Turbo (մաստակ)
Տուրբո (անգլ.՝ Turbo), մաստակ, առաջին արտադրությունը եղել է դեղձի բույրով (ենթադրաբար արտադրվել է 1985 թվականից), հետագա արտադրումները եղել են մրգային համով և բույրով։ Արտադրվել է թուրքական «Kent Gida» ընկերության կողմից, որպես կանոն, պարունակել է ավտոմեքենաների կամ մոտոցիկլետների նկարներով ներդիրներ։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին այն չափազանց տարածված էր ԽՍՀՄ-ի, Ռուսաստանի, ԱՊՀ-ի և Լեհաստանի երեխաների և դեռահասների շրջանում։ Այդ երկրներում Turbo-ն հայտնվել է ավելի վաղ, քան Love is... մաստակը, իսկ որոշ ժամանակ անց տարածվել է Donald մաստակը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրվել է 1980-ականների երկրորդ կեսից։ 1994-95 թվականներին «Turbo» մաստակը սկսել է արտադրվել երեք տարբերակով՝ «Turbo Super», «Turbo Classic» և «Turbo Sport», որոնք տարբերվում են ավտոմեքենաների տեսակների ներդիրներով (ժամանակակից, ռետրո կամ սպորտային)։ «Turbo Classic»-ի արտադրումը դադարեցվել է 1999 թվականին[1]։ 1990-ականների վերջին սկսել է արտադրվել «Turbo 2000»-ը։ 2002 թվականին բրիտանական Cadbury ընկերությունը գնել է թուրքական Kent ընկերությունը[2][3]։ «Turbo Super» և «Turbo Sport» մաստակների արտադրանքը շարունակվել է մինչև 2007 թվականը[1][4]։ «Turbo»-ի հայտնիություն պատճառով առաջացել է կեղծ մաստակի զանգվածային արտադրություն, արտադրվել է աննշան փոփոխություններով կամ ամբողջովին գունային գամմայով, ներդիրի տեսակով, լոգոտիպով, տառատեսակով։ «Kent» ընկերության փոխարեն գրվել է «Kekt», «Kemt» և այլն։
2008 թվականից «Kent Gida» ընկերությունը դադարեցրել է «Turbo» մաստակի բոլոր տեսակների թողարկումը։
2013 թվականին թուրքական PowerGum ընկերությունը ձեռք է բերել Turbo ապրանքանիշի իրավունքները և պաշտոնապես շարունակել Turbo մաստակի թողարկումը՝ բավականին որակապես վերստեղծելով ծամոնի համն ու նոր արտադրանքի որակյալ ներդիրներն ու փաթեթավորումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Согласно сайту TurboGum.Com
- ↑ «По данным турецкого сайта Cadbury». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ Петров Д. Победитель кариеса Արխիվացված 2007-02-16 Wayback Machine // Аналитический деловой еженедельник «SmartMoney», 5 (46), 12 февраля 2007.
- ↑ Раздел сайта Kent, посвящённый Turbo (раздел Turbo на сайте Kent в июле 2007)