով, գումարած արգելափակման մասին խոսքը, որը ոչ առաջին անգամ է ասել, որ ասես էմոցիաների տակ է եղել, բայց հիմնական խնդիրը Արցախ կամ ԼՂՀ-ն չի, այլ Գարդմանք տերմինն է, որը նա հնարավոր բոլոր հոդվածներում գրել է, իսկ հիմա մոտ 50-ի կարգի հոդվածում է մնացել այդ տերմինը, բայց վիքիպեդիան չի կարող դառնալ տերմինների լեգալացման գործիք, այլ միայն դրանց ներկայացման...--6AND5 (քննարկում) 21:51, 9 Հունվարի 2015 (UTC)
Ի դեպ ես նոր նկատեցի, որ նա սեպտեմբերի 29-ին ինձ ու Երջանիկին շնորհակալություն է հայտնում Տող գյուղի օրինակի հետաքրքիր առաջարկ լինելու համար (նույն քննարկման նախավերջին պարբերությունը), իսկ հիմա մեղադրում է անօրինական որոշում կայացնելու մեջ, ոնց-որ ասում են մեկնաբանությունները ավելորդ են...--6AND5 (քննարկում) 21:57, 9 Հունվարի 2015 (UTC)
6AND5 Այո, ես հենց այս քննարկման մասին էի խոսում և գտնում եմ, որ իրան կայացած համարելն ու ամփոփելը սխալ է։ Նման դեպքերում դադարում է քննարկումը ոչ թե այն պատճառով, որ տեղի է ունեցել բազմակի քննարկում և մասնակիցները հասել են համաձայնության, այլ նրա պատճառով որ այն տեղափոխվել է անձնական (վիրավորանքների) ոլորտ և նրանում այլևս հնարավոր չէ հասնել առողջ համաձայնության։ Ես պատրաստել էի պատասխան այնտեղ, բայց այլևս տեղին չհամարեցի շարունակել։ Նույն խնդիրը նկատել եմ, քո ամփոփած «Սաունթրեք/Ֆիլմի երաժշտություն» քննարկումում, կամ էլ հին քարտեզների վերաբերյալ քննարկումը, որը դու չես ամփոփել, բայց համարել ես որ հասել ենք համաձայնության։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 16:53, 16 Հունվարի 2015 (UTC)
Հին քարտեզների պահը չհասկացա ինչի մասին է խոսքը, եթե կարելի է լինքը տուր, ինչ վերաբերում է բազմաչարչար թեմային (ԼՂՀ), ապա այդտեղ կարելի է քննարկել անվերջ ու երբեք չհասնել արդյունքի, եթե որևէ մասնակից կարող է ավելի լավ տարբերակ ասի թող դիմի ադմինների տեղեկատախտակ, այնպես չի, որ փորձելու եմ դիմադրել, եթե իհարկե չլինի, որ ով ոնց ուզում է թող գրի, մեկ է հավասազոր անվանումներ են:--6AND5 (քննարկում) 17:58, 16 Հունվարի 2015 (UTC)
Էն, մեկ տարուց հին, խորհրդարանում պատմության մասին էր խոսքը, երբ առաջարկել էիր քարտեզները փոխել, այնուհետ քննարկումը անցավ Դավիդ1992–ի անձին ու իմ խորհին համոզմամբ, որպես քննարկում վարի գնաց։ Մթնոլորտը սկբունքային է, տարաձայնությունները ողջունելի, սխալները անխուսափելի։ Բայց դրանք կարող ենք շտկել, եթե մթնոլորտը գործընկերակական/հարգալից է։ Ու ԼՂՀ/Արցախ վերջին քննարկում բոլորի ներողություն «դավադիտ եղած» վիճակն է, որ հեչ չեր տրամադրում իրար հասկանալուն, ու նենց չի, որ դու կամ ցանկցած այլ մեկը, զգալիորեն ավել բան կարող էիր անել այնտեղ, այն ժամանակ։ Թող մի քիչ հանդարտվի էս ալիքը, նորից կփորձենք քննարկել, իմ կարծիքով ըստ չեզոք տեսակետի պետք է փորձենք հավասարաչափ օգտագործել, բայց տեղ կա, որտեղ տեխնիկապես մեկ տարբերակ պետք է օգտագործենք (ամենավառը՝ կատեգորիաները)։ Լավ, սա հետո…--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 03:06, 17 Հունվարի 2015 (UTC)
Այդ քարտեզների հարցում ես հիմա էլ կարծում, որ կոնսենսուս կար, քանի որ կարծիք արտահայտողներից միայն մեկն էր դեմ, իսկ 100 տոկոսանոց արդյունք որևէ տեղ չի լինում, իսկ հետագայում այդ հարցը լուծվեց որովհետև դեմ լինող մասնակիցը երկար ժամանակով Վիքիից ենթադրաբար հեռացել էր, համաձայնվիր, որ դա ընդունելի գործելաոճ չի, սպասել թե դեմ լինող մասնակիցը երբ Վիքիից կգնա, որ նոր փոփոխություններ անենք, բա որ չգնա՞...--6AND5 (քննարկում) 09:28, 17 Հունվարի 2015 (UTC)

Ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ մի հատ նայիր Բեկոյի քննարկման էջի վերջին քննարկումը կապված ԱՎԲ-ի հետ[7]:--6AND5 (քննարկում) 18:57, 11 Հունվարի 2015 (UTC)

Մեկ հատ հարց, իսկ այն գլոբալ բոտերը, որոնք ներկայումս ակտիվ են մեր մոտ, դրանց նույնպես պետք է ավելացնել, թե նրանց վրա չի տարածվում այդ սահմանափակումը:--6AND5 (քննարկում) 05:40, 12 Հունվարի 2015 (UTC)
Գլոբալ բոտերը ԱՎԲից չեն օգտվում, այնպես որ նրանց ավելացնելը անիմաստ է, անգամ եթե նրանց վրա սահմանափակումը տարածվի։ ՄեդիաՎիքին դելիվերի բոտերին ու ՔթիՄազԲոտին «մարդ ես, պետք գա» սկզբունքով եմ ներառել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 06:08, 12 Հունվարի 2015 (UTC)

Մասնակից:ՆորայրԲաղդասարյան

[խմբագրել կոդը]

Ողջույն Ալեքսեյ, ինձ հետաքրքրում է, երբ անժամկետ արգելափակված մասնակիցը անընդհատ նոր մասնակցային հաշիվներ է բացում, ի՞նչ կարելի է անել: Սա այն նույն մասնակիցն է ով ներկայանում էր տարբեր մարդկանց անուններով՝ կատարելով նաև բացահայտ վանդալություններ (մեծածավալ ջնջումներ տարբեր հոդվախներում՝ Լիլիթ և Կարեն հաշիվներից): Որքանով հասկանում եմ, բացի ամեն անգամ արագ արգելափակումից այլ եղանակ չկա...--6AND5 (քննարկում) 07:55, 25 Հունվարի 2015 (UTC)

Գումարած այն, որ նա սկսեց օգտվել իր այսպես կոչված եղբոր հաշվից, մինչ այդ հոդված էր ստեղծել այփի հասցեից, այսինքն սրա վերջը արդեն չի երևում...--6AND5 (քննարկում) 14:10, 25 Հունվարի 2015 (UTC)
Ողջույն, 6AND5 խնդրում եմ, տես այս գրառումս։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 16:36, 26 Հունվարի 2015 (UTC)

Ողջույն Ալեքսեյ, ինձ մի հարց է հետաքրքրում, եթե մասնակիցներից մեկը որոշակի քննարկման մեջ ասի, որ Ալեքսեյի ադմինությունը կամ ադմինական գործունեությունը թյուրիմացություն է եղել, դու դա ինչպե՞ս կգնահատես և կարձագանքես, միայն անկեղծ--6AND5 (քննարկում) 20:51, 14 Փետրվարի 2015 (UTC)

Խնդրում եմ տեսակետդ արտահայտես այս հարցի շուրջ.Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ#Կարևոր հարց, սա ըստ ինձ կամ բացահայտ քարոզչություն է կամ մասնակիցների վրա ճնշում գորածդրելու ձև կամ երկուսը միասին, ինչքանով են այս գործողությունները ընդունելի՞--6AND5 (քննարկում) 20:38, 16 Փետրվարի 2015 (UTC)

Արևելյան Եվրոպայի մրցույթ և ադրբեջանական քարոզչություն

[խմբագրել կոդը]

Ողջույն, Xelgen: Շատ խորքային խնդիր կա քննարկելու, եթե ժամանակային առումով զբաղված ես, կարող ես ուշ անդրադառնալ: Ես ինքս արձակուրդ եմ վերցրել (թեև երևի կեսին չհասած՝ հետ վերադառնամ): Անցնենք խնդրին:

Այն, որ ադրբեջանցիները ամեն պատեհ առիթ օգտագործում են իրենց ցույց տալու համար, երևի գաղտնիք չէ: Վերջերս իրենց ակադեմիայի մասին հոդված գրելիս էլ իմացա, որ կան հատուկ վիքի-խմբեր՝ ակադեմիայի ներսում՝ իրենց քարոզի համար: Արևելյան Եվրոպայի մրցույթը անմասն չմնաց: Ես դրա մասին հենց ամենասկզբում զգացի, բայց տարբեր պատճառներով՝ լուռ մնացինք: Բանն այն էր, որ մի շարք պատմական թեմաներ իրենք իրենցով էին արել, դրա մասին ես գրել եմ հղման մեջ: Դա իրենց ցուցակներում: Հետո սկսեցին «ուղղումներ» անել նաև մեր էջերում: Ադմինների տախտակում և խորհրդարանում գրելուց հետո մեր ադմինների մոտ ակտիվություն նկատվեց, ինչը շատ գովելի է, թեև կարող է ուղղակի զուգադիպություն լինել: Բայց իմ ամենասկզբի հարցը մնաց այդպես էլ չլուծված՝ ըստ արժանվույն:

Հիմա մի քանի տվյալներ Իրանի մարդահամարից, և նրա թշնամական երկրից՝ ԱՄՆ-ից, երկու տարբեր տեսակետներ, որոնք ցույց են տալիս ադրբեջանցիների իրական քանակն Իրանում: Բանն այն է, որ յուրաքանչյուր մարդ, ով շփվում է իրենց կամ իրենց առնչվող փաստերի հետ, գիտի սա: Մանրամասնեմ:

Նախ, ինչպես երևում է քարտեզից, ադրբեջանցիները ապրում են հիմնականում 4 նահանգներում: Դրանք են՝ Ուրմիա լճից արևմուտք՝ արևմտյան Ադրբեջան, արևելք՝ Արևելյան Ադրբեջան, հյուսիսում՝ Արդաբիլ, և հարավում՝ Զենջան: Հիմա: Արևմտյան Ադրբեջանում, ըստ մարդահամարի, ապրում են 3 080 հազար մարդ, մեծամասամբ, ինչպես քարտեզից երևում է՝ քրդեր: Արևելյանում՝ 3 724 հազար, Արդաբիլում՝ 1 248 հազար, իսկ Զենջանում՝ 1 015 000: Մանուշակագույնը, շատ չնչին, կա նաև շրջակա Ղազվին նահանգում, որտեղ ընդհանուր բնակչությունը դարձյալ քիչ է՝ 1 201 հազար: Այսինքն, եթե նույնիսկ համարենք, որ Ղազվինում ապրողների ոչ թե 5-10 տոկոսն է ադրբեջանցի, այլ 100-ը, նույնպես համարենք, որ Արևմտյան Ադրբեջանում ապրողների 65 տոկոս քրդերը նույնպես ադրբեջանցիներ են (երկու աբսուրդ, բայց ամեն դեպքում), ադրբեջանցիների քանակը հասնում է 10 268 հազարի: Իրականում, պարզ է, որ այս թվից պետք է հանել առնվազն 2 միլիոն: Ադրբեջանցիների մեծ քանակություն կա նաև մայրաքաղաք Թեհրանում (ընդհանուր բնակչությունը՝ 12 միլիոն): Այլ նահանգներում ադրբեջանցիներ գրեթե չկան: Այսինքն՝ նույնիսկ եթե մենք գումարում ենք այն երանելի 10 միլիոնին այս 12 միլիոնը, համարելով, որ բոլոր թեհրանցիները ադրբեջանցի են (այսինքն՝ Թեհրանում պարսիկներ կամ այլ ազգեր առհասարակ չկան), ապա նրանց ընդհանուր թվաքանակը հասնում է 22 միլիոնի: Իսկ ադրբեջանցի մեր կոլեգան նշում է 25 միլիոն թիվը: Իրականում Թեհրանում ու նրա շրջակա քաղաքներում հաշվվում է ոչ ավելի, քան 25 տոկոս իրանական ադրբեջանցի՝ 3-4 միլիոն: Ընդամենը՝ ստացվում է 4 նահանգներում ու Թեհրանում՝ 12-13 միլիոն

Մեկ այլ գծագիր-սխեմայով, որը վիքի է ներբեռնել այս կայքից մի ադրբեջանցի, ոնց ասում են՝ «ինքն իր ձեռքով», կարելի է տեսնել հետաքրքիր թվեր, որոնք փաստում են իմ՝ վերոնշյալ ասածները: Թյուրքախոս զանգվածը չի անցնում 18 տոկոսը, որոնցից 2 տոկոսը թուրքմեններն են ու Իրանի թուրքերը, 16 տոկոսը՝ ադրբեջանցիները: Կրկին ստացվում է 12-13 միլիոն: Այդ փոփոխությունը արվել էր մեզ մոտ, սակայն ադրբեջանցիների ընդհանուր թիվը մնացել էր նախկինը, որ դրել էր ինտերֆեյսը՝ 35 միլիոն: Ավելին, այդ թիվը ավելացվել էր ոչ միայն կաղապարում, այլև հոդվածի տեքստում: Այսինքն, ինչպես միշտ, ադրբեջանական պրոպագանդան ընդամենը բառերի շարան էր, և լի էր բացթողումներով: Իսկ մերոնք այդ պրոպագանդային հավատացին: Կամ՝ կասկածեցին, որ հնարավոր է իրոք ճիշտ է:

Հիմա կա երկու հարց-խնդիր, որոնք լուծելու խնդրանքով դիմում եմ քեզ, եթե դեմ չես: Նախ՝ պետք է այս թիվը վերականգնվի այնպես, ինչպես եղել է, երկրորդը, հնարավորինս բացառվի նման դեպքերի կրկնությունը՝ ինչպես կոնկրետ այս, այնպես էլ՝ այլ հոդվածներում: Ինչու չեմ անում ես. 1. ես արդեն երկու անգամ հետ եմ շրջել, և երրորդ անգամ ետ շրջելը չի կարելի, 2. իմ գրածը (ոչ մանրամասն բացատրությամբ, ինչպես այստեղ) չընդունվեց կամ ընդունվեց մասամբ, 3. սա բացահայտ վանդալիզմ է, որը միայն ադմինը կարող է հսկել, 4. սա շատ կարևոր ռազմավարական ու ազգային հարց է, որը աչքաթող անել չի կարելի: Պետք է չմոռանալ, որ վիքիից օգտվում են մեր հայրենակիցները, և տեսնում 35-40 միլիոն ադրբեջանցի, որը հիվանդ երևակայության արդյունք է, և դա կարող է հոգեբանական ու այլ խնդիրներ, տհաճ զգացմունքներ պարգևել: Մեր վիքիպեդիան՝ ինֆորմացիոն զենքը (լավ իմաստով), կարող է օգտագործվել մեր դեմ (վատ իմաստով):

Թեև արձակուրդում եմ, բայց, էլի եմ ասում, երևի ամբողջովին չկարողանամ վայելել՝ այս և այլ խնդիրների պատճառով, բայց անհամբերությամբ կսպասեմ պատասխանիդ՝ պարբերաբար մտնելով ու թարմացնելով քո էջը: Հարգանքներով՝ Հայկ (արաբագետ) 22:43, 1 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Պոմերանյան շունիկ
Ալեքսեյ ջան, հավելվածն արդեն հնարավորություն է տալիս այս Պոմերանյան շունիկին այցելել քո Վիքիէջ ;) Լիլիթ (քննարկում) 11:23, 1 Մայիսի 2015 (UTC)[reply]

Գաղտնաբառի խնդիր

[խմբագրել կոդը]

Ողջույն, Ալեքսեյ ջան։ Արդեն որերորդ դեպքին եմ ականատես լինում, երբ մասնակիցը մոռացած է լինում գաղտնաբառը, ցանկանում է վերականգնել, սակայն այդպես էլ էլ․ փոստին նամակ չի ստանում։ Երբ ժամանակ ունենաս, խնդրում եմ նայես, քանի որ նորեկների մի մասն այս խնդրի առաջ շատ է կանգնում։ Ստիպված նորից են գրանցվում։--Լիլիթ (քննարկում) 07:23, 28 Մայիսի 2015 (UTC)[reply]

Լիլիթ ջան, ես կամ Վիքիպեդիայի այլ մասնակից դա չենք կարող անել, պետք է դիմել Վիքիմեդիայի սեռվերների ադմիններին։ Կարելի է IRC–ում փորձել դա անել, ցանկալի է խնդիրը նկատելուց անմիջապես հետո, քանի դեռ հետքերը մատյաններում կան։ Փորձեք #wikimedia-operations կամ #wikimedia-tech ալիքները։ Որպես կանխարգելում կարևոր է համոզվել որ էլ–փոստը ճիշտ էր մուտքագրած, և գրանցվելուց հետո հաստատվել է էլ–փոստի հասցեն (էլ–փոստին նամակ է գալիս, գրանցվելուց հետո)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 09:19, 28 Մայիսի 2015 (UTC)[reply]
Մերսի, Ալեքսեյ ջան։ Քանի որ տեխնիկական հարցերից ես այդքան էլ գլուխ չեմ հանում, Դավիթ ջան, խնդրում եմ դու զբաղվես այս հարցով։--Լիլիթ (քննարկում) 09:34, 28 Մայիսի 2015 (UTC)[reply]

Hi . Request to translate

[խմբագրել կոդը]

Hi. please translate to Tamil this article =»> [en:https://en.wikipedia.org/wiki/MyHeritage MyHeritage] . Thank you ! פארוק (քննարկում) 18:07, 9 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Hello. Could you delete or ask for delete the page "Tempalte:Decode" that I created accidentally? Thank you. IKhitron (քննարկում) 12:30, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Цветные страницы Армянской советской энциклопедии

[խմբագրել կոդը]

Здравствуйте, уважаемый Xelgen !

