WebMoney
WebMoney | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադրված | 1998 |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան |
Կայք | webmoney.ru |
WebMoney կամ WebMoney Transfer (արտասանվում է «Վեբմանի»), էլեկտրոնային վճարային համակարգ, որը հաստավել է Ռուսաստանում 1998 թվականին[1]։ Այդ երկրում ամենամեծ էլեկտրոնային վճարային համակարգերից մեկն է՝ ըստ դրանից օգտվողների թվաքանակի[2][3]։ Պատկանում է WM Transfer Ltd.-ին[4]։ Իրավական առումով համակարգում կատարվում են սեփականության իրավունքի փոխանցումներ (տրանսֆերներ), որոնց հաշվարկն իրականացվում է հաշվարկային հատուկ միավորների՝ «տիտղոսային նշանների» օգնությամբ։ Ընդ որում՝ այդ նշաններն անվանագրվում են տարբեր արժույթների և ոսկու նկատմամբ կապակցության մեջ։ WebMoney-ն Ռուսաստանում գրանցված չէ որպես էլեկտրոնային վճարային համակարգ[5], քանի որ իրավական տեսանկյունից տիտղոսային նշանները էլեկտրոնային դրամ չեն հանդիսանում։
2022 թվականի փետրվարի դրությամբ WebMoney համակարգում գրանցված հաշիվների թիվը գերազանցել է 45 միլիոնը[6], ամենշաբաթյա ակտիվ օգտվողների թիվը՝ 300 հազարը[7]։ WebMoney-ի ներքին վիճակագրության համաձայն՝ 2014 թվականին համակարգում իրականացված գործարքների թիվը կազմել է ավելի քան 160 միլիոն, իսկ դրանց ծավալն անցել է $17 միլիարդ ամերիկյան դոլարի շեմը[8]։
2014 թվականին e-Finance User Index-ի իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Runet-ի օգտատերերի 34,4%-ն օգտվել է WebMoney-ի դրամապանակներից (ընդ որում՝ օգտատերերի 56,6%-ը նշել է, որ օգտագործում է առնվազն մեկ էլեկտրոնային դրամապանակ)[9]։ Իսկ Mediascope-ի տվյալներով՝ 2018 թվականին WebMoney-ի դրամապանակներից օգտվել է համացանցից (ինտերնետից) գնումներ կատարած ռուսաստանցիների 38,9%-ը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Платежные системы в интернете: аспекты технологии». www.cnews.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «TNS Studies the Popularity of E-Money in Russia». Yandex.Money. 2014 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «WebMoney Europe: We are not just an e-wallet, we create the environment for doing business online». Banks.eu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «WebMoney Owner and Administrator». WebMoney (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
- ↑ Дмитрий Медведев Федеральный закон Российской Федерации от 27 июня 2011 г. N 161-ФЗ г. Москва «О национальной платёжной системе» // Российская Газета. — 2011. — В. 5515 (139).
- ↑ «Страница статистики». Webmoney. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «WebMoney Statistics». WebMoney (անգլերեն). 2020 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Статистика по годам». Webmoney. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
- ↑ e-Finance User Index 2014 Արխիվացված 2013-12-01 Wayback Machine
- ↑ «Индикаторы» (ռուսերեն). Коммерсантъ. 2019 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.webmoney.ru/ Պաշտոնական կայքէջը
- wiki.webmoney.ruԱրխիվացված 2012-06-26 Wayback Machine — сборник статей о WebMoney в формате wiki на оф. сайте
- Интеграция WebMoney с .Net приложениямиԱրխիվացված 2013-07-18 Wayback Machine Открытое программное обеспечение|OpenSource библиотеки и утилиты для разработчиков, использующих программные интерфейсы системы WebMoney в .Net приложениях
- Платёжный шлюзԱրխիվացված 2007-07-13 Wayback Machine
|