Մասնակցի քննարկում:Xelgen/Արխիվ 2013

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրիստոս հարյավ ի մեռելոց[խմբագրել կոդը]

Համագործակցության հրավեր[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, հրավիրում ենք Ձեզ Համագործակցության շրջանակներում մասնակցել հայկական թեմաներով հոդվածների ստեղծմանն ու բարելավմանը։ Եթե Դուք հետաքրքրված եք այս հրավերով և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս նախագծում, ապա խնդրում եմ Ձեր մասնակցությունը հայտնել Համագործակցության էջում՝ «Մասնակիցներ» բաժնում ստորագրելով։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19։41, 7 Մայիսի 2013 (UTC)

Գերվաստակաշատ Վիքիպեդիացի
Հարգելի Ալեքսեյ, այս շքանշանը սիրով հանձնում եմ ձեզ Հայ Վիքիում ունեցած մեծ ավանդի համար։ Արման Մուսիկյան (քննարկում) 12։52, 16 Հունիսի 2013 (UTC)

ՀՀ քաղաքներ[խմբագրել կոդը]

[1] մասնակցեք ՀՀ քաղաքների մասին հոդվածների բարելավմանը։ Հարգանքներով

խնդիր Link FA և Link GA կաղապարների հետ[խմբագրել կոդը]

ողջույն հարգելի Xelgen, Link FA և Link GA կաղապարները չեն աշխատում, խնդրեմ երբ ժամանակ ունենաս տես ինչից կարող է լինել։ --ERJANIK քննարկում: 05։11, 7 Հուլիսի 2013 (UTC)

Երջանիկ, իմ սխլաներ էր, այնտեղ շատ սկրիպտեր դադարել էին աշխատել։ Գիշերվա կեսին ունքը դզելու փոխարեն, աչքը հանեցի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:54, 7 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Խորհուրդ[խմբագրել կոդը]

Ողջույն Xelgen ջան։ Մեկ խորհուրդ եմ ցանկանում հարցնել։ Ցանկանում եմ վրացական բոլոր քաղաքների մասին գրեմ, ու այսպիւսի մի խնդիր է էլի առաջացել։ Քաղաքը, որի մասին ուզում եմ գրել, Հարավային Օսիայի քաղաքներից է, ու ես չգիտեմ, թե տեղեկաքարտում ինչ գրեմ։ -- ջեօ  16։37, 7 Հուլիսի 2013 (UTC)