Прошу меня извинить за мою назойливость, но очень интересует меня состояние работ касательно доступности сканов цветных страниц АрмСЭ.

Буду очень благодарен, если Вы можете сообщить мне о новостях, и очень рад, если цветные страницы скоро будут доступны !

Заранее спасибо большое и с моими наилучшими пожеланиями,

Elsmlie --80.109.14.88 14:40, 21 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

[խմբագրել կոդը]
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Xelgen, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

Цветные страницы Армянской советской энциклопедии

[խմբագրել կոդը]

Здравствуйте, Xelgen !

Еще раз убедительная просьба сообщить о публикации цветных страниц АрмСЭ.

С Новым годом и моими наилучшими пожеланиями,

--80.109.14.88 17:25, 30 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Добрый день и с новым годом!
Если вы подскажете какие именно страницы вас интересуют, постараемся переслать. Когда будут обработанны все цветные вкладыши, затрудняюсь сказать. Автоматизированные техники обработки подходящие для отсканированного текста, плохо справляются с иллюстрациями, а до ручной обработки около 1000 страниц, руки не доходят, и я не могу пока назвать каких-то сроков. --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 07:34, 12 Հունվարի 2016 (UTC)

Help decide the future of Wikimania

[խմբագրել կոդը]

The Wikimedia Foundation is currently running a consultation on the value and planning process of Wikimania, and is open until 18 January 2016. The goals are to (1) build a shared understanding of the value of Wikimania to help guide conference planning and evaluation, and (2) gather broad community input on what new form(s) Wikimania could take (starting in 2018).

After reviewing the consultation, we'd like to hear your feedback on on this survey.

In addition, feel free to share any personal experiences you have had at at a Wikimedia movement conference, including Wikimania. We plan to compile and share back outcomes from this consultation in February.

With thanks,

I JethroBT (WMF) (talk), from Community Resources 21:32, 13 Հունվարի 2016 (UTC)

Last December, I invited you to share your views on the value of Wikimedia conferences and the planning process of Wikimania. We have completed analysis of these results and have prepared this report summarizing your feedback and important changes for Wikimania starting in 2018 as an experiment. Feedback and comments are welcome at the discussion page. Thank you so much for your participation. I JethroBT (WMF), Community Resources, 22:47, 8 Փետրվարի 2016 (UTC)

Հարգելի՛ Xelgen և Lilitik22 կարող եք ասել թե ինչ սխալներ կան հոդվածում, որ վատ թարգմանություն եք պիտակել։-- Techno-Freak 15:46, 26 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Մամսակից:Techno-Freak, խմբագրման ափոփության մեջ արդեն նշել եմ պարբերությունները, ինչպես նաև իմ խմբագրումներում կտեսնեք թե ինչ խնդիրներ կային, որոնք մասամբ ուղղել եմ։ Ինչպես նաև, բերված տեղեկությունները և պնդումները բոլորը անաղբյուր են, բացի մրցանակի ժողովրդական անվան։ Դերասանների անունները, որոնք բերված են որպես օրինակ, իմ մոտ տպավորություն են թողնում բնօրինակ Ռու:ՎՊ–ում ինչ–որ ներքին հոդվածներ ավելացնելու փորձերով, հայերենում նման խնդիր չկա և անգամ հոդվածները չկան։ Մեկ էլ այլ հոդվածներում նունյպես նկատել եմ, որ հաճախ երկու բացատ (space) եք դնում բառերի արանքը։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 17:25, 26 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի՛ Xelgen ջան շնորհակալ եմ ուղղումների համար, հոդվածի ամբողջ տեքստային մասը ստուգված է կողմից, եթե կան այլ սխալներ կխնդրեի կոնկրետ նշել, եթե ոչ ապա արդեն պիտակը հանել։-- Techno-Freak 19:10, 26 Փետրվարի 2018 (UTC)
Մասնակից:Techno-Freak ջան պիտակը դրել եմ իմ ուղղումներից հետո, քանի որ դեռ մի այդքան էլ ուղղում կա անելու, որոնց ժամանակը այս հոդվածի համար ես չունեմ։ Դրանք բացատրելը կտևի էլ ավելի երկար, քան ուղակի ուղղելը։ Կրկին, 1–ին և 3–րդ պարբերությունները ունեն իմաստային նկատելի սխալներ, օրինակ «իրավասությունները դիտարկում են», «նաև ստանում են այսինչ մրցնականեր», «AVN մրցանակները հովանավորվում և ներկայացվում են ամերիյան AVN»…։ Ու այդ ամենը առանց աղբյուրների է, անուններն ավելնորդ են, գոնե ներկայիս ձևով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:45, 26 Փետրվարի 2018 (UTC)
Հ․Գ․ Խուսափիր {{հարգելի մասնակից}} կաղապարը քննարկումներում ձեռքով ավելացնելուց, այն նախատեսված էր, կաղապարների ներսում օգտագործելու համար։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:46, 26 Փետրվարի 2018 (UTC)

