Jump to content

Յուքոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ucomից)
Յուքոմ
պատկերանիշ
Տեսակբիզնես ձեռնարկություն և բջջային կապի օպերատոր
Ընկերության տեսակՓակ բաժնետիրական ընկերություն
Հիմնադրված է2009
ՀիմնադիրՀայկ Եսայան[1]
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
ՏնօրենՌալֆ Յիրիկյան
ԱրդյունաբերությունՀեռահաղորդակցություն
ԱրտադրանքՖիքսված ինտերնետ, IP հեռախոսակապ,շարժական հեռախոսակապ և շարժական ինտերնետ, հեռուստատեսություն, IP հեռուստատեսություն
ՆախկինՕրանժ Արմենիա
Կայքucom.am
 Ucom Վիքիպահեստում

«Ucom ՓԲԸ» (անգլ․՝ Ucom CJSC), Հայաստանում գործող հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն, որն առաջարկում է ինտերնետի, IPTV հեռուստատեսության, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։

Ընկերության ծառայությունները հասանելի են Հայաստանի ամբողջ տարածքում, Գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում: Ucom-ն  ունի վաճառքի և սպասարկման 75 կենտրոն, որոնցից 52-ը գործում են մարզերում, իսկ 23-ը՝ Երևանում[2]։

Ucom-ի գլխավոր տնօրենն է Ռալֆ Յիրիկյանը։

Ucom անվանումը նշանակում է Universal Communications.

Ծառայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ucom-ը[3] տրամադրում է՝

  • շարժական կապ և շարժական ինտերնետ
  • ֆիքսված գերարագ ինտերնետ
  • հեռուստատեսություն (IPTV և OTT)
  • թվային հեռախոսակապ
  • կոնվերգենտ ծառայություններ

Ucom-ը հիմնադրվել է 2009 թվականին և իր գործունեությունը սկսել է որպես հեռուստատեսության (IPTV), ինտերնետ կապի և թվային հեռախոսակապի ծառայություններ մատուցող ընկերություն։ Սկզբնական փուլում ընկերությունը ներդրել է «օպտիկա դեպի տուն» (FTTH) լուծումը, որը հնարավորություն է տվել տրամադրել IP հեռուստատեսություն, գերարագ ինտերնետ և թվային հեռախոսակապ։

2010 թվականին Ucom-ը դարձել է Հայաստանի խոշորագույն մեծածախ օպերատորներից մեկը՝ Հայաստանի և Վրաստանի միջև սեփական օպտիկամանրաթելային կապուղու գործարկման շնորհիվ։

2011 թվականին ընկերությունը սկսել է տարանցիկ ինտերնետ մատակարարել Մերձավոր Արևելքի երկրներին։ Նույն թվականին Ucom-ը ձեռք է բերել «Այքան Քոմյունիքեյշնս» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը, որը Երևանում տրամադրում էր լայնաշերտ ինտերնետ կապ՝ WiMAX տեխնոլոգիայի և Alcatel-Lucent բազային կայանների կիրառմամբ[4]։

2012 թվականին ընկերությունը ձեռք է բերել «Ինտերակտիվ Թիվի» ՍՊ ընկերության 100% բաժնեմասերը, որը մատուցում էր թվային հեռուստատեսության ծառայություններ Երևանում։

2013 թվականին Ucom-ը ստացել է հանրային շարժական ինտերնետ կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա, իսկ 2015 թվականին ձեռք է բերել «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը՝ մուտք գործելով Հայաստանի շարժական կապի շուկա։ 2016 թվականին ընկերությունը ՀՀ ամբողջ տարածքում գործարկել է 4G+ ցանցը։

Նույն թվականին հիմնադրվել է Յուքոմ Հիմնադրամը, որը հանդիսանում է ընկերության բարեգործական և մարդասիրական ծրագրերի հիմնական հարթակը։

2017 թվականին Ucom-ը Speedtest by Ookla ընկերության կողմից ճանաչվել է որպես «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017»[5]։ Նույն թվականին Սան Ֆրանցիսկոյում կայացած Calix ընկերության հաճախորդների խորհրդի նիստում Ucom-ը և Calix-ը հայտարարել են Հայաստանում NG-PON2 տեխնոլոգիայի ներդրման մասին, որը հնարավորություն է տվել ապահովել մինչև 10 Գբիթ/վ թողունակությամբ օպտիկական ցանց[6]։

2017 թվականի ապրիլին Ucom-ը և «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» բաժնետիրական առևտրային բանկը ստորագրել են գործակցության համաձայնագիր, որի շրջանակում իրականացվել են ներդրումային ծրագրեր՝ ուղղված 4Play կոնվերգենտ առաջարկների և 4G+ ցանցի ընդլայնմանը[7]։

