Terrain Gallery

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Terrain Gallery
Տեսակպատկերասրահ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
Հիմնադրվել է1955
Կայքterraingallery.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Terrain Gallery (կրճատ՝ Terrain), գեղարվեստի պատկերասրահ կրթական կենտրոնով Մանհեթենում (Նյու Յորք նահանգ)[1]։

Պատկերասրահում բացման պահից ի վեր ներկայացվում են ժամանակակից գեղանկարչության, փորագրության, նկարների և լուսանկարների ցուցահանդեսներ։ Պատկերասրահի կարգախոսն է Էլի Սիգելի[en] «Իրականում հակադրությունները սերտ կապակցված են․ արվեստը ցույց է տալիս այդ» («In reality opposites are one; art shows this») արտահայտությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաիմ Կոպելման
GLAM֊պատկերասրահի հարթակ

1955 թվականի փետրվարի 26֊ին նկարիչ Դորոտի Մայերսի (Կոպելմանի կնոջ) ղեկավարության ներքո բացվել է Terrain Gallery֊ն և բարեհաճորեն ընդունվել մամուլի և գեղարվեստական քննադատների կողմից։ Պատկերասրահն ի սկզբանե դարձել է և՛ ժամանակակից արվեստի ցուցահանդեսային տարածք, և՛ «կենդանի և ոչ ավանդական մոտեցման գեղագիտական հարցերի» մշակութային կենտրոն, որտեղ նկարիչները, գիտնականները և լայն հասարակությունը կարող էին իմանալ և քննարկել գեղագիտական ռեալիզմի սկզբունքները։ Դորոտին և իր ամուսինը՝ Հաիմ Կոպելմանը[en], որը հանդես է եկել որպես համակարգող, անցկացրել են առաջին ցուցահանդեսները, որոնք ներառել Ռոյ Լիխտենշտեյնի, Կլաս Օլդենբուրգի, Ալեքս Կացայի, էդ Ռեյնհարդտի, Լեոնարդ Բասկինի, Ուիլ Բարնետի և այլ նկարիչների աշխատանքները[2]։

Ավելի ուշ այստեղ անցկացվել են հենց Դորոտիի և Հաիմ Կոպելմանի, Լարի Ռիվերսի, Ռոբերտ Բլեքբերնի, Հանս Նամուտի, Անդրե Կերտեսի, Մարկ Դի Սուվերոյի, Ռիչարդ Անուշկևիչի, Ռիչարդ Արտշվագերի, Ջիմ Դայնի, Էլեն դե Կունինգի, Սթիվ Պոլեսկիի ցուցահանդեսները։ Այս հարթակում իրենց աշխատանքները ներկայացրել են նաև երաժիշտները, լուսանկարիչները, օպտիկական նկարիչները։

Սկզբում Terrain պատկերասրահը գտնվել է 20 West 16th Street փողոցում, 1964 թվականին տեղափոխվել է ստորին Մանհեթենի 39 Grove Street փողոցի Գրինվիչ-Վիլիջ թաղամաս, որտեղ շարունակել է անցկացնել արվեստի ցուցահանդեսներ և «Aesthetic Realism» շնորհանդեսներ։ 1973 թվականին Terrain Gallery-ն տեղափոխվել է Aesthetic Realism Foundation հիմնադրամի շենքի առաջին հարկ, որը գտնվում է Սահոյի 141 Greene Street փողոցում։ Այս վայրում շարունակվել է նաև ցուցադրական գործունեությունը, որում ներառվել են «Big and Small» («Art shows that nothing, however small, is without largeness and meaning») и «The Arts, They’re Here!: Ten Arts and the Opposites» էքսպոզիցիաները, և որոնք ներառում են երաժշտական և ճարտարապետական ստեղծագործություններ[3]։

1984 թվականին պատկերասրահը բացել է «Art Answers the Questions of Your Life» անվամբ շաբաթական անվճար հանդիպումների և զրույցների նոր շարք։ Արվեստի ժանրերի և ժամանակաշրջանների շուրջ 175 շնորհանդեսների շարքի ամփոփ ակնարկը ներկայացրել են Terrain Gallery֊ի համաղեկավարներ Դորոտի Կոպելմանը (Dorothy Koppelman) և Քերի Ուիլսոնը (Carrie Wilson) International Society for Education through Art Կողմ կոնգրեսում, որը տեղի է ունեցել Կոլումբիայի համալսարանի Teachers College֊ում՝ 2003 թվականին[4]։


2005 թվականին Terrain Gallery-ում տեղի է ունեցել պատկերասրահի 50-ամյակին նվիրված հանդիսավոր ցուցահանդես, որտեղ ներկայացվել են 52 նկարիչների գործեր։ Նկարիչների մի մասը պատմել է, թե ինչպես է էլի Սիգելի գեղագիտական իրատեսությունը ազդել իրենց ստեղծագործությունների վրա։ 1962 թվականին Terrain պատկերասրահում իրենց ցուցահանդեսից մի քանի տարի անց Դորոտին և Հաիմ Կոպելմանը ցուցադրեցին նաև Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում՝ «Recent Painting USA: The Figure» ցուցահանդեսում։ 2010 թվականի Հաիմ Կոպպելմանի հիշատակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում էր նկարչի ստեղծագործության վեց տասնամյակի ընթացքում կատարված կտավները, փորագրությունները և պաստելները։

Terrain պատկերասրահը այլ գեղարվեստական պատկերասրահներից տարբերվում է սեփական ոճով։ Այստեղ անցկացվել են «Abstract and Concrete», «Depth and Surface», «Logic and Emotion» և «Rest and Motion» նշանակալի էքսպոզիցիաները։ Terrain֊ի բացման պահից՝ 1955 թվականին պատկերասրահում բացվել է Seurat Art Club֊ը, որտեղ աշխատող նկարիչները պատմել են ժամանակակից արվեստի համար Սիգելի հակադիր տեսությունների արդիականության մասին։ Terrain Gallery պատկերասրահում նաև անցկացվում են բանաստեղծական ընթերցումներ և քննարկումներ "George Saintsbury PoetryClub" ակումբում։ Պատկերասրահը պարբերաբար հրատարակում է ժամանակակից արվեստի վերաբերյալ գրքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Terrain gallery
  2. «Chaim and Dorothy Koppelman Papers, 1930–2006». Smithsonian Archives of American Art. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. Wilson, Carrie (2005 թ․ մայիսի 7). «A Brief History of the Terrain Gallery». Aesthetic Realism Foundation. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  4. «International Conversations through Art», Teachers College, Columbia University, 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]