Տեքստը վնասվում է ՎիզուալԽմբագրիչ օգտագործելուց

[խմբագրել կոդը]

Այս էջում՝ Մասնակից:Asostar/Ավազարկղ/6 բաժինը --Asostar (քննարկում) 13:26, 10 Մարտի 2018 (UTC)[reply]

Տեխադմինի թեկնածության հաստատում

[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Xelgen, ցանկություն կա Ձեր թեկնածությունը վերաառաջադրել ինտերֆեյսի ադմինիստրատորի երկարատև իրավունքներ ստանալու համար: Խնդրում եմ հաստատել Ձեր թեկնածությունը ստորև:--Սիգմա (քննարկում) 01:41, 14 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

Ողջույն Սիգմա, շնորհակալություն վստահության համար։ Ես հաստատում եմ պատրաստակամությունը, տեխ․ ադմինի պարտավորություններն ստանձնելու, գիտակցելով որ տեսանելի աապագոյւմ ավելի շատ լինելու եմ ռեզերվային դերում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:14, 30 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

MediaWiki:Gadget-wikidataInfoboxExport

[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Xelgen ջան, ոնցես։ Ուշադրությունդ հղում եմ այստեղ։ - Kareyac (քննարկում) 16:55, 26 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Testing notofications Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:46, 2 Մարտի 2019 (UTC)[reply]

Test from IP.

Reminder: Community Insights Survey

[խմբագրել կոդը]

RMaung (WMF) 18:54, 20 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]

Reminder: Community Insights Survey

[խմբագրել կոդը]

RMaung (WMF) 15:10, 4 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Introduction to open space

[խմբագրել կոդը]

Good afternoon! We in Russian Wikipedia created a page about the organization of the Armenian Assembly. Could you help us with the introduction to open space?

Thank you!

Выведение страницы в ОП

[խմբագրել կոդը]

Добрый день! Мы создали страницу об Ассамблее Армян в русской Википедии. Нам нужна помощь в выведении страницы в общее пространство. Спасибо!

Защита статьи

[խմբագրել կոդը]

Здравствуйте! Защитите, пожалуйста, вот эту статью: Լեռնային Ղարաբաղ.--Renvoy (քննարկում) 18:36, 19 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Спасибо за помощь и что дали знать Renvoy. Защитил, сейчас просмотрю детальнее что нужно откатить. --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 18:44, 19 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

How we will see unregistered users

[խմբագրել կոդը]

Hi!

You get this message because you are an admin on a Wikimedia wiki.

When someone edits a Wikimedia wiki without being logged in today, we show their IP address. As you may already know, we will not be able to do this in the future. This is a decision by the Wikimedia Foundation Legal department, because norms and regulations for privacy online have changed.

Instead of the IP we will show a masked identity. You as an admin will still be able to access the IP. There will also be a new user right for those who need to see the full IPs of unregistered users to fight vandalism, harassment and spam without being admins. Patrollers will also see part of the IP even without this user right. We are also working on better tools to help.

If you have not seen it before, you can read more on Meta. If you want to make sure you don’t miss technical changes on the Wikimedia wikis, you can subscribe to the weekly technical newsletter.

We have two suggested ways this identity could work. We would appreciate your feedback on which way you think would work best for you and your wiki, now and in the future. You can let us know on the talk page. You can write in your language. The suggestions were posted in October and we will decide after 17 January.

Thank you. /Johan (WMF)

18:15, 4 Հունվարի 2022 (UTC)

Սևագիր:Խաղային վահանակ

[խմբագրել կոդը]

Բարև ձեզ, ես նկատել եմ իմ որ իմ նոր ստեղծած էջը (Խաղային վահանակ) գցել եք սևագրի մեջ։ Էդ սևագիրը ինչ է ներկայացնում և ե՞ս մի բան սխալ եմ արել, որ գցել եք։ Զոր Ջան (քննարկում) 20:52, 9 Հունվարի 2022 (UTC)

