Ubisoft Tiwak

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ubisoft Tiwak
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2000
ՎայրՄոնպելիե
Երկիր Ֆրանսիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունUbisoft
ՍեփականատերUbisoft
Կայքubi.com

Ubisoft Tiwak, ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Տեղակայված է Մոնպելիե քաղաքում (Ֆրանսիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին որպես մասնավոր ընկերություն, և կրել է Yeti Interactive անվանումը[1]։ Գոյություն ունենալով երկու տարի՝ 2002 թվականին ընկերությունը վերանվանվեց դառնալով՝ Tiwak SAS[1]։ 2004 թվականի հունվարի 12-ին հայտարարվեց ֆրանսիական Ubisoft հրատարակչության և Tiwak SAS-ի միջև կնքված պայմանագրի մասին, որի արդյունքում Tiwak SAS-ը դարձավ Ubisoft-ի դուստր ընկերությունը և սկսեց կրել Ubisoft Tiwak անվանումը[2]։

2005 թվականին թողարկվեց Tork: Prehistoric Punk համակարգչային խաղը[3]։ Խաղը նախատեսված էր բացառապես Xbox խաղային համակարգերի համար։

2006 թվականին ընկերությունը զբաղվում էր Tom Clancy's Ghost Recon Advanced Warfighter խաղի Xbox 360-ի համար նախատեսված տարվերակի մշակմամբ, որի համար օգտագործվել է YETI engine սեփական խաղային շարժիչը[4][5][6]։

2007 թվականին թողարկվեց Tom Clancy's Ghost Recon Advanced Warfighter 2 (խաղը, որը համարվում է նախկին խաղի շարունակությունը) և Beowulf: The Game խաղերը[5][7]։ Այս խաղերի հիմքում նույնպես ընկած էր YETI-ի շարժիչը[6]։

Խաղերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ubisoft Tiwak» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  2. Andrew Burnes (2004 թ․ հունվարի 12). «Ubisoft Acquires Tiwak» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  3. 3,0 3,1 «Tork: Prehistoric Punk» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  4. 4,0 4,1 «Tom Clancy's Ghost Recon: Advanced Warfighter» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Tom Clancy's Ghost Recon: Advanced Warfighter 2» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  6. 6,0 6,1 «YETI engine» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  7. 7,0 7,1 «Beowulf: The Game» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]