Տեղեկաքարտի ո՞ր դաշտի մասին է խոսքը։ Ավելի կոնկրետ օրինակ կարո՞ղ ես բերել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:22, 7 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Խոսքը երևի տարածքային պատկանելության մասին է, այ եթե մեր մասնակիցները մի քիչ ավելի ակտիվ լինեին մեր այդ հարցի շուրջ քննարկում-քվեարկությանը, հիմա այդ հարցը չէր լինի--6AND5 (քննարկում) 21:27, 7 Հուլիսի 2013 (UTC)[reply]
6AND5, Վիքիպեդիայում հարցերը քվեարկությամբ չեն որոշվում, շատ Վիքիպեդիաներում այն առհասարակ արգելված է։ Մեր մոտ ընդունելի են, եթե կա 2 երկար համաձայնության հասնելուն ուղղված քննարկում, որը չի հանգեցրել համաձայնության (կոնսենսուսի)։ Բայց և այդպես, քվեարկության արդյունքները չեղյալ են դառնում համաձայնության հանելուն պես։ Նման օրինակ է Վիքիփեդիա–>Վիքիպեդիա վերանվանումը, որը մի քանի տարի քննարկվելով, համաձայնության չհանգեցրեց, և վերջը անցանք քվեարկության։
Թե ոնց ներկայացնել երկիրը քվերակության և անգամ հարցմանը, հանելու բան չէ։ Այնպես որ գոնե իմ կողմից, չքվեարկելը, ոչ չնկատելու, ոչ էլ պասիվ լինելու հարց էր։ Քննարկմանը կարծիքս նշել եմ, ընդհանուր մոտեցման և սկզբունքի մասին նույնպես հիշատակել եմ։
Բուն թեմային՝ եթե տեխնիկապես կարող ենք գրել երկար, ապա «դե ֆակտո, մասամբ ճանաչված Աբխազիա հանրապետությունում, դե–յուրե (նշում ըստ ՄԱԿ երկրների մեծամասնության) Վրաստանի, Աբխազիա ինքնավար մարզում»։ Եթե ոչ, ապա ավելի հակիրճ, և կարելի է օգտվել նշումներից, ամենակարճը Աբխազիա/Վրաստան։ Եթե միայն մեկ երկիր, ապա Աբխազիա (նշում՝ «Աբխազիան մասամբ ճանաչված անկախությամբ պետություն է, Վրաստանը այն համարում է, իր ավտոնոմ մաս»)։ Եթե խոսքը քարտեզների մասին է, կարծում եմ, որ պետք է քաղաքը ցուցադրվի Աբխազիայի տարածքում, բայց Վրաստանը պետք է տարբերվի այլ հարևան պետությունների գույներից, իդեալում Վրաստանի գույնը պետք է լինի Աբխազիայի/Հ․Օսթեիայի գույնի և այլ հարևան երկրների գույների 50/50 միախառուրդը։ Տեսեք օրինակ անգլերեն ՎՊ–ում, ոնց են արված նման բնակավայրերը։
Հ․Գ․ չակերտներում նշվածը, մոտավոր տեսքն է, որը պետք է շարադրել իրական իրավաբանական/քաղաքական եզրերով։ Անխախ ինձանից Հ․Օսթեիցայի անցա Աբխազիայի, բայց տվյալ պարագայում երկուսի միջև տարբերություն չեմ տեսնում։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:13, 7 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Համաձայն եմ - Մեր մոտ ընդունելի են, եթե կա 2 երկար համաձայնության հասնելուն ուղղված քննարկում, որը չի հանգեցրել համաձայնության (կոնսենսուսի)։ Բայց և այդպես, քվեարկության արդյունքները չեղյալ են դառնում համաձայնության հանելուն պես։ , դրա համար ես նշեցի քննարկում-քվեարկությունը, որը 2-ն էլ ընդգրկում էր իր մեջ:--6AND5 (քննարկում) 22:28, 7 Հուլիսի 2013 (UTC)[reply]

ՀՍՀ հատոր 3[խմբագրել կոդը]

Ողջույն, Ալեքսեյ ջան։ ՀՍՀ-ի 3-րդ հատորը բեռնելու ես։ Միայն դա է մնացել բեռնել։ Հայկն ասաց, որ Ալեքսեյը աշխատանքների կեսն արել է արդեն։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11։39, 18 Հուլիսի 2013 (UTC)