Բարև Ձեզ Զոր Ջան, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա և շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Կներեք, ես գրել էի ձեզ պատճառի մասին, բայց հավանաբար տեխնիկական վրիպակի պատճառով այն չպահպանվեց։ Հոդվածը տեղափոխել եմ սևագիր, քանի որ այնտեղ շատ էին թարգմանության սխալները, որոնք ոճական-շարահյուսական խնդիրներից զատ նաև իմաստային խնդիրներ էին առաջացնում։ Այդ պատճառով հոդվածը դեռ պատրաստ չէ Վիքիպեդիայի այցելուների «սպառմանը» և առայժմ այն պետք էր «թաքցնել», մինչև այն կսրբագրվի և կբարելավվի։ Խնդրում եմ մի քանի անգամ ընթերցեք խմբագրեք-սրբագրեք այն։ Այնուհետև խնդրեք որևէ այլ մասնակից, «թարմ հայաացքով» նույնպես ընթերցի և օգնի գտնել Ձեզ խնդիրները, որոնք դուք, որպես առաջին հեղինակ չեք նկատի։ Ցանկալի է մեկը, ով ծանոթ է տեխնիկական-համակարգչային տերմիններին։ Դրանից հետո, կարող եք նաև ինձ գրել, կաշխատեմ նայել-գրել կարծիքս։ Ապա, արդեն ընթերցողներին պատրաստ, պատշաճ որակով կներկայացնենք հիմնական հոդվածների «անվանատարածքում»։ Դիմեք եթե ընթացքում լինեն այլ հարցեր և հաջողություններ ձեր վիքիգործունեության մեջ։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:02, 10 Հունվարի 2022 (UTC)
Բարև ձեզ, ես նկար եմ տեղադրել եվ նկատի նկարագրության բաժնում մի նախադասություն եմ ավելացրել: Զոր Ջան (քննարկում) 08:05, 12 Հունվարի 2022 (UTC)
Հարգելի Զոր Ջան, ափսոսում եմ, որ վերևում իմ ասածներից ոչ մեկը չի ընկալվել և չի արվել և առանց գեթ մեկ խնդիրը ուղղելու հետ եք տեաղփոխել էջը։ Հոդվածը մեքենայական թարգմանության (Գուգլ/Յանդեքս/Բին թարգմանիչների) արդյունք է։ Մեքենայական թարգմանությամբ ստեղծված հոդվածները Հայերեն Վիքիպեդիայում ենթակա են անմիջապես ջնջման։ Տպավորություն է, որ դուք ինքերդ չեք կարդացել էջը այլապես կնկատեիք աչք ծագող խնդիրները։ Առավել ուշագրավ մի քանի օրինակ՝
  • «Այն երկու ձեռքով հեռակառավարման վահանակ է, որի կառավարումը կառավարում է բութ մատները» Վահանակը ունի երկու ձե՞ռք։ Իր կառավարումը կառավարում է խաղացողի բութ մատները՞։
  • «Գեյմփադները ապահովում են խաղացողի և խաղային վահանակի փոխազդեցությունը:» Խաղային վահանակը ապահովո՞ւմ է խաղայահին վահանակի և խաղացողի փոխաղդեցությունը։ Ստացվում է ինքն իր հետ փախազդեցությունը։ Պետք է լիներ, «Խաղային վահանակը ապահովում է խաղացողև և խաղայաին համակարգի/հարթակի/համակարգչի/սարքի փոխազդեցությունը»։ Էլ ավելի հայերեն կլիներ «Խաղային վահանակի միջոցով խաղացողը կառավարում է խաղը»-ը։
  • «Ստանդարտ բարձիկի որոշ սովորական հավելումներ ներառում են ուսի կոճակները», առանց մեկնաբանության։
  • «Կարգավորիչը նաև բազմաֆունկցիոնալ է և ներառում է ընդարձակման պահարան, որը կարող է օգտագործվել տարբեր տեսակի ծայրամասային սարքերի հետ: «Nunchuk» կոչվող անալոգային փայտիկ ծայրամասային սարքը նույնպես պարունակում է արագացուցիչ[10], սակայն, ի տարբերություն Wii Remote-ի, այն չունի որևէ ցուցիչի գործառույթ: » Ձեռքում տեղավորվող սարքը ունի «պահարան», «ընդարձակման պահարան» քիչ է, նաև 100–մետրերի իսկ երբեմն տասնյակ կիլոմետրերի շառավաիղ ունեցող արագացուցիչ։
Էջը կրկին տեղափոխում եմ սևագիր, քանի որ տեսնում եմ, որ ինչ-որ աշխատանք իսկզբանե արվել է։ Միաժամանակ այս հոդվածի խնդիրները բացատրելու վրա, արդեն ծախսվել էլ ավելի շատ ջանք և ժամանակ քան հոդվածը ստեղծելու վրա։ Նման խնդիրներով էջերը լուրջ վնաս են հասցնում Վիքիպեդիայի համբավին։ Առանց պատշաճ մակարդակի բերելու Սևագրից հետ տեղափոխելու դեպքում այն ջնջվելու է համաձայն Արագ ջնջման մեր կանոնների։ Կրկին պատրաստ եմ օգնել, ստուգել աշխատանքը, եթե այն պատշաճ արվի։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 13:22, 13 Հունվարի 2022 (UTC)
Իսկ որ խնդրեմ, դ՞ուք կարող եք ուղղել, եթե հնարավոր է: Զոր Ջան (քննարկում) 18:54, 13 Հունվարի 2022 (UTC)
Բարև ձեզ, ի՞սկ այսպես https://hy.wikipedia.org/wiki/Սևագիր:Խաղային_վահանակ#Չորրորդ_սերունդ : Զոր Ջան (քննարկում) 07:25, 14 Հունվարի 2022 (UTC)

