Visual J++
Տեսակ | ծրագրավորման լեզու |
---|---|
Առաջացել է | 1996 |
Հիմքի վրա է | Ջավա |
Կայք | msdn.microsoft.com/en-us/library/ms950413.aspx |
Visual J++ (արտասանվում է "Jay Plus Plus") Microsoft-ի կողմից Java-ի դադարեցված իրագործումն է։ Շարահյուսությունը, հիմնաբառերը, և քերականական սովորույթները նույնն են ինչ Java-ինը։ Microsoft-ը դադարեցրել է J++-ի աջակցությունը 2004 թ.-ի հունվարին[1], որոշակի չափով փոխարինելով այն J#-ի և C#-ի հետ։
J++-ը համեմատած Sun-ի Java իրագործման հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ J++ հարմարեցված էր Java-ի լեզվական դասակարգմանը, Microsoft-ը չի իրագործել որոշակի Sun-ի Java իրագործման առանձնահատկություններ իր Visual J++ արտադրանքի գծում։ Remote Method Invocation (Java RMI) և Java Native Interface (JNI) այդպիսի առանձնահատկությունների օրինակներ են[2][3]։
J++-ը իրագործել է այլ ընդլայնումներ, որոնք Sun-ի Java իրագործման մասը չեն կազմում։ Callback-ների և delegate-ների ներառումը event handling-ի համար հետագայում աջակցում է J++-ի սահմանմանը որպես լիովին ուրիշ լեզու՝ պարզապես հիմնված արդեն գոյություն ունեցող ոճային հասկացողության վրա։
J++-ի կիրառությունները չեն հարմարեցված հիմքում ընկած օպերացիոն համակարգի գործառույթների, որպես որևէ այլ Java կիրառություն, Sun-ի Java SDK-ի տակ մուտք գործելու ստանդարտացված մեթոդին։ Microsoft-ի իրագործման մեջ, հիմքում ընկած ֆրեյմվորկ-ը J/Direct անվանումով ապահովում է հիմքային մեխանիզմ, որը թույլ է տալիս J++ կիրառություններին խորամանկել Java-ի դասերի գրադարանի և API մեդիային՝ հիմքում ընկած օպերացիոն համակարգ մուտք գործելու համար։ Շնորհիվ օրիգինալ Java ֆրեյմվորկի շուրջ այս դյուրանցման, J++ կիրառությունները եղել են ավելի արդյունավետ Win32 API կիրառությունների առավելությունները վերցնելու հարցում, քան Java կիրառությունները։
J++ կիրառությունները օգտագործելով այս ունակությունները չեն կարող աշխատել Sun-ի Java SDK-ի վրա, բայց Kaffe պրոյեկտը զարգացրել է ընդլայնումներ, որոնք դարձրել են հնարավոր J++ կիրառությունները նման ունակություններով աշխատեցնել իրենց բաց կոդով JVM-ի վրա։ Ինչևէ այս ընդլայնումները (իրականացված TransVirtual-ի կողմից Microsoft-ի ֆինանսավորմամբ) լայնորեն չեն կիրառվել, և J++ կիրառությունները մինչ այժմ կարիք ունեն Visual J++-ի վրա կոմպիլյացիա լինելու մինչ Kaffe-ի կողմից աշխատեցվելը[4][5]։
Visual J++ աջակցում է ActiveX-ին[6]։
The WFC
[խմբագրել | խմբագրել կոդը]Windows հիմնադրամի դասերը (WFC) կցել են Microsoft Win32 API հարթակը և DHTML օբյեկտային մոդելները մեկ միավորված դասային գրադարանում։ WFC-ը հիմնականում մոդելավորվել է Windows-ի վրա Java կիրառություններին համապատասխան օգտատիրոջ գրաֆիկական ինտերֆեյս ստեղծելու համար։
Sun-ի հայցը Microsoft-ի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Sun Microsystems-ը սկզբնապես արտոնագրել է Java-ն Microsoft-ին, բայց ավելի ուշ սկսել է դատ Microsoft-ի դեմ ապրանքանիշի նկատմամբ խախտում կատարելու համար։ Sun-ի ապրանքանիշի արտոնագիրը Java-ի բրենդը օգտագործելու համար պնդում է, որ բոլոր իրագործումները "համատեղելի" են։
Որոշ հետազոտողներ նկատել են, որ անհամատեղելիությունը Microsoft-ից կանխամտածված էր։ Դա փորձ էր, որն ամենաքիչը կնվազեցներ Sun-ի Java տեխնոլոգիայի առավելությունը[7][8]։
MSJVM-ի անհաջողությունը Sun-ի համապատասխանության թեստերը անցկացնելու հարցում լուրջ գործոն էր նախնական դատավարության ժամանակ։ 2001 թ.-ի հունվարի 24-ին սա և մնացած այլ չլուծված Sun-Microsoft դատավարությունները վճռված են որպես Sun-ի և Microsoft-ի միջև երկարատև համաձայնության մաս[9]։ Կարգավորման փաստաթուղթը նշել է, որ Microsoft-ը նաև չէր կարող առաջխաղացում ունենալ J++-ի մեջ իր արտացոլված Java version 1.1.4 իրագործումից այն կողմ։ Սա արդյունավետորեն վերջ դրեց J++-ին և դրա հետագա թարմացումներին։ Ինչպես նաև, MSJVM-ը ստիպված դադարեցնում է տարածումը և այլևս հասանելի չի լինում ներբեռնման համար։
