Love is… (մաստակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Love is…, թուրքական արտադրության մաստակ` սիրո վերաբերյալ թևավոր խոսք պարունակող միջադիր նկարով («տիպով»)։ Բավականին հայտնի էր հատկապես 1990֊ական թվականներին Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Մինչև այժմ էլ Թուրքիան արտադրում է մաստակը և արտահանում տարբեր երկրներ։

Համեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստակն ունի երկգույն փաթեթավորման թուղթ և երկու համ, որոնք խորհրդանշում են «երկու մրգերի սերը»[1]։ Ընդհանուր արտադրվում է 8 տեսակ՝ տարբեր համային համադրություններով.[1]

  1. բանան և ելակ (երկնագույն թուղթ՝ սպիտակ եզրերով)
  2. անանաս և նարինջ (նարնջագույն թուղթ՝ դեղին եզրերով)
  3. բալ և լիմոն (սև կամ ազնավամորու գույնի թուղթ՝ դեղին եզրերով)
  4. անանուխ և մենթոլ (ծովային ալիքի գույնի՝ թուղթ արծաթագույն եզրերով)
  5. խնձոր և լիմոն (բաց կանաչ գույնի թուղթ՝ դեղին եզրերով)
  6. կոկոս և անանաս (դեղին թուղթ՝ բաց կանաչ եզրերով)
  7. սև բալ և լիմոն (սև թուղթ՝ դեղին եզրերով)
  8. շոկոլադ (վարդագույն թուղթ՝ շագանակագույն եզրերով)

Միջադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստակի միջադիրի վրա պատկերված են բրիտանացի նկարիչ Բիլի Էսփրիի հեղինակային նկարները, որոնց վրա նկարիչը պատկերում էր տղաների և աղջիկների հարաբերությունների տարբեր դրսևորումներ և ներկայացնում այդ պատկերին բնորոշ որևէ սիրային մեջբերում, օրինակ՝

  • Սերը նախքան ամուսնանալը ցույց տալն է ձեր ապագա տունը։
  • Սերը սիրալիր լինելն է ձեր սկեսրոջ հետ։
  • Սերը լեզու է, որով խոսում են բոլոր սրտերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ըստ «Intergum» թուրքական մաստակի գործարանի». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.