Whonix

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Whonix
Whonix Logo.png
Whonix KDE.png
ՏեսակLinux-ի տեղաբաշխում
ՍտեղծողWhonix Development Team[1][2][3]
ԸնտանիքLinux
Առաջին թողարկումփետրվարի 29, 2012
Վերջին տարբերակ13 (մայիսի 31, 2016)[4]
Միջուկի տեսակDebian[5]
ԻնտերֆեյսKDE[6]
ԱրտոնագիրGNU GPL v3
Զարգացման կարգավիճակաշխատում է և ակտիվ զարգանում
Կայքwhonix.org
zo7fksnun4b4v4jv.onion

Whonix, Debian֊ի հիման վրա ստեղծված Linux-ի դիստրիբուտիվ[7][8]՝ նախկինում հայտնի TorBOX անունով[9][10][11]։ Նախատեսված է VirtualBox֊ի և Tor֊ի միջոցներով անանունության ապահովման համար։ Օպերացիոն համակարգի առանձնահատկությունն այն է, որ ո՛չ վնասակար ծրագրերը, ո՛չ օգտատիրոջ մասնակցային հաշվի կոմպրոմետացումը չեն կարող IP-հասցեյի և DNS֊ի հոսակորստի պատճառ դառնալ։ Ամբողջ համակարգի հետ հավաքածուի մեջ գտնվող ծրագրային ապահովումը նախապես կարգավորված է անվտանգության պահանջները հաշվի առնելով[12]։ Whonix-ի միտքը բարձր գնահատական է ստացել MakeUseOf֊ից (անգլ.)[13]։

Աշխատանքի սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Whonix համակարգը բաղկացած է երկու վիրտուալ մեքենաներից, որոնք միացված են մեկուսացված ցանցով։ Առաջինը՝ Whonix-Gateway֊ը աշխատում է բացառապես Tor֊ով[14] և հանդես է գալիս որպես անցախուց դեպի համաշխարհային սարդոստայն։ Երկրորդը՝ Whonix-Workstation֊ը գտնվում է լիովին մեկուսացված ցանցում։ Տվյալ կերպ բոլոր ցանցային միացումները հնարավոր են միայնումիայն Tor֊ով[15]։ Նմանատիպ իրականացումը հնարավոր է ինչպես վիրտուալացման հաշվին[16], այդպես էլ՝ ֆիզիկական մեկուսացման[17]։

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]