The Great Escape (համակարգչային խաղ, 2003)
| The Great Escape | |
|---|---|
| Մշակող | Pivotal Games? |
| Հրատարակիչ | Gotham Games (Հյուսիսիային Ամերիկա) SCi Games (Եվրոպա) Marvelous Entertainment (Ճապոնիա) |
| Դիստրիբյուտոր | MGM Interactive |
| Վայր | Ֆրանսիա |
| Թողարկման թվական | Հուլիսի 23, 2003 (Հյուսիսիային Ամերիկա) Օգոստոսի 29, 2003 (Եվրոպա) Սեպտեմբերի 12, 2003 (Եվրոպա, PC տարբերակ) Սեպտեմբերի 12, 2003 (Ճապոնիա, PS1 տարբերակ) |
| Պլատֆորմներ | Xbox[1], PlayStation 2[1] և Windows |
| Ժանր | արկածային մարտախաղ, ստելթ էքշըն |
| Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
| Տարիքային վարկանիշներ | |
| Կրիչ | DVD |
| Կառավարում | Ստեղնաշար և մկնիկ |
«The Great Escape» (թարգմ.՝ «Մեծ փախուստ»), բրիտանական «Pivotal Games» ստուդիայի կողմից մշակված արկածային համակարգչային խաղ։ Թողարկվել է 2003 թվականին՝ «PlayStation 2», «Xbox» և «Microsoft Windows» համակարգչային պլատֆորմերի վրա։ Հիմնված է 1963 թվականին նկարահանված «Մեծ փախուստ» գեղարվեստական կինոնկարի վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղում առկա են չորս խաղացվող կերպարներ (պրոտագոնիստներ), որոնցից յուրաքանչյուրն օժտված է հատուկ ունակությամբ։ Խաղի հերոսներն են Մաքդոնալդը, ով վարժ տիրապետում է գերմաներեն լեզվին և այդ կերպ կարող է ծպտվել որպես ֆիշիստական բանակի զինվորական, Հենդլին, ով կարողանում է աննկատելիորեն կարևոր փաստաթղթեր, բանալիներ և այլ առարկաներ գողանալ, Հիլթսը, ով ճարպկորեն կարողանում է հաղթահարել ամուր փակված դռների խոչընդոտը և Սեդվիկը, ում մոտ էլ լավ է ստացվում մեխանիկական սարքավորումներ պատրաստելը։ Հիլթսը և Հենդլին ամերիկացիներ են, ընդ որում վերջինս ծառայության էր անցել Բրիտանական արքայական ուժերում, այն ժամանակ, երբ իր երկիրը դեռ չէր մասնակցում Երկրորդ աշխարհամարտում։ Մաքդոնալդը շոտլանդացի էր, իսկ Սեդվիկը՝ ավստրալիացի։
Խաղը բաղկացած է 18 մակարդակներից (լևել), որոնցում նկարագրվող դեպքերի մեծ մասը ֆիլմում առկա չէ։ Խաղում ցուցադրվում է նաև որոշ կերպարների՝ նախկինում կատարած փախուստի փորձերը։ Փոփոխված է նաև հանգուցալուծումը, ըստ որի՝ բոլոր կերպարները հաջողությամբ կարողանում են փախչել ռազմագերիների ճամբարից, այնինչ ֆիլմում միայն Սեդվիկին է հաջողվում ողջ և առողջ հասնել ապահով տեղ, Մաքդոնալդը մահապատժի է ենթարկվում, իսկ Հիլթսին և Հենդլիին ետ են բերում ճամբար։ Բացի այդ խաղի կազմի վրա պատկերված է Հիլթսը՝ ատրճանակով, այնինչ խաղում տվյալ կերպարի մոտ երբեք ատրճանակ չի հայտնվում։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղային քննադատների շրջանում խաղն արժանացել է «միջին» գնահատականի[2][3][4]։
Գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 10/20 ( Jeuxvideo.com )
- 5/10 ( IGN )
- 6.1 / 10 ( GameSpot )
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Redump, redump.org, redump.info — Europe.
- ↑ «The Great Escape for PlayStation 2 Reviews». Metacritic. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «The Great Escape for Xbox Reviews». Metacritic. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «The Great Escape for PC Reviews». Metacritic. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Mobygames.com կայքում(անգլ.)