Side Effects (The Chainsmokers-ի երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Side Effects»
the Chainsmokers, Էմիլի Ուորենի երգը «Sick Boy» ալբոմից
Թողարկված2018 թվականի հուլիսի 27
Ֆորմատթվային ներբեռնում
Ժանրֆանկ հաուս, հաուս, փոփ
Տևողություն2:53
ԼեյբլDisruptor Records, Columbia Records
ՀեղինակԷնդրյու Թեգգարթ, Թոնի Անն, Էմիլի Ուորեն, Քորի Սանդերս, Սիլվեսթեր Ուլիի Սիվերթսեն
ՊրոդյուսերThe Chainsmokers, Sly

«Side Effects», ամերիկյան դուետ the Chainsmokers-ի երգը, որ համադրվել է ամերիկացի երգչուհի Էմիլի Ուորենի վոկալի հետ։ Երգը գրվել է Էնդրյու Թեգարթի, Ուորենի, Թոնի Աննի, Քորի Սանդերսի և Sly-ի կողմից։ Երգի պրոդյուսերներ են՝ the Chainsmokers-ը և Sly-ը։ «Side Effects»-ը թողարկվել է Disruptor Records-ի և Columbia Records-ի կողմից 2018 թվականի հուլիսի 27-ին, որպես the Chainsmokers-ի երկրորդ ստուդիական ալբոմ՝ Sick Boy-ի 4-րդ սինգլ։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուետն առաջին անգամ խոսեց նոր երգի մասին 2018 թվականի հուլիսի 6-ին գրված թվիթում, որտեղ գրված էր, որ նրանք մոտենում են նոր երաժշտության։ the Chainsmokers-ը հրապարակեց պաշտոնական կազմի մասեր հուլիսի 19-ին և 20-ին, և պաշտոնապես հայտարարեց երգի մասին հուլիսի 23-ին[1][2]։ Հուլիսի 25-ին KIIS-FM-ում Տանյա Ռադը Hollywood Palladium-ի կուլիսներում՝ դուետից վերցրեց հարցազրույց սինգլի վերաբերյալ։ Նրանք պատմեցին, թե առաջինը ում համար են կատարել երգը, և ինչու են ընտրել հենց այդ երգը, որպես հաջորդ սինգլ[3]։ Երգի թողարկումից մեկ օր առաջ նրանք հրապարակեցին կարճ աուդիո թիզեր[4]։ Մամուլի հետ հարցազրույցում the Chainsmokers-ը ասաց, որ նրանք զգում էին ամառային ռիթմի կարիքը, որ արմատավորված էր իրենց ստեղծած ձայնի մեջ, երբ առաջին անգամ սկսեցին ձայնագրություններ անել։ the Chainsmokers-ը ասաց, որ իրենց երաժշտությունը արդի արտացոլումն է այն բանի, թե ինչպես են իրենք զգում, ինչն է ոգեշնչում նրանց, և թե ովքեր են իրենք այդ պահին։

Billboard-ի հետ հարցազրույցում դուետին հարցրեցին «Side Effects»-ի դիսկո երանգների մասին, որոնք տարբերվում է նրանց 2018 թվականի թողարկումներից։ Էնդրյու Թեգգարթը՝ the Chainsmokers-ից ասաց, որ երգը անկասկած զվարճալի է։ Նրանք զգում էին, որ երաժշտությունը ավելի դանդաղ ու մեղմ էր։ Ամռան ամիս էր, և նրանք զգում էին, որ ուզում են ստեղծել ամառային ռիթմով երաժշտություն։ Նրանք ձմեռվա ընթացքում են գրել նաև «Sick Boy» և «You Owe Me» երգերը, և այդ ժամանակահատվածը ավելի մռայլ էր, ինչպես նաև նրանք գործ ունեին մի շարք անձնական խնդիրների հետ։ Խոսելով երգի բառերի ոգեշնչման մասին՝ նա ասաց, որ չնայած նրանց տածած սիրուն «հազարմայա հարաբերությունների մասին» գրելու նկատմամբ, նրանք նաև գրում են այն մասին, թե ինչ են նկատում, գրում են հաճախակի վատ որոշումներ կայացնելու մասին, բայց նաև՝ իմպուլսիվ դրանց մեջ մտնելու և պահով ապրելու մասին, քանի որ նրանք գեղեցկություն են նկատում փոքր պահերի մեջ, ինչն էլ ցուցադրվում է տեսահոլովակում։ Երգը ձայնագրվել է Էմիլի Ուորենի հետ, ում Ալեքս Փոլն անվանեց «նրանց կողմից ամենասիրված մարդկանցից մեկը»։ Նա դուետի երկարամյա համագործակիցն է։ Փոլն ասաց, որ երաժշտություն ստեղծելը ավելի հեշտ է ու ոգևորիչ, երբ ստեղծում ես այն մեկի հետ, ով քեզ լավ ճանաչում է և ում հետ հարմարավետություն ես զգում։ Նրանց համար շատ ոգևորիչ էր Ուորենի համագործակցությունը, և բարեբախտաբար աշխարհը սիրեց այն։ Նրանք մտածում են, որ ժամանակն է, որ բոլորն իմանան, թե ով է Էմիլի Ուորենը[5]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Side Effects»-ը դիսկո երանգավորումներով ֆանկ հաուս և փոփ-հաուս երգ է։ Այն պարունակում է «դաշնամուրի և հարվածային գործիքների դանդաղ ու փափուկ մեղեդին», որը հիշեցնում է Բրունո Մարսին, և տեսնում ենք, որ «երգը ավելի շատ ակումբային հնչողություն է ստանում, քան վերջին փոփ-պարային հիթերը», քանի որ այն չի ստեղծվել «հին կատարյալ փոփ-մինիմալիզմի հիման վրա»[6][7]։ Այն նկարագրվել է, ինչպես «անհեթեթ, գրավիչ, ամառային հիմն»[5]։ Ըստ երգի բառերի, այն ինքնաստորացման մանտրայի մասին է։ Բառերը նկարագրում են առավոտյան ժամը 4-ին արթուն լինելու իրավիճակ, երբ ամեն ինչ փակ է և տեղ չկա գնալու[8] ։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի թողարկումը պետք է ուղեկցվեր լիրիկական տեսհոլովակով, բայց դուետը խոստացավ, որ շուտով կթողարկի պաշտոնական տեսահոլավակ «ճանաչված դերասանուհու» հետ[9]։ On Air-ում Ռայան Սիքրեսթի հետ հարցազրույցում նրանք հայտնեցին, որ հենց նոր վերջացրել են տեսահոլվակի համար իրենց նկարահանումները, իսկ նկարահանումները շարունակվում են Մայամիի մեկ այլ մասում։ Նրանք ասեցին, որ տեսահոլովակը ունի ապշեցուցիչ գլխավոր հերոս, և որ նա հիմա մի շատ հայտնի շոուի մասնակից է։ Տեսահոլովակը, որի պրոդյուսերը Մեթյու Դիլոն Կոենն էր, և որը նