Who Knew (երգ, Փինք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Who Knew»
«Who Knew» սինգլի շապիկը (Փինք, 2006)
Փինքի սինգլը
«I'm Not Dead» ալբոմից
«Բ» կողմ"Disconnected"
Թողարկված2006 թվականի մայիսի 18[1]
Ֆորմատթվային դիստրիբուցիա, CD, 12" մաքսի-սինգլ
Ձայնագրված2004 Decibel Studios-ում, Ստոկհոլմ, CRS, Հոլիվուդ
Ժանրփոփ ռոք
Տևողություն3:27
ԼեյբլLaFace Records և Արիստայի Գրառումները
ՊրոդյուսերՄաքս Մարտին, Dr. Luke
Փինքի սինգլների ժամանակագրություն
«Stupid Girls»
(2006)
«Who Knew»
(2006)
«U + Ur Hand»
(2006)

«Who Knew» (հայերեն՝ Ո՞վ կարող էր իմանալ), փոփ ռոք երգ ամերիկացի երգչուհի Փինքի չորրորդ՝ «I'm Not Dead» ալբոմից, որը թողարկվել է 2006 թվականին։ Երգի հեղինակներն են Փինքը, Մաքս Մարտինը և Լուկաշ «Dr. Luke» Գոթվալդը։ 2006 թվականին թողարկվել է որպես ալբոմի երկրորդ սինգլ, իսկ 2007 թվականին՝ «U + Ur Hand» սինգլի հաջողությունից հետո, ամերիկյան ռադիոյում վերաթողարկվել է որպես չորրորդ սինգլ[2]։

2009 թվականի նոյեմբերի 24-ին թողարկվել է «Rock Band» վիդեոխաղում։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մայիսի 26-ին «London Daily Mail»-ին տված հարցազրույցում Փինքն ասել է, որ երգը թմրամիջոցների պատճառով սիրելիի կորստի մասին է. «Իմ կյանքը պարզապես խենթ էր, ես (պատանեկան տարիքում) կորցրել էի գլուխս և բազմաթիվ հիմար բաներ էի անում։ Իմ ընկերներից մի քանիսը վաճառում էին կոկաին, և ես նույնպես թմրանյութեր էի ընդունում։ Ես դրա վերաբերյալ միշտ անկեղծ եմ եղել՝ չնայած, որ ես չեմ սիրում մանրամասնության մեջ մտնել։ Ես շատ երիտասարդ երկրպագուներ ունեմ, և ես չէի ցանկանա նրանց ինչ-որ գաղափարներ տալ։ Երբ ես 14 տարեկան էի, գտա ընկերոջս, որը մահացել էր թմրանյութերի չարաշահումից։ Նա ուղղակի ընկեր էր, ոչ թե սիրած տղա։ Թաղմանը գտնվող մարդկանց մեծ մասը երեխաներ էին։ Դա պետք է արթնացներ ինձ, բայց այդպես չի եղել»։

«Billboard» ամսագիրը երգի երկրորդ գրախոսությունում (ամերիկյան վերաթողարկման մասին) երգն անվանել է «ուրիշ դասական, խելացի, շատ սիրատենչ մեղեդային երգ ընկերոջ մահվան մասին։ Ամսագրում Փինքն անվանվել է «ալտերնատիվ փոփի առաջին արքայադուստր[2]։

Երգում հնչում է ակուստիկ կիթառ, ստեղնաշարային գործիք, թմբուկ և էլեկտրակիթառ։ Գոթվալդը, Մարտինը և Փինքը նաև նույն ալբոմից «U + Ur Hand» երգի համահեղինակներն են։

Հայտնվելը հիթ-շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը թողարկվել է 2006 թվականին՝ որպես ալբոմի երկրորդ սինգլ, և շատ հայտնի է դարձել Ավստրալիայում, որտեղի «ARIA Singles Chart» հիթ-շքերթում պիկի է հասել 2-րդ հորիզոնականում և ավելի քան 70000 վաճառքի դիմաց ստացել պլատինե կարգավիճակ։ Այն «ARIA» հիթ-շքերթի 2006 թվականի լավագույն 100 սինգլների ցանկում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ «Who Knew» երգը 2006 թվականի հունիսի սկզբին ընդգրկվել է «UK Singles Chart»-ում՝ զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը, իսկ հաջորդ շաբաթ հասել է իր պիկին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ Դա նրա հինգերորդ համատեղ սինգլն է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում ամենաբարձր դիրք գրավելով և երկրորդ ամենաերկարանվագն է «So What!»-ից հետո։ Ընդհանուր առմամբ, 26 շաբաթվա ընթացքում լավագույն հարյուրյակում երգն առաջ է անցել #1 «Just Like A Pill» հիթից[3]։

