Wylsacom
![]() | ||||||||
Անձնական տվյալներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | Վալենտին Վալերի Պետուխովը[1] 21.01.1986 Մոսկվա, ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ | |||||||
Ազգություն | ռուս | |||||||
Կայք | https://wylsa.com/ | |||||||
ՅուԹյուբյան տվյալներ | ||||||||
Կեղծանուն |
| |||||||
Ալիքի անուն | Wylsacom | |||||||
Գործունեության տարիներ | 2010 թվականից մինչև հիմա | |||||||
Բաժանորդներ | 9,85 մլն (հիմնական ալիք) 1,11 մլն (WylsaLive) 502 հազար (WylsaStream) (2021 թվականի մարտ) | |||||||
Դիտումներ | 2,26 մլրդ (հիմնական ալիք) 9,1 մլն (WylsaLive) 7,9 մլն (WylsaStream) (2021 թվականի մարտ) | |||||||
Ցանց | AwesomenessTV (2016)[2] AIR (2016 — Կաղապար:Н. в.)[3] | |||||||
Play buttons
|
Wylsacom (Վիլսաքոմ, իսկական անուն՝ Վալենտին Վալերի Պետուխովը[1], հուլիսի 6, 1985, Մոսկվա, ԽՍՀՄ[1][4][5]), ռուս վիդեոբլոգեր[1][6][7] (տեխնոբլոգեր[8]), տարբեր գաջեթների և տեխնիկայի մեկնաբան[1][6][9], «Wylsacom» համանուն YouTube-յան ալիքի սեփականատեր, նախկին իրավաբան։ YouTube վիդեոհոսթինգի ռուսալեզու հատվածի ամենահայտնի և ամենահարուստ վիդեոբլոգերներից մեկն է[10][11]։ Ընդգրկված է ռուսական «Forbes» ամսագրի «Ռուսաստանի մինչև 40 տարեկան ամենահաջողակ աստղեր 2020»[12][13] և «Ռուսաստանի ամենահարուստ բլոգերների թոփ-12» վարկանիշային աղյուսակում[14]։
2021 թվականի մայիսի դրությամբ «Wylsacom» ալիքին բաժանորդագրվել է 9,85 միլիոն մարդ, իսկ դրա հոլովակները ընդհանուր առմամբ հավաքել են 2,3 միլիարդ դիտում[15]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտին Վալերի Պետուխովը ծնվել է 1986 թվականի հունվարի 21-ին Մոսկվայում։
Իր գործունեությունը սկսել է որպես չինովնիկ, աշխատել է Մոսկվայի կառավարությունում, բայց հեռացվել է մի շարք պատճառներով[16]։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Շոլոխովի անվան պետական համալսարանի իրավաբանության բաժին[1]։
«Խաղային աշխարհի Նավիգատոր»[8], «Mobile News»[8] և «Շարժական Պորտալ»[8] ամսագրերում հոդվածների հեղինակ է եղել, նաև աշխատել է համակարգչային խաղերի և բջջային տեխնիկայի մասին հրատարակություններում։ 2007 թվականին եղել է «Բջջային համակարգիչներ»[7] ամսագրի «Սմարթֆոններ» բաժնի խմբագիրը, բոլոր նորությունները գրել է միայնակ՝ կեղծանունների ներքո։ Ցածր աշխատավարձի պատճառով նա ստիպված է եղել փոխել աշխատանքի վայրը և մի քանի տարի աշխատել որպես իրավաբան[4][7][11][1]։
Գործունեություն YouTube-ում[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հուլիսի 31-ին Վալենտին Պետուխովը YouTube-ում ստեղծել է իր ալիքը՝ «Wylsacom» անվանումով։ Այն վարում է մինչ օրս[15][4]։ Սկզբնապես ալիքով թողարկել է iOS-ի և Android-ի համար նախատեսված բջջային խաղերի և հավելվածների ակնարկներ, իսկ հետո անցել է տեխնիկների ակնարկների[6][17] (հեռախոսներ, պլանշետներ, համակարգիչներ և նոթբուքեր)[7]։
Կրճատ մականունը՝ «Wylsa»-ն, վերծանվում է որպես «Would you like some apple?»[8] (Խնձոր ցանկանո՞ւմ եք)։ Բլոգերի խոսքերով ի սկզբանե պլանվորվում էր միայն Apple-ի ապրանքների ակնարկներ անել։ Սակայն ժամանակի ընթացքում ալիքի շրջանակներն ընդլայնվել են, և Վալենտինը սկսել է IT ոլորտին վերաբերող տարբեր թեմաներով տեսանյութեր թողարկել[4]։
2012 թվականի ապրիլի 11-ին ստեղծվել է մեկ այլ YouTube ալիք՝ «WylsaGames» (այժմ ՝ «WylsaStream») անվանումով[18]։ Ի սկզբանե թողարկվել է համակարգչային խաղերի լետսպլեյներ, իսկ հետո սկսել են անցկացվել ստրիմներ (ուղիղ հեռարձակումներ)։
2013 թվականի փետրվարի 21-ին ստեղծվել է «WylsaLive» ալիքը, որտեղ սկզբում թողարկվել են «Հանդիպում ենք խոհանոցում» անվանումով տեսախոսակցություններ, իսկ հետո մի քանի սթրիմներ[19]։
2015 թվականին «Wylsacom» ալիքը 1 միլիոն բաժանորդ է ունեցել[20]։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Brand Analytics-ի վերլուծական սերվերի տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերին Wylsacom-ն իր ժողովրդականությամբ զբաղեցրել է առաջին տեղը YouTube-ում ռուսալեզու բլոգերների շրջանում [21]։
2020 թվականին Wylsacom-ը մասնակցել է Cyberpunk 2077 համակարգչային խաղի ռուսական տարբերակի ստեղծմանը և հնչյունավորել Բարրի անունով հերոսներից մեկին[22][23]։
2020 թվականի դեկտեմբերին հյուրընկալվել է «Երեկոյան Ուրգանտ» հեռուստահաղորդմանը[24]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2015 | Վիդֆեստ | Լայք տեխնոբլոգի համար | Հաղթանակ | [25] |
2016 | Հաղթանակ | [26] | ||
2017 | Լայք ակնարկի համար | Առաջադրված | [փա՞ստ] |
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտինն ամուսնացած է, ունի երկու երեխա (տղա և աղջիկ)[8][17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Валентин Петухов - видеоблогер - биография»։ 7 дней։ Վերցված է 2021-01-02
- ↑ «wylsacom YouTube Stats, Channel Statistics (2016)»։ Social Blade։ Արխիվացված օրիգինալից 2016-03-01-ին։ Վերցված է 2021-05-30
- ↑ «Wylsacom YouTube Stats, Channel Statistics (2017)»։ Social Blade։ Արխիվացված օրիգինալից 2017-03-03-ին։ Վերցված է 2021-05-30
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Wylsacom - биография видеоблоггера»։ Վերցված է 2020-10-12
- ↑ «Wylsacom для проекта «вМесте»» (ru-RU)։ Վերցված է 2021-03-16
- ↑ 6,0 6,1 6,2 «50 роликов, которые нужно посмотреть, чтобы понять российский ютьюб»։ Meduza։ 2017-06-06։ Վերցված է 2020-10-13
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 ««Колхозно, но никто так не делал» | Он взял кредит, чтобы показать россиянам iPhone. А теперь зарабатывает миллионы»։ Lenta.ru։ 2018-07-31։ Վերցված է 2020-10-11
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Wylsacom»։ SRSLY.RU։ Վերցված է 2020-12-27
- ↑ «Как убить iPhone за 30 секунд? - YouTube»։ 2016-02-12։ Վերցված է 2020-10-11
- ↑ «Российский блогер-миллионер Wylsacom заработал 23,8 млн рублей в 2017 году»։ ВладТайм։ 2017-07-14։ Վերցված է 2020-10-12
- ↑ 11,0 11,1 «По рублю за подписчика | Сколько зарабатывают российские видеоблогеры»։ Коммерсантъ։ 2017-06-09։ Վերցված է 2020-10-25
- ↑ «Wylsacom»։ Forbes.ru։ Վերցված է 2020-10-11
- ↑ «Forbes: Wylsacom за год заработал больше всех российских блогеров»։ Афиша Daily։ 2019-07-25։ Վերցված է 2020-10-12
- ↑ «ТОП-12 самых богатых блоггеров Ютуба в России 2018-2019 - Фото Знаменитости» (ռուսերեն)։ 12 Миллионов Идей։ 2018-08-07։ Վերցված է 2020-05-06
- ↑ 15,0 15,1 «Wylsacom - YouTube»։ Վերցված է 2020-10-11
- ↑ «Wylsacom — о работе в правительстве Москвы, Навальном и образе прекрасной России»։ Афиша Daily։ 2018-10-05։ Վերցված է 2020-10-12
- ↑ 17,0 17,1 «Можно ли выжить, зарабатывая на YouTube – опыт Wylsacom»։ Vc.ru։ 2014-07-01։ Վերցված է 2020-10-12
- ↑ «WylsaStream - YouTube»։ Վերցված է 2020-10-12
- ↑ «WylsaLive - YouTube»։ Վերցված է 2020-10-12
- ↑ «Миллион. FIFA. Apple. Сайт. Худеем. Видеофан.» (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-12
- ↑ Ольга Бескина։ «Brand Analytics»։ br-analytics.ru։ Վերցված է 2020-04-26
- ↑ «В русской озвучке Cyberpunk 2077 участвовали Wylsacom и WELOVEGAMES»։ Канобу։ 2020-12-15։ Վերցված է 2020-12-27
- ↑ «Известный российский блогер признался, кого он озвучил в Cyberpunk 2077»։ Игры Mail.ru։ 2020-12-15։ Վերցված է 2020-12-27
- ↑ Милана Стояновска (2020-12-05)։ «Ретро-анпакинг и путь техноблогера: Wylsacom впервые в «Вечернем Урганте»»։ SRSLY.RU։ Վերցված է 2020-12-27
- ↑ Юрченко, Алиса (2015-06-14)։ «На ВДНХ прошел фестиваль молодых видеоблогеров Рунета»։ mk.ru։ «Московский комсомолец»։ Վերցված է 2020-10-13
- ↑ Премия «Лайк-2016»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- wylsa.com Պաշտոնական կայք