Շնորհիվ ընթացող դատավարության կարգավորումների, Microsoft-ը թույլատրվում է հետագայում թարմացնել MSJVM-ը, որպեսզի ուղղի անվտանգության անցքերը և անվտանգության վտանգների հետ առնչվող այլ խնդիրներ։ Microsoft-ը արդեն դադարեցրել է աջակցությունը MSJVM- համար 2007 թ.-ի դեկտեմբերի 31-ին[10]։
J++ տեխնոլոգիան վերջնականապես վերամշակվել է և գոյատևել մի որոշ ժամանակ՝ որպես Microsoft .NET հարթակ և J# ծրագրավորման լեզու։
Visual J++ - The IDE
[խմբագրել | խմբագրել կոդը]Visual J++- նաև J++-ի համար Integrated Development Environment (IDE)-ի անվանումն է և ապահովում է տարբեր գործիքներ և սպասարկող ծրագրերs J++ ծրագրավորողներին օգնելու առավելագույն օգուտով օգտագործել Win32 API.
Visual J++-ը այլևս հասանելի չէ տարածման համար, բայց այն Microsoft Visual Studio արտադրական գծի մասն է։ Visual Studio 6.0 J++ ներառող վերջին թողարկումն է։
Visual J#
[խմբագրել | խմբագրել կոդը]Visual J# (արտասանվում է "Jay Sharp") -ը Microsoft-ի լեզու է, որի շարահյուսությունը մոտ է Java-ին, .NET Framework մաս է։ Visual J#-ը Microsoft Visual Studio.NET արտադրական հավաքակազմի մաս է և մոդելավորված է բարելավողներին և ծրագրավորողներին օգնելու J++-ից (or Java) անցնել .NET Framework-ին։
Ավելի ուշ Microsoft-ը զարգացրել է C# ("C Sharp") լեզուն որպես .NET platform-ի հիմնական լեզու, որը տարբեր կողմերով ազդեցություն է կրել Java-ից, հետևաբար .NET Ֆրեյմվորկը Java-ի հետ կիսում է շատ գաղափարներ։ Ավելի նման Java-ին, C#-ը կոմպիլյացված է բիթկոդի (կոչվում է CIL) տիպին և աշխատում է վիրտուալ մեքենայի գագաթին, որը .NET-ում կոչվում է Common Language Runtime : Visual Studio 2005-ը J# ներառող վերջին թողարկումն էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.informit.com/articles/article.aspx?p=101152.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «JFC; Microsoft declares war». xent.com. 1997 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2007 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Microsoft's J/Direct called death of Java». JavaWorld. 1997 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Transvirtual Adopts Microsoft Java Extensions». linuxjournal.com. 1999 թ․ հունվարի 10. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Java-Clone Announced». slashdot.org. 1999 թ․ հունիսի 14. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «MS debuts Visual J++». CNet. 1996 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Lohr, Steve (1998 թ․ մայիսի 25). «Still Another Adversary for Microsoft». New York Times. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին. «A September 1997 E-mail message, sent by a Microsoft official identified as P. Sridharan, is quoted as saying: "Եկեք շարժվենք առաջ և գողանանք Java լեզուն։ Մենք երբևէ դիտարկե՞լ ենք, թե որքան ժամանակ էր պետք, որ Microsoft-ը ստեղծեր Java-ի աշխատող խաչաձև պլատֆորմ։ Իհարկե, մենք դա երբեք չէինք անի, բայց դա կտար մեզ գաղափար այն մասին, թե որքան ժամանակ է անհրաժեշտ Sun-ի Java-ն ոչնչացնելու աշխատանքների համար:"»
- ↑ «Microsoft A History of Anticompetitive Behavior and Consumer Harm» (PDF). European Committee for Interoperable Systems. 2009 թ․ մարտի 31. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին. «Մենք պետք է պարզապես դանդաղորեն աճեցնենք j++-ի տարածումը և ենթադրենք, որ մարդիկ կքաղեն ավելի շատ դասերի հետ կապված առավելություններ առանց երբևէ գիտակցելու, որ կառուցում են win32-միայն java ծրագրեր:»
- ↑ «Sun settles with Microsoft, announces layoffs». www.news.com. 2004 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Microsoft Java Virtual Machine Support». Microsoft. 2007 թ․ մարտի 2. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Product Features in Visual J++ - By Edition* Microsoft Visual J#Արխիվացված 2006-02-07 Wayback Machine
- Microsoft Java Web Site
- Sun's Agreement with Microsoft
|