Արտենի (լեռնազանգված)
Appearance
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտենի (այլ կիրառումներ)
Արտենի | |
---|---|
Տեսակ | հրաբուխ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Արագածոտնի մարզ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2047 մետր |
Հարաբերական բարձրություն | 860 մետր |
Արտենի, մեկուսի հանգած հրաբխային լեռնազանգված Արագածի հարավարևմտյան ստորոտին։
Աշխարհագրական տվյալներ[edit | edit source]
Ընդհանուր հիմքով (տրամագիծը՝ մոտ 10 կմ) Մեծ Արտենին (2047 մ) և Փոքր Արտենին (1753 մ), գագաթներ են՝ կազմված նեոգենի լիպարիտային լավաներից ու դրանց տառատեսակներից։ Արտենիից սկիզբ են առնում լավային հոսքեր, որոնցից ամենահզորը վանակատով ու պեռլիտային շեղջաքարով Արագածի պեռլիտի հանքավայրն է։
Պեղումներ[edit | edit source]
Արտենիի վրա հայտնաբերել են հին քարի դարի կայանների մնացորդներ։ «Սատանի դար» բլրի վրա հայտնաբերված գործիքները (վանակատից հատիչներ, քերիչներ, շեղբեր և այլն), բնորոշ են մինչշելյան, շելյան, աշելյան ժամանակաշրջաններին։ Գտնվել են միջին և նոր քարեդարյան գործիքներ։
Ռելիեֆ[edit | edit source]
Լանդշաֆտը լեռնատափաստանային է։
Պատկերասրահ[edit | edit source]
-
Արտենի լեռը
-
Արարատ լեռը, Հայկական Պարը, Արտենին
Տես նաև[edit | edit source]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 148)։ |