Vehicle-to-grid
Vehicle-to-grid (V2G), էլեկտրական մեքենաների և հիբրիդների երկկողմանի օգտագործման հայեցակարգ, որը ենթադրում է մեքենայի միացումը ընդհանուր էլեկտրական ցանցին ավտոմեքենայի վերալիցքավորման համար` էլեկտրաէներգիայի պահանջարկի կառավարմանը մասնակցելու նպատակով։ V2G տեխնոլոգիայով ավտոմեքենաների սեփականատերերը հնարավորություն կունենան էլեկտրաէներգիա վաճառել էներգահամակարգին այն ժամերին, երբ մեքենան չի օգտագործվում, և մեքենան լիցքավորել այն ժամերին, երբ էլեկտրաէներգիան ավելի էժան է, քանի որ շատ երկրներում էլեկտրաէներգիայի գինը կախված է օրվա ժամից։ Ինչպես նաև հնարավորություն կլինի միացնել մեքենաները այս տեխնոլոգիայով սեփական տանը և օգտագործել դրանք որպես անխափան սնուցման աղբյուր տան կամ գրասենյակի համար։ V2G-ի պահպանման հնարավորությունները կարող են Էլեկտրամոբիլներին թույլ տալ պահպանել և լիցքավորել արտադրված էլեկտրաէներգիան վերականգնվող էներգիայի աղբյուրներից, ինչպիսիք են արևը և քամին` ելքային հզորությամբ, որը տատանվում է` կախված օրվա եղանակից և ժամանակից[1]։
2009 թվականի հունվարին աշխարհում առաջին անգամ Նյուարկ քաղաքում սկսվել են կոմունալ էլեկտրական ցանցերի վրա էլեկտրատրանսպորտի լիցքավորման կայանների ազդեցության փորձարկումները (անգլ.՝ vehicle-to-grid (V2G))[2]: V2G տեխնոլոգիան այժմ լայնորեն զարգանում է ԱՄՆ կառավարության և Google ընկերության կողմից։
Արդյունավետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից մարտկոցային էլեկտրամոբիլների մեծ մասում օգտագործվում են լիթիում-իոնային տարրեր, որոնց արդյունավետությունը երկու ծայրերում կարող է գերազանցել 90 %-ը[3]։ Մարտկոցի արդյունավետությունը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են լիցքավորման արագությունը, մարտկոցի լիցքավորման կարգավիճակը, SOH-ը և ջերմաստիճանը[4][5]։ Այնուամենայնիվ, կորուստների մեծ մասը կապված է համակարգի այլ բաղադրիչների, ոչ թե մարտկոցի հետ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lindeman, Tracey; Pearson, Jordan; Maiberg, Emanuel (2018 թ․ մայիսի 15). «Electric School Buses Can Be Backup Batteries For the US Power Grid». Motherboard. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Newark, Delaware Tests Vehicle-to-Grid Technology Արխիվացված 2013-09-14 Wayback Machine на сайте renewableenergyworld.com, 30 января 2009
- ↑ Valøen, Lars Ole; Shoesmith, Mark I. (2007). The effect of PHEV and HEV duty cycles on battery and battery pack performance. 2007 Plug-in Highway Electric Vehicle Conference.
- ↑ Tatiana Minav (2014 թ․ մարտի 26). «Energy Regeneration and Efficiency in an Electro-Hydraulic Forklift with Lithium-Titanate Batteries, Chapter 5 Analysis. (PDF Download Available)». ResearchGate. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին. «battery efficiency during performed testes in average is 98 %»
- ↑ «Charging Lithium-ion Batteries». Battery University. Cadex. 2016 թ․ հունվարի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին. «Charge efficiency is 97 to 99 percent»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Electric Vehicle Grid Integration
- Vehicle-to-Grid (V2G) Technology. What is V2G?, 2006, AC Propulsion Inc (անգլ.)
- What is V2G? / wiseGeek (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Vehicle-to-grid» հոդվածին։ |