2018 թվականին ընկերությունը ընդլայնել է իր 4G+ ցանցը՝ ապահովելով 98,05% ծածկույթ։ Նույն թվականին Ucom-ը սկսել է HD որակի հեռուստաբովանդակության ընդլայնման ուղղությամբ աշխատանքներ, ինչպես նաև գործարկել է uKid և uFleet նախագծերը՝ շարունակելով ինժեներական կրթությանը վերաբերող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը։

2019 թվականին Ucom-ը թողարկել է դոլարային և դրամային պարտատոմսեր՝ համապատասխանաբար 7.5% և 11% տարեկան եկամտաբերությամբ, որոնք ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)[8]։ Նույն թվականին ընկերությունը տարածաշրջանում առաջիններից է գործարկել eSIM տեխնոլոգիան և հանդիսացել է WCIT 2019 համաշխարհային տեխնոլոգիական համաժողովի տեխնոլոգիական հովանավորներից մեկը։

2021 թվականին Ucom-ը Speedtest by Ookla ընկերության կողմից ճանաչվել է որպես «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021»[9]։ Նույն թվականին ընկերությունը գործարկել է «Unity» կոնվերգենտ փաթեթը, որը ներառում է շարժական կապ, գերարագ ֆիքսված ինտերնետ, IPTV, WiFi 6 սարք և մինչև չորս հավելյալ SIM քարտեր հատուկ սակագնով։

2022 թվականին Ucom-ը հիմնադրել է զանգերի և սպասարկման կենտրոն Վանաձոր քաղաքում՝ նպատակ ունենալով զարգացնել մարզերի աշխատաշուկան և ստեղծել նոր աշխատատեղեր։[10] Նույն թվականին ընկերությունը Speedtest by Ookla ընկերության կողմից ստացել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները[11]։

2023 թվականից սկսած Ucom-ը, իր ցանցի ընդլայնման ռազմավարական ծրագրի շրջանակներում, ընդլայնել է ֆիքսված կապի ցանցը մի շարք մարզային քաղաքներում՝ Գորիս, Գավառ, Իջևան, Սևան, Աշտարակ, Արտաշատ, Նոր Հաճն, Բյուրեղավան և Եղվարդ, ինչպես նաև Ջրվեժ և Զովունի գյուղերում և Երևանի Քանաքեռ, Հին Ավան, Անաստասավան, Հաղթանակ և Սիլիկյան թաղամասերում։

Նույն թվականին ընկերությունը ստացել է կառավարման համակարգի ISO 9001 և տեղեկատվական անվտանգության ISO/IEC 27001 միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագրեր[12]։

2024 թվականին Ucom-ը գործարկել է նոր սերնդի 5G ցանցը, որը տարեվերջին հասանելի է եղել 28 քաղաքում և Բագրատաշենի սահմանային անցակետում։ Նույն թվականին ընկերությունը ներդրել է պահուստային համակարգեր՝ կապի կայունության և արագության բարձրացման նպատակով, ինչպես նաև ընդլայնել է ֆիքսված ինտերնետի և հեռուստատեսության ծածկույթը ևս չորս քաղաքում[13]։

2025 թվականի ապրիլին Ucom-ը համագործակցություն է սկսել բրիտանական Cerillion ընկերության հետ՝ համակցված OSS/BSS համակարգի ներդրման ուղղությամբ, որի նպատակն է ընկերության ծառայություններն ու հաճախորդների տվյալները տեղափոխել միասնական հարթակ[14]։

Նույն թվականի ապրիլին Ucom-ը գործարկել է Uplay հեռուստատեսային և մեդիա հարթակը՝ MediaKind ընկերության հետ համագործակցությամբ։ Հարթակը առաջարկում է բազմաթիվ սարքերով համաժամանակյա դիտման հնարավորություն, Android Smart Box լուծում, ավելի քան 200 հեռուստաալիք և ֆիլմերի ու սերիալների բովանդակություն, այդ թվում՝ Armflix-ի արտադրանքը։ Uplay-ը հասանելի է նաև OTT ձևաչափով[15]։

2025 թվականի հունիսին ընկերությունը գործարկել է 5G ցանցը Երևանում[16]։ Լայնածավալ տեխնիկական աշխատանքների արդյունքում 5G ցանցը հասանելի է դարձել 48 քաղաքներում և ավելի քան 600 բնակավայրերում, ինչպես նաև հիմնական ավտոմայրուղիներում և սահմանային անցակետերում։ Ցանցը կառուցվել է Nokia ընկերության հետ համագործակցությամբ և հասանելի է դարձել Հայաստանի բնակչության շուրջ 94.5 տոկոսի համար։[17]

Ucom-ը պատկանում է Գալաքսի ընկերությունների խմբին։

Մրցանակներ և հավաստագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ucom-ն ստացել է Speedtest by Ookla մրցանակներ՝ ըստ ինտերնետ արագության հիման վրա իրականացված չափումների․

  • 2017թ․ – «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակ[5]
  • 2021թ․ – Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021» մրցանակ[9]
  • 2022թ․ – «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակներ[11]
  • 2023թ․-ին Ընկերությունն ստացավ կառավարման համակարգի ISO 9001 և տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտին համապատասխանելու ISO/IEC 27001 հավաստագիր։
  • 2025թ․-ին  Ucom-ն ստացավ  ISO 37001 և ISO 37301 ՝ Կոռուպցիայի և կաշառակերության հակազդման և Համապատասխանության կառավարման համակարգի (Compliance Management System)  միջազգային ստանդարտի հավաստագրեր։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ucom-ը մշտապես ներդրում է կատարում Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացում, նպաստում է երիտասարդների համար տեխնոլոգիական կրթության հասանելիությանը, աջակցում է վերականգնվող էներգիայի կիրառմանը և կանաչ նախաձեռնությունների իրագործմանը՝ աջակցելով համայնքների կայունությանը։

Գործընկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականին Ucom-ը հայտարարել է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր Nokia և MediaKind ընկերությունների հետ։

2025 թվականի ապրիլին Ucom-ը սկսել է համագործակցություն բրիտանական Cerillion ընկերության հետ՝ համակցված OSS/BSS համակարգի ներդրման նպատակով, որը նախատեսված է ընկերության ծառայությունների և հաճախորդների տվյալների տեղափոխման համար միասնական հարթակ։ Համակարգը հիմնված է ավտոմատացված կառավարման լուծումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20190921212437/https://www.ucom.am/en/news/2019/08/21/first-corporate-bonds-of-ucom-allowed-to-trade-on-amx-stock-exchange/320/
  2. «Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում». news.am. 2026-01-21. Վերցված է 2026-01-21-ին.
  3. «Անհատներ». Ucom. Վերցված է 2026-01-21-ին.
  4. «Յուքոմ-ը ձեռք է բերում Այքան Քոմունիքեյշնս ընկերությունը». iTel.am. Վերցված է 2026-01-21-ին.
  5. 5,0 5,1 «Լուրեր Հայաստանից - Tert.am». tert.am. Վերցված է 2026-01-21-ին.
  6. «Սան Ֆրանցիսկոյում Ucom-ի եւ Calix-ի ներկայացուցիչները ուրվագծել են հեռահաղորդակցության ոլորտի ապագան (Ֆոտո)». news.am. 2026-01-21. Վերցված է 2026-01-21-ին.
  7. Technologies, Peyotto. «Ucom-ը և «Ֆորա-Բանկ»-ը կգործակցեն հեռահաղորդակցության ոլորտում». Վերցված է 2026-01-21-ին.
  8. «Ucom-ը թողարկում է դոլարային և դրամային պարտատոմսեր». www.1lurer.am. 2019-05-17. Վերցված է 2026-01-21-ին.
  9. 9,0 9,1 www.speedtest.net https://www.speedtest.net/awards/armenia/2021/?award_type=isp&time_period=q1-q2. Վերցված է 2026-01-21-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. «Ucom-ի զանգերի սպասարկման կենտրոնը Վանաձորում 1 տարեկան է (տեսանյութ)». url.past.am. 2026-01-21. Վերցված է 2026-01-21-ին.
  11. 11,0 11,1 «Լուրեր Հայաստանից - Tert.am». tert.am. Վերցված է 2026-01-21-ին.
  12. «Լուրեր Հայաստանից - Tert.am». tert.am. Վերցված է 2026-01-21-ին.
  13. «5G ցանցի գործարկումը կշարունակվի. Ucom-ն ամփոփել է 2024 թվականը». iTel.am. Վերցված է 2026-01-21-ին.
  14. «Ucom selects Cerillion for digital BSS/OSS transformation». Cerillion (անգլերեն). Վերցված է 2026-01-21-ին.
  15. «Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը». news.am. 2026-01-21. Վերցված է 2026-01-21-ին.
  16. «Ucom-ը գործարկեց 5G ցանց Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում». How2B. 2025-06-13. Վերցված է 2026-01-21-ին.
  17. Limited, Clover Media (2025-12-16). «Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը». b24.am. Վերցված է 2026-01-21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]