Երբ սինգլը սկզբնապես թողարկվել էր Հյուսիսային Ամերիկայում, «Who Knew» երգն ունեցել է չնչին հաջողություն։ Չնայած, որ երգը Կանադայի «BDS Airplay Chart» հիթ-շքերթում պիկի է հասել 19-րդ հորիզոնականում, ըստ էության՝ այն անտեսվել է ամերիկյան ռադիոկայանների կողմից։ Միացյալ Նահանգներում, որտեղ երգը 2006 թվականի մայիսի 8-ին թողարկվել է ռադիոյի համար[4], այն ձախողվել է «Billboard Hot 100» հիթ-շքերթում՝ սկզբում «Bubbling Under Hot 100 Singles» հիթ-շքերթում հասնելով 18-րդ հորիզոնականին (որը համեմատվում է ամենահանրաճանաչ երգերի հետ, որոնք երբևէ ներառված են եղել «Hot 100»-ում)։ «Billboard» ամսագիրը ռադիոյում սինգլի ցածր ակտիվությունը կապել է «I’m Not Dead»-ի սկզբնական վաճառքների զգալի նվազման հետ[5]։

2007 թվականի մարտին երգն օգտագործվել է «ABC»-ի «Օքթոուբեր Ռոուդ» հեռուստասերիալի գովազդի համար, որից հետո թվային վաճառքների թիվն աճել է. արդյունքում երգն ամսվա վերջին «Hot 100»-ում առաջնելույթել է 95-րդ հորիզոնական[6][7]։ Նույն ժամանակահատվածում «I’m Not Dead» ալբոմի երրորդ սինգլը՝ «U + Ur Hand»-ը, ռադիոյում մեծ հաջողություն է ունեցել և վերագրվել Միացյալ Նահանգներում Փինքի «վերակենդանացած» գործունեությանը[2]։ Փինքը «Who Knew» երգը կատարել է 2007 թվականի մայիսի 9-ին՝ «American Idol»-ի թողարկումներից մեկի ժամանակ։ Այն 2007 թվականի հունիսի 26-ին Միացյալ Նահանգներում վերաթողարկվել է ռադիոյին աջակցելու համար[1]՝ չնայած երգն ամսվա սկզբին հնչել էր «CHR/top 40» և «hot AC/adult top 40» ռադիոկայաններում[8]։ 2007 թվականի 25-րդ շաբաթը «Who Knew» երգը կրկին ընդգրկվել է «Billboard Hot 100»-ում՝ զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը և բարձրացել մինչև 9-րդ հորիզոնական։ Այն դարձել է Փինքի 8-րդ սինգլը, որը հայտնվել է հիթ-շքերթի լավագույն տասնյակում, ինչպես նաև այն իր դիրքերը չի զիջել «U + Ur Hand» երգին[9]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի ռեժիսոր է դարձել Սեմ Բեյերից, Ռոբերտ Հեյլզից և Բրայան Լաձարոյից բաղկացած «Dragon» խումբը[10]։ Նկարահանվել է 2016 թվականի ապրիլի 15-ին, Լոս Անջելեսում[11], և համացանցում և բրիտանական երաժշտական հեռուստաալիքներում թողարկվել է 2006 թվականի մայիսի սկզբին։ Տեսահոլովակը գերմանական «MTV»-ի և իտալական «TRL»-ի լավագույն տասնյակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ «Who Knew»-ն Գերմանիայում «TRL»-ի լավագույնն է ընտրվել 20 անգամ` Փինքին թույլ տալով վաստակել «Ոսկե երիզ»։ Ամերիկյան «Total Request Live» հաղորդման մեջ «Առաջին դիտում» խորագիրը կրող հատվածում մայիսի 22-ին տեղի է ունեցել տեսահոլովակի պրեմիերան և հաջորդ օրը շոուի հիթ-շքերթում այն ընդգրկվել է լավագույն տասնյակում[12]։ Երգն 8 օր անընդմեջ (մինչև հունիսի 9-ը) ընդգրկված է եղել տեսահոլովակների հիթ-շքերթում՝ պիկի հասնելով 7-րդ հորիզոնականում[13]։

Տեսահոլովակում երիտասարդ զույգն այցելում է տոնավաճառ և պատրաստվում զբոսնել, և ինչ-որ պահի տղան վզնոց է հագցնում աղջկա պարանոցին։ Տեսահոլովակում ժամանակը հետ է գնում մինչև այն պահը, երբ նախորդ գիշեր տղան գաղտնի կերպով թմրանյութ է ներարկում իրեն, մինչ աղջիկը քնած էր։ Դիմակահանդեսի ժամանակ, երբ աղջիկը խաղ էր խաղում, տղան հեռանում է։ Աղջիկը հասկանում է, որ տղան հեռացել է, և գնում է նրա հետևից, բայց երբ նա տղային խնդրում է մնալ իր հետ, տղան սկսում է բարկանալ։ Տղան գնում է դեպի տոնավաճառի ետնամուտքը՝ թմրանյութեր ներարկելու, և սկսում է քրտնել։ Ընկերուհին տղային գտնելու համար այսուայն կողմ է քայլում և նրան գտնում է անգիտակից վիճակում, քանի որ վերջինս ստացել էր չափից շատ դոզա։ Աղջիկը համբուրում է նրան, վերադարձնում վզնոցը և զանգահարում շտապօգնություն։ Երբ բժիշկները գալիս են, աղջիկն արտասվում է։ Այդ տեսարանների միջև հայտնվում են Փինքի մասնակցությամբ կադրեր, որտեղ նա երգում է տոնավաճառի մուտքի մոտ։

