Tesla Cybertruck
Tesla Cybertruck | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | կոնցեպտ ավտոմեքենա, բեռնատար էլեկտրոմոբիլ |
Արտադրող | Tesla Motors |
Այլ անվանում(ներ) | Cybrtrk[1] Tesla Truck[2] Tesla Pickup[3] |
Դիզայներ | Ֆրանց ֆոն Հոլցհաուզեն |
Թափք և շասսի | |
Դաս | փոքրատոննաժ բեռնատար/ընդարձակ փիքափ |
Սեգմենտ | M սեգմենտ |
Թափքի տիպ(եր) | 4-դռն. փիքափ՝ բազմանկյուն իրանով |
Հորինվածք | շարժիչը հետևում, հետևի քարշակ 2 կամ 3 շարժիչով, լիաքարշակ |
Հենահարթակ | Tesla in-house |
Կապված է | Tesla Model 3 |
Ուժային ագրեգատներ | |
Էլեկտրաշարժիչ | 1, 2 կամ 3 էլեկտրաշարժիչներ |
Առ. արագություն | 209 կմ/ժ |
Թափառք | 2.9 վ (3 շարժիչներ) |
Զանգվածա-գաբարիտային բնութագրեր | |
Անիվային բազա | 3807 մմ |
Երկարություն | 5885 մմ |
Լայնություն | 2027 մմ |
Բարձրություն | 1905 մմ |
Կլիրենս | 406 մմ |
Բեռնատարող. | 1.6 տ |
Tesla Cybertruck Վիքիպահեստում |
Tesla Cybertruck, էլեկտրական-փիքապ ավտոմոբիլը[1], որը ծրագրում է թողարկել Tesla ընկերությունը[2]։ Ավտոմեքենայի կրող ունակությունը հայտարարված է 1,6 տոննա։ Կախված մոդելից մեկ լիցքավորմամբ փիքապը կարող է գնալ 400-ից մինչև 800 կմ[3]։
Իլոն Մասկի խոսքերով, ժամանակակից փիքապները նման են միմյանց։ Այդ իսկ պատճառավ Cybertruck-ի հիմնական նպատակնը, նոր և օրիգինալ էլեկտարական մեքենայի ստեղծումն է։
Հետևի քարշակ ունեցող մեքենայի գինը նախօրոք սահմանվել է $39 000, իսկ լիաքարշակի մոդելի գինը կսկսի $49 000։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանդարտ մոդելում օգտագործվելու է կարգավորվող օդային կասեցում բեռների տեղափոխման համար, ինչպես նաև լինելու է լիաքարշակ։ Այն կունենա սովորական 110 և 220 վոլտով աշխատող վարթակից լիցքավորելու հնարավորություն, որ թույլ կտա լիցքավորել մեքենան առանց հատուկ գեներատորների։ Մեքենայում օգտագործվող տեսախցիկները ապահովում են ինքնավար կայանումը։
Մարտկոցը, որի ծավալը 100 կՎտ/ժ է, ապահովում է 400-ից մինչև 800 կմ ընթացք։ Վարորդի նստատեղը բավականին մեծ է։ Սրահը զրահապատ է։ UpShift բլոգում նշվում է, որ քաշը կազմում է՝ 2700 կգ և հզորությունը՝ 775 ձիաուժ։
Սրահը ամբողջությամբ հերմետիկ է, ինչն էլ թույլ է տալիս օգտագործել Cybertruck ինչպես երկկենցաղ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 և 2013 թվականներին Մասկը քննարկում էր փիքապի ստեղծման տարբերակը։ Ավելի ուշ 2014 թվականին Մասկը 4-5 տարի առաջ կանխատեսել է այսպիսի մեքենայի ստեղծումը։
2016 թվականին Մասկը արդեն խոսում էր փիքապի նոր հատկությունների մասին։ 2017 թվականին որոշվեց մեքենան սարքել ոչ փոքր քան Ford F-150։ Այս փիքապը մշակվել է 5 տարի։
2018 թվականին Մասկը շահարկման հանձնեց փիքապի համար նախատեսված աստիճանը։ 2018 թվականին Tesla-ն սկսեց աշխատել մեքենայի երկու կողմերի վրա։ Առջևի կողմի համար հիմք է դարձել Mercedes-Benz Sprinter-ի, այն հագեցնելով էլեկտրոնիկայով և մարտկոցով։ Երկրորդ կողմի վրա աշխատում է ինքը Tesla-ն, այդ իսկ պատճառով դրա համար կպահանջի երկար ժամանակ։ Այս մեքենայի թեման շոշափվեց 2019 թվականին տեղի ունեցած շոուի ժամանակ։
2019 թվականի փետրվարին Daimler Dietel Zetsche-ը խոսակցություն սկսեց Tesla-ի հետ, Jerome Gullien-ի նախաձեռնման համար, և այս խոսակցությունը շարունակվում է։
2019 թվականի մարտին, Tesla Model Y-ի թողարկումից հետո, Իլոն Մասկը ցուցադրեց փիքապի նկարները, սակայն մեքենան իր տեսքի պատճառով ոչ բոլորին դուր եկավ։
2019 թվականի կեսերին կազմակերպվեց այս փիքապի և Ford F-150-ի մարտը։
2019 թվականի հոկտեմբերին Մասկը հայտարարեց․ «Ես մտածում եմ, որ փիքապ Teslan, լավագույնն է ինչ մենք արել ենք ողջ ընթացքում,քանի-որ կարելի էր չափել ներուժը»։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Cybertruck-ի բոլոր մոդելները օժտված են՝ 250 վՎատտ Supercharge-ով, ինքնաշարժով, օդային կասեցումով, 110 և 220 վոլտով լիցքավորելու հնարավորություն։ Մեքենանա ունի էկզոկլետ ի տարբերություն սովորական փիքապների։
Ինչպես Tesla-ի մնացած մեքենաների, այս անգամ նույնպես կարելի է վճարել հավելյալ 7000 դոլլար ավելացնելով ինքնաշարժ։
- Single motor RWD // հեռավորությունը՝ 482 կմ // 0-ից 100 կմ/ժ արագությանը հասնում է 6․5 վայրկյանից քիչ ժամանակահատվածում // առավելագույն արագություն՝ 170 կմ/ժ // բեռնակրման չափը՝ 1587 կգ // գինը՝ 39900 դոլլար
- Dual motor AWD // հեռավորությունը՝ 600 կմ // 0-ից 100 կմ/ժ արագությանը հասնում է 4․5 վայրկյանից քիչ ժամանակահատվածում // առավելագույն արագություն՝ 193 կմ/ժ // բեռնակրման չափը՝ 1587 կգ // գինը՝ 49900
դոլլար
- Tri motor AWD // հեռավորությունը՝ 800 կմ // 0-ից 100 կմ/ժ արագությանը հասնում է 2․9 վայրկյանից քիչ ժամանակահատվածում // առավելագույն արագություն՝ 210 կմ/ժ // բեռնակրման չափը՝ 1587 կգ // գինը՝ 69900 դոլլար։
Հավելյալ Tesla-ն բոլոր մոդելների համար ապահովում է հետևյալ չափերը՝ բեռնախցի տարողությունը՝ 2․8 խորհանարդ մետր։ Երկարությունը՝ 198 սմ։
Ներկայացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 21-ին տեղի ունեցած ներկայացման ժամանակ, Մասկը ցուցադրեց այն նյութերը, որից մատրաստված է Tesla Cybertruck[4]։ Իսկ դա չժանգոտվող մետաղ է և ապակի։ Ներկայացման ժամանակ կատարված փորձի ժամանակ ապակին չջարդվեց, իսկ երբ ֆրանց ֆոնը մետաղական գնդակով փորձեց ջարդել ապակին, այն ջարդվեց։ Մասկը կատակեց ասելով, որ «նա ունի դեռ աշխատելու տեղ»։ Եվ որ, «մենք կջնջենք այդ հատվածը»։
Ներկայացումից ավարտից առաջ Մասկը ներկայացրեց ամբողջովին էլեկտրական կվադրոցիկլ՝ Tesla AVT։
Շուկայի ներուժ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ փիքափների մեծ շուկա ունի։ Տարեկան վաճառվում է ավելի 2 միլլիոն փիքափ։ Ներկայացումից 2 օր անց, Մասկի խոսքերով, ընկերությունը ստացել է 146 հազար պատվեր[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Santos, Jerome (4 марта 2019). «Tesla Blade Runner: Everything We Know About Elon Musk's 6-Seater Pickup Truck». International Business Times. Վերցված է 23.11.2019-ին. «… will have a "cyberpunk, Blade Runner-like" look, … a futuristic design.»(անգլ.)
- ↑ «Tesla Cybertruck: Elon Musk's Pickup Truck Has Arrived». Wired (անգլերեն). ISSN 1059-1028. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Tesla Cybertruck(անգլ.)
- ↑ «Tesla представила пикап Cybertruck». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Минак, Клара (2019 թ․ նոյեմբերի 24). «Маск насчитал 146 000 предзаказов на электропикап Cybertruck за два дня». Forbes. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.