Tommy Cash

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tommy Cash
Բնօրինակ անունանգլ.՝ Tommy Cash
Ի ծնե անունէստ․՝ Tomas Tammemets
Նաև հայտնի է որպեսTommy Cash
Ծնվել էնոյեմբերի 18, 1991(1991-11-18)[1] (32 տարեկան)
Տալլին, Էստոնիա
Երկիր Էստոնիա
ԺանրերԹրեպ երաժշտություն
Մասնագիտություներգիչ և ռեփեր
Գործիքներվոկալ
 Tommy Cash Վիքիպահեստում

Tommy Cash (իրական անունը Թոմաս Թամմեմթս, նոյեմբերի 18, 1991(1991-11-18)[1], Տալլին, Էստոնիա), էստոնացի ռեփեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասը ծնվել է ոչ հարուստ էստոնական ընտանիքում Թալլինում, մի շրջանում, որտեղ հիմնականում ապրում ռուսալեզու մարդիկ[2]։ Մանկությունից Թոմին հասկացավ, որ նա բիլինգվ է։ Նրա հայրը խոսում էր ռուսերեն, իսկ մայրը՝ էստոներեն։ Հենց լեզվի իմացության շնորհիվ Թոմասը առաջին անգամ ծանոթացավ ռուսական մշակույթի հետ։ Շատ հարցազրույցներում, խոսելով իր էթնիկ պատկանելության մասին, Քեշն ընդգծել է, որ իր տատիկը ծագումով Ռուսաստանից է, իսկ նրա մայրը կիսով չափ ուկրաինուհի է։ Սակայն Թոմիին հետաքրքրում էր ոչ միայն ռուսական, այլև ամերիկյան մշակույթը։ Դպրոցն ավարտելուց հետո Թոմասն աշխատում էր որպես մատուցող և հավաքարար, ակտիվորեն զբաղվում էր պարով։ Ժամանակի ընթացքում հոբբին դարձաո աշխատանք, որը անգամ եկամուտ էր բերում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա երաժշտական կարիերայի սկիզբը դարձել է GUEZ WHOZ BAK տեսահոլովակը, որը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերին։ Դրանից հետո համերգներ են սկսվել Էստոնիայում, Չեխիայում, Ֆինլանդիայում և եվրոպական այլ երկրներում։ Ավելի ուշ Թոմմին թողարկել է EUROZ DOLLAZ YENIZ անվանումով կոմպոզիցիան, որում պահպանվում է Թոմի հեղինակային յուրահատուկ ոճը։ 2014 թվականի գարնանը թողարկվում է EUROZ DOLLAZ YENIZ դեբյուտային ալբոմը, որը բաղկացած է ինը երգերից։ 2015 թվականին Թոմասը թողարկել է երկու հոլովակ՝ LEAVE ME ALONE և GIVE ME YOUR MONEY, երկրորդը՝ [Little Big] Ռեյվ-խմբի հետ համատեղ։ 2016 թվականի հուլիսին ներկայացվել է WINALOTO երաժշտական աշխատանքը, որից հետո Թոմասին բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել հայտնի լեյբլներից, սակայն երգիչը նախընտրել է պահպանել անկախությունը։ 2017 թվականի մարտի 16-ին կայացել է SURF երգի տեսահոլովակի պրեմիերան։

Սկաոառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - Euroz Dollaz Yeniz
  • 2018 - ¥€$[3]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - C.R.E.A.M.

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - «Alien Tears»
  • 2015 - Little Big - «Give Me Your Money»
  • 2016 - Kinder Malo - «Apel»
  • 2017 - «Rawr»
  • 2017 - Томми Кэш, IC3PEAK - «Cry»[4]
  • 2017 - A. G. Cook - «Out Of My Head Remix»
  • 2017 - Felicita - «Sulaharas»
  • 2018 - «Pussy Money Weed»
  • 2018 - «Little Molly»
  • 2018 - «X-Ray»
  • 2019 - Modeselektor - «Who»
  • 2019 - «Sdubid»
  • 2020 - Boys Noize - «Nude»

Տեսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տեսահոլովակ Ալբոմ Ծանոթագրություն
1 2013 Guez Whoz Bak C.R.E.A.M.
2 2014 Alien Tears Սինգլ Ջնջված տեսահոլովակ
3 Euroz Dollaz Yeniz Euroz Dollaz Yeniz
4 2015 Flipperi (Adi L Hasla при уч. Aito Mäkki, Томми Кэш) Habiturientti
5 ProRapSuperstar Euroz Dollaz Yeniz
6 Leave Me Alone Euroz Dollaz Yeniz
7 Give Me Your Money (Little Big при уч. Томми Кэш) Funeral Rave
8 2016 Apel (Pimp Flaco x Томми Кэш x Kinder Malo) Սինգլ
9 Winaloto Սինգլ 2018 թոականի լավագույն տեսահոլովակ ըստ Estonian Music Awards[5]
10 A Colors Show Սինգլ
11 2017 Surf Սինգլ
12 2018 Pussy Money Weed Սինգլ
13 Little Molly Սինգլ 2019 թոականի լավագույն տեսահոլովակ ըստ Estonian Music Awards
14 X-Ray ¥€$
15 2019 Who (Modeselektor при уч. Томми Кэш) Who Else
16 Sdubid Սինգլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Helena Läks (2013 թ․ հունիսի 6). «Uus Eesti Biit: Tommy Cash» (էստոներեն). müürileht. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. TOMMY CASH (30.11.2018). «release». deezer. deezer.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. «TOMMY CASH X IC3PEAK - CRY». TOMM¥ €A$H via SoundCloud. 2017 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  5. «Elu24 OTSE: Eesti Muusikaauhinnad 2018 gala lava pealt ja kaadri tagant!» (էստոներեն). Elu24. 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tommy Cash» հոդվածին։