Ողջույննր, Արման ջան։ Այո, մեկ դա է մնացել վերջացնել, մեկ էլ 1–ին հատորում մոտ 50 էջ, նորից տառաճանաչելու կարիք կա (տես 1–ին հատորի ինդեքսի քննարկումը Վիքիդարանում)։ Վիքիների հետ կապված մի քայլ այլ բանի վրա եմ աշխատում, որ պետք է հնարավորինս արագ վերջացնել, բայց կարծում եմ մինչ ամսվա վերջ սա էլ կանեմ։ Նաև Հայկի առաջին քցած մի քանի հատորներում կփոձեմ ուղղել մի քանի բան, և թարմացնել (արդեն ստեղծված էջերի վրա դա չի ազդ)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:43, 18 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Ալեքսեյ ջան: Դա էլ որ լինի, լավ կլինի: Ողջ հանրագիտարանը կունենք և կկարողանանք տեղափոխել Վիքիպեդիա: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:01, 18 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Այ, այդ «տեղափոխելը» դուրս շատ չի գալիս :) Եկեք «հիմքի վրա, ստեծղենք Վիքիպեդիայի հոդվածներ», բայց ոչ «ՀՍՀ–ն տեղափոխենք» ;)։ Այնտեղ ևս մի քանի բան պետք է անել, գործը արդյունավետ անելու համար, շաբաթ–կիրակի կգրեմ Վիքիդարանում և այնտեղի քո էջում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:09, 18 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Ալեքսեյ ջան, կոնկրետ հայ թեմատիկայով նյութեր տեղափոխելը անհրաժեշտ եմ գտնում: Էջերը հնարավորինս ձևավորում եմ և հղկում: Այսօր մի 2 ժամ չարչարվեցի որ Մ. Մազմանյան կարգի հղումները շտկեմ, բայց հազիվ հոդվածի կեսի վրայով անցա և այն ոչ բոլորը կարողացա գտնել: Չեմ ուզում միայն ազգանունները թողնեմ, գոնե անվան սկզբնատառն էլի մի ինչ-որ բան տալիս է: Հուսամ նման մարդկանց կենսագրությունը կլինի ՀՍՀ-ում: Այլ ինֆորմացիա գտնել մեր քաղքաների մասին, շատ քիչ է: Ինձ ճարտարապետությունն էր հայտնի և Եկեղեցիներ բաժինը հավեսով գրեցի, բայց մնացածի մասին նյութ ճարելը դժվար է, եթե ոչ անհնարին: Գյումրիի թանգարանում էի, համքարությունների դրոշներ կար, Գյումրվա տարազ, մեկ էլ հին Գյումրու գերբը: Չթողեցին նկարեի: Հետևիցս քայլ առ քայլ գալիս էին: Սա է իրականությունը: Իսկ ավելի զարգացած երկրներում մարդիկ թանգարաններում նկարվում են որքան ուզում են: Գրականություն գրեթե չկա քաղաքի մասին: Մի հատ Լենինական գիրք կա ձեռքիս տակին, բայց Վիքիի հոդվածն ավելի ինֆորմատիվ է:
Մեր հարևան ադրբեջանցիները խեղաթյուրում են մեր պատմությունը: Հենց երեկ էր, որ Վիքիպահեստում Գյումրվա շենքի նկար ավելցանելիս, նրա տակ տեսա "Ադրբեջանի շենք" կատեգորիան, որն ավելացրել էր ոմն Takabeg մասնակիցը (տես էջի պատմության մասը): Հիմա նորից մտել ու ճիշտն է ավելացրել: Էլ չեմ ասում, որ շատ հոդվածներ, մեր մոտ գրված է ընդամենը մի տողով` այսինչը քաղաք է Հայաստանում, իսկ Ադրբեջանում դա մի ծավալուն թեմա է, որտեղ խոսվում է, որ դա իրենց հողն է: Դրա համար էլ մենք պարտավորենք հոգ տանել հայ թեմատիկայով հոդվածների շարադրմանը, լավացմանը և բարելավմանը: Գյումրիի, իհարկե, հոդվածը մի փոքր վերապահումներով, դուրս շատ է գալիս: Լավ կլիներ, բոլոր քաղաքների մասին նմանատիպ լայնածավալ հոդված ունենայինք: Գիտեմ, որ կան բացեր: Պատմությունից եմ կարդացել, որ Գյումրին, Կարսը և Անին լինելով Ռուսաստանի տիրապետության տակ, այն տրվել է Թուրքիային, բայց այնուհետև այն հետ է Լենինիականը հետ է վերցվել: Ցավն այն է, որ չեմ հիշում թե որտեղից եմ ընթերցել, բայց դա հավաստի է և դա կարող են վկայել շատ տարեց գյումրեցիներ: Եթե գտնեմ այդ նյութը, մի գեղեցիկ բաժին էլ կավելացնեմ: 1926 թ.-ի երկրաշարժի մասին էլ նյութ չեմ գտել: Միայն թանգարանից տեղեկացա, որ հունական Սուրբ Գևորգ եկեղեցին այդ թվին է փլվել:
Ինչևէ, մեր Վիքին այսպես թե այնպես ահագին բարելավվում է մեր միացյալ ջանքերով և հիմա շատ թեմաներ հնարավոր է լինում գտնել հայերենով, իսկ ՀՍՀ-ն եթե նույնիսկ պարզապես տեղափոխենք, մեր աուդիտորիան կընդլայնենք դպրոցականների և դասատուների հաշվին, իսկ դա հիմնաքարն է, որովհետև այսօրվա դպրոցականը վաղվա ուսանողն է, ապագայի բանվորը, ինժեներն ու գիտնականը: Եվ դա կբերի շղթայական ռեակցիայի: Շատերի հետ որ խոսում են, զարմանում են, որ կարելի է հայերեն լեզվով նորմալ նյութեր գտնել հանրագիտարանում և այդ ժամանակ ցույց եմ տալիս մեր լավ մշակած հոդվածներն ու ասում, տեսեք որ կա, ու որն էլ չկա, դուք էլ եք կարող մասնակցել դրանք զարգացնելուն: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:24, 18 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Articles about Armenians in Uruguay[խմբագրել կոդը]