Փինքի` 2008 թվականին թողարկված «Funhouse» ալբոմում երգչուհին կյանքը համեմատում է դիմակահանդեսի հետ, որովհետև դիմակահանդեը, ըստ երևույթին, պետք է ուրախություն բերի, բայց դա, իրականում, այդպես չէ։ Տեսահոլովակում տոնավաճառների տեսարանն աղջկա պաշտպանվածության կեղծ զգացողություն է հաղորդում։

Ստեղծագործությունների ցանկ և ձևաչափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրիտանական CD1
  1. «Who Knew» [Ալբոմային տարբերակ] — 3:28
  2. «Disconnected» — 3:58
  • Բրիտանական CD2
  1. «Who Knew» [Ալբոմային տարբերակ] — 3:28
  2. «Who Knew» [Sharp Boys' Love Jonathan Harvey Remix] — 8:42
  3. «Who Knew» [Bimbo Jonez Radio Edit] — 3:27
  4. «Live In Europe Preview»:)

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2006/2007) Բարձրագույն
դիրք
Australian ARIA Singles Chart[14] 2
Australian Airplay Chart 1
Austrian Singles Chart[14] 11
Belgium Singles Chart[14] 30
Canadian Hot 100 46
Czech Republic Airplay 1
Dutch Singles Chart[14] 35
Finnish Singles Chart[14] 16
France Singles Chart[14] 24
German Singles Chart[14] 12
German Airplay Chart[14] 1
Hungarian Airplay Chart
Irish Singles Chart[14] 6
New Zealand RIANZ Singles Chart[14] 11
Norway Singles Chart[14] 17
Russian Airplay Chart[14] 14
Sweden Singles Chart[14] 42
UK Singles Chart[14] 5
U.S. Billboard Hot 100[9] 9
U.S. Billboard Pop 100[9] 4
U.S. Billboard Hot Adult Top 40 Tracks[15] 1
U.S. Billboard Hot Dance Airplay[9] 10
U.S. Billboard Hot Adult Contemporary Tracks[9] 4

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Հավաստագրում Վաճառք
Ամբողջ աշխարհ 2x պլատինե[16] 4 200 000[17]

Տարեկան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երկիր Հիթ-շքերթ Տեղ
2006 Ավստրալիա ARIA 9[18]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Available for Airplay — 2007 — 6/26 Mainstream» Արխիվացված 2012-09-06 Wayback Machine. FMBQ. Проверено 4 июля 2007.
  2. 2,0 2,1 2,2 Taylor, Chuck. «Single Reviews — Who Knew — Pink». Billboard. Проверено 13 июня 2007.
  3. ChartSTATS.com
  4. «Available for Airplay — 2006 — 5/8 Mainstream» Արխիվացված 2012-09-06 Wayback Machine. FMBQ. Проверено 4 июля 2007.
  5. «Pink’s latest album gets another chance». Reuters/Billboard. 24 марта 2007. Проверено 19 мая 2007.
  6. Cohen, Jonathan. «Akon Scores Second No. 1 Hit From 'Konvicted'» Արխիվացված 2012-09-30 Wayback Machine. Billboard. 29 марта 2007. Проверено 30 мая 2007.
  7. Bronson, Fred. «Chart Beat Chat — Suddenly In The Pink». Billboard. 30 марта 2007. Проверено 3 апреля 2007.
  8. Caulfield, Keith. «Ask Billboard — Pink’s Not Dead». Billboard. 15 июня 2007. Проверено 4 июля 2007.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Pink — Artist Chart History — Singles». Billboard.
  10. «Enter the Dragon». MySpace Blog: pinkspage. April 12, 2006. Проверено 18 декабря 2006.
  11. «For The Record: Quick News On Proof, Game, Pink, White Stripes, Ashanti, Michael Jackson, Great White & More». MTV News. 17 апреля 2006. Проверено 23 марта 2007.
  12. «The TRL Archive — Recap — May 2006» Արխիվացված 2016-08-03 Wayback Machine. ATRL.net. Проверено 5 июля 2007.
  13. «The TRL Archive — Recap — June 2006» Արխիվացված 2016-09-20 Wayback Machine. ATRL.net. Проверено 5 июля 2007.
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 «P!nk — Who Knew» Արխիվացված 2012-02-10 Wayback Machine. MusicSquare.
  15. «Pink — Billboard Singles». Billboard и Allmusic.
  16. WEB-GEAR Homepage — http://www.pinkspage.wg.am/ — Certifications Singles
  17. WEB-GEAR Homepage — http://www.pinkspage.wg.am/ — Diskografie
  18. http://pandora.nla.gov.au/pan/23790/20070120-0000/2006%20EOY%20Report.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]