Reminder to participate in the ratification vote of ther UCoC Enforcement Guidelines

[խմբագրել կոդը]

Hello Xelgen,

The Ratification vote of Universal Code of Conduct Enforcement Guideline is currently taking place until March 21.

As of 19 March 14:40 UTC, no votes from hywiki registrants have been casted. While I'm keeping in mind that homewiki isn't always indicative of where an editor is active, I want to remind everyone that local opinions are sought in this global decision. Even if your homewiki is not hywiki, commenting on the guidelines from the perspective of this project will be beneficial.

If you didn't vote yet, please take a few minutes to participate in the ratification vote! Your voice is important.

Regards,

AAkhmedova (WMF) (քննարկում) 16:30, 19 Մարտի 2022 (UTC) Thanks for the reminder Aida, I've casted my vote and added my comments. --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:33, 20 Մարտի 2022 (UTC)[reply]

Need your input on a policy impacting gadgets and UserJS

[խմբագրել կոդը]

Dear interface administrator,

This is Samuel from the Security team and I hope my message finds you well.

There is an ongoing discussion on a proposed policy governing the use of external resources in gadgets and UserJS. The proposed Third-party resources policy aims at making the UserJS and Gadgets landscape a bit safer by encouraging best practices around external resources. After an initial non-public conversation with a small number of interface admins and staff, we've launched a much larger, public consultation to get a wider pool of feedback for improving the policy proposal. Based on the ideas received so far, the proposed policy now includes some of the risks related to user scripts and gadgets loading third-party resources, best practices for gadgets and UserJS developers, and exemptions requirements such as code transparency and inspectability.

As an interface administrator, your feedback and suggestions are warmly welcome until July 17, 2023 on the policy talk page.

Have a great day!

Samuel (WMF), on behalf of the Foundation's Security team 23:02, 7 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Reminder to vote now to select members of the first U4C

[խմբագրել կոդը]
You can find this message translated into additional languages on Meta-wiki. Please help translate to your language

Dear Wikimedian,

You are receiving this message because you previously participated in the UCoC process.

This is a reminder that the voting period for the Universal Code of Conduct Coordinating Committee (U4C) ends on May 9, 2024. Read the information on the voting page on Meta-wiki to learn more about voting and voter eligibility.

The Universal Code of Conduct Coordinating Committee (U4C) is a global group dedicated to providing an equitable and consistent implementation of the UCoC. Community members were invited to submit their applications for the U4C. For more information and the responsibilities of the U4C, please review the U4C Charter.

Please share this message with members of your community so they can participate as well.

On behalf of the UCoC project team,

RamzyM (WMF) 23:11, 2 Մայիսի 2024 (UTC)[reply]

Research about the tools on Wikimedia projects by the CEE Hub

[խմբագրել կոդը]

Hi everyone,

We would like to invite you to submit your responses to the survey dedicated to the tools that are used currently across the Wikimedia projects and the tools that you want to have.

This survey was made by the working group of the CEE Hub, and your responses will be reviewed afterwards, as we want to continue supporting the communities. That support can be documentation for certain most used tools by other communities across the region per specific topics, finding solutions for new tools to be created in the future, creating most needed tools in the region (so called "regional wishlist list"), and many other options.

Deadline to fill in the survey is 20th of August, 2024.

Submit your answers here

Thank you in advance for your time that you will dedicate in filling in this survey --MediaWiki message delivery (քննարկում) 13:07, 26 Հուլիսի 2024 (UTC)[reply]

Results from the survey about the tools on Wikimedia projects by the CEE Hub

[խմբագրել կոդը]

Hi everyone,

During August 2024, we sent you a survey about the tools, so now we would like to bring to your attention the conclusions and results from the survey, which you can explore on this Meta page.

I hope you will enjoy exploring the mentioned tools on the page, along with other conclusions from the survey. Thanks for your time, and we will continue working on this important topic. --MediaWiki message delivery (քննարկում) 12:10, 7 Հոկտեմբերի 2024 (UTC)[reply]