Hi Xelgen. Hope you are doing fine. I am a Wikipedian from Uruguay and, among other things, I am devoted to the creation and diffusion of articles related to immigrants of several origins (myself, I am a proud descendant of immigrants, too). Uruguay has a lively Armenian community. As you are a native speaker of Armenian, I kindly suggest you to create some articles, based upon the English versions։

Best regards from Montevideo, Fadesga (քննարկում) 14։50, 29 Հուլիսի 2013 (UTC)

օգնություն[խմբագրել կոդը]

հարգելի Xelgen, խնդրեմ նայես այստեղ, տես ինչից կարող է լինել։ --ERJANIK քննարկում: 06։00, 12 Օգոստոսի 2013 (UTC)

Դուրս գալ չկա[խմբագրել կոդը]

Հարգելի Xelgen, ըստ ձեր այս խոհրդի ես ցրեցի այստեղ այս էջի ոչ ճշգրիտ գործողություն մասին։ Ապարձյուն, առանձ արձագանքի։ Էջի աշխատանքը ավելի բարդացավ ամեն մի ոպոնումից ցույց տալով «Վտանգության զգուշացման» հաղորդագրությունը։ Նորից խնդրում եմ լուծել այս հարցը։ ~ Kareyac (քննարկում) 04։38, 31 Օգոստոսի 2013 (UTC)

Населённые пункты Украины[խմբագրել կոդը]

Здравствуйте. Ваш бот Մասնակից:GeneratorBot создаёт статьи о населённых пунктах Украины. При этом вы используете абсолютно неверные названия - вместо украинских вы используете русские. Например, правильно писать не посёлок Ումանսկոե, а посёлок Ումանսկե, без буквы ո. Точно так же и в остальных случаях. Считаю Вам необходимо полностью переписать названия всех населённых пунктов, созданных Вашим ботом. Используйте, пожалуйста, правильные названия населённых пунктов при написании статей. Fototraveller (քննարկում) 10։53, 7 Սեպտեմբերի 2013 (UTC)

Здравствуйте. Ботом управляю я... Спасибо за замечание. Я объзательно постараюсь исправить. Но это займет какое-то время, поскольку сейчас довольно занят. Кроме того мне наверняка нужна будет Ваша помощь, могу обратиться? Алексей, извини что ответил на твоей странице. --Ahaik (քննարկում) 16:00, 7 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

your edits to this site's common.js[խմբագրել կոդը]

I've just left a message at MediaWiki talk:common.js#Google Maps/MediaWiki:WLMcoord.js must be reverted without delay. Please take action to address this violation of the WMF Privacy policy as soon as possible. Thanks! --Jeremyb (քննարկում) 03։41, 16 Սեպտեմբերի 2013 (UTC)

Գերվաստակաշատ Վիքիպեդիացի Դափնեպսակով
Հարգելի Ալեքսեյ, այս շքանշանը քեզ, քո կատարած ահռելի աշխատանքների դիմաց։ Նրանք շատ մասնակիցների աչքերից անտեսանելի է, բայց առանց քեզ մեր Վիքին այսքան լավ չէր լինի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 18։24, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)

Զգացված եմ, և շնորհակալ եմ Արման ջան։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23։05, 29 Հոկտեմբերի 2013 (UTC)

Xelgen, չեք կարծում որ կողմնակալ վերաբերմունք եք ցուցաբերում։ Հայերեն Վիքիպեդիայում նմնատիպ կոչեր պարունակող կաղապարներ շատ կան (օրինակ՝ Կաղապար:Մասնակից/Թեղուտի անտառ, Կաղապար:Մասնակից/Ոչ օտարալեզու դպրոցներին) և դրանք լայնօրեն կիրառվում են ինչու այս դեպքում դա խախտում է? ձեր կարծիքով կոչերը որոնք ուղված են կրթության նախախարության կամ ինչ-որ կազմակերպության դեմ նորմալ է իսկ կոչը ուղղված հանրապետական կուսակցությանը անննորմալ է? Խնդրում եմ պարզաբանել։--David1992 (քննարկում) 21։48, 4 Նոյեմբերի 2013 (UTC)

Կարծում եմ անակնկալ չի լինի, եթե ասեմ, որ դու կրկին հայտնվել ես ուշադրության կենտրոնում, այդ իսկ պատճառով ես սա նկատել եմ քո էջում։ Եթե տեսնում ես կենդանի անձանց վարկաբեկող/վիրավորող ցանկացած գրություն, ցանկացած տեղ, խնդրում եմ հեռացրու այն և/կամ տեղյակ պահիր ադմիններին։ Այն բոլոր դեպքերում, երբ կենդանի անձի վիրավորանք, վարկաբեկում, ապրիորի սուտ տեղեկություն կան, դա խախտում է,և ոչ միայն մեր կանոնների, ու էտիկայի կանոների, այլ նաև իրավական նորմերի։ Վիքիպեդիայի, Վիքիմեդիա հիմնադրամի և խմբագիրների համար, բխող մեծ գլխացավանքը բերել է նրան, որ արդեն քանի տարի է նման դեպքերին շատ խիստ մոտեցում է ցուցաբերվում։
Մեր մոտ կայացած մասնակիցների մոտ նման բան միայն մեկ այլ հոգու մոտ եմ հիշում մոտ 2 տարի առաջ, որը նույնպես հեռացրել եմ։ Եթե նկատեի ուրիշների մոտ և չգործեի իսկ քո դեպքում գործեի կլիներ կողմնակալ, իսկ այդ դեպքում դա այպես չէ։ Հուսով եմ պատասխանս սպառիչ էր։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:08, 4 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Նոր տեսա երկրորդ խմբագրումդ և հասկացա, որ պատճառը պարզ չէր։ Քո բերված օրինակներում կան կոչեր, որոնք կարելի է դիտարկել որպես քաղաքական։ Բայց որևէ անձնական վիրավորանք չեն պարունակում, հատկապես այժմ կենդանի, ով կարող է սա իր անձի վիրավորանք համարել և դատի տալ, Վիքիմեդիային որպես հարթակի իրավական տեր ու դատարանով հայցել քո տեղեկությունները, դատի տալ քեզ, ու դատի տալ նրանց ով տեսականորեն կարող էին կասեցնել հանցագործությունը (օրինակ ինձ)։ Դու կարող ես, դեմ լինել օտարալեզու դպրոցներին և համապատասխան ձևակերպման դեպքում դա գուցե հանդուրժելի լինի Վիքիպեդիայում, բայց դու չե՛ս կարող գրել որ «Աշոտյանը հանցագործ է»։ Դու կարող ես գրել, որ դու կողմ ես հիգիենայի կանոնների պահպանմանը, կամ «դեմ ես կեղտին», բայց դու չես կարող ասել որ մոտակայքում բնակվող «բոմժ Պողոսը խոզի մեկն է»։ Այժմ հույսով եմ, որ իրոք պարզ էր։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:15, 4 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Հասկանալի է, այսինք ես կարող եմ գրել նույն բանը բայց ասենք տեղադրով կուսակցության լոգոտիպը? Ես ինքս դեմ եմ այն փաստին որ Վիքիպեդիան պայքարի թատերաբեմ դարձնեն, բայց եթե դա արդեն այդպես է (արդեն բերեցի օրինակներ) ինչու չօգտվել?--David1992 (քննարկում) 22:17, 4 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Կուսակցության պատկերանիշի դեպքում անձի արժանապատվության խնդիր չկա։ Բայց ենթադրում եմ կա իրավաբանական անձի «գործնական համվավի» հարց, նույն օրենքից։ «ՀՀԿ–ն հանցագործների հավաքածու է» գրել չես կարող, «հանցագործ կառույց է» նույնպես, «դեմ եմ ՀՀԿ–ի քաղաքականությանը», «ՀՀԿ ձեռքերդ հեռու Հայաստանից» հանգիստ կարող ես գրել, ըստ օրենքի։ Որքան սա տեղին է և հանդուրժելի է Վիքիպեդիայում արդեն այլ (ոմանց համար մեծ) հարց է, բայց դա արդեն համայնքի քննարկման առարկա է, ի տարբերություն առաջին դեպքերի երբ դա հակաօրինական է, և քննարկումն անտեղի է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:25, 4 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Լավ, շնորհակալություն բացատրության համար:--David1992 (քննարկում) 22:29, 4 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

կրկին խնդիր Link FA և Link GA կաղապարների հետ[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Xelgen, ի՞նչպես ես, քեզ եմ գրում, քանի որ գիտեմ Դու կարող ես օգնել, գիտես Link FA և Link GA կաղապարները կրկին չեն աշխատում, որպես օրինակ նայիր այս էջը, նաև մի բան ասեմ, MediaWiki:Common.js էջում ես փոփոխություն եմ արել ըստ այս քննարկման, խնդրեմ դա էլ նայես։ Շնորհակալություն։ --ERJANIK քննարկում: 05։39, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ողջույն Երջանիկ ջան, Լինկ ՖԱ/ԳԱ–ն ուղղեցի, ֆունկցիան կանչելու ձևն էր փոփոխվել, մերսի իմաց տալու համար։ Ավելացումդ ճիշտ էր, միայն HTML–ի փակող div–ն էր ավելնորդ, ու դա քննարկման էջում ավելացրած բոտի ստորագրությունը, դա հանեցի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:17, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Ողջույն, Ալեքսեյ ջան։ Ինչպե՞ս ես։ Մեկ խնդրանք ունեմ․ հնարավոր էր չէ՞ պարզել, թե արդյոք երկու մասնակցային հաշիվները որ այփիին են պատկանում։ Եթե այո, հնարավո՞ր է պարզել Tigran Shushanyan (քննարկումներդրում) և Armen Ghalechyan (քննարկումներդրում) մասնակիցները միևնույն այփի–ից են։ Շնորհակալ կլինեմ անչափ։ --ջեօ 09։55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 18։25, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ողջույն, այո, ես էլ նկատեցի, որ մեծ հավանականությամբ իրանք իրար հետ փողկապված են, դատելով ներդրումներից։ Բայց ՉեկՅուզեռին դիմելու համար, պետք է ավելի հիմնավոր համընկնում և այդ կապի ինչ–որ բացասական երանգ ունենալը։ Նման բան նկատե՞լ ես։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 18:49, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
հմմմմ․․․ մասնակիցների խմբագրությունները դեռ այդքան էլ «երանգավորված» չեն։ Միայն Լիպարիտ Շուշանյան և Լևոն Էքմէքճեան հոդվածներում կարծես գործնագործ խաղանք։ Տիգրանը դնում է անվան ռուսերեն տարբերակը, ես հանում եմ, հետո Արմենն է դնում․ ստիպված եմ լինում խմբագրումը ետ շրջել։ --ջեօ 09:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 18:59, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Արդեն տեսա։ Կհետևեմ։ Բայց նաև քեզ եմ խնդրում, խամաճիկության մեջ մեղադրել չշտապել։ Շատ հավանական է ռեալ տարբեր մարդիկ են, և դա խամաճիկություն չէ, բայց օֆֆ–վիքի կոորդինացումն էլ, պակաս սխալ չէ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:04, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Լավ, Ալեքսեյ ջան։ Շնորհակալ եմ։ Հետևենք հետագա զարգացումներին։ ջեօ 09:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 19:19, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Վաստակավոր Ադմինիստրատոր[խմբագրել կոդը]

Վաստակավոր Ադմինիստրատոր
Հարգելի՛ Xelgen, այս շքանշանը ձեզ ձեր կատարած ադմինիստրատորական աշխատանքների համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 17։24, 29 Դեկտեմբերի 2013 (UTC)


Վիքիտոնածառ
Հարգելի՛ Xelgen, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 04։56, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել կոդը]

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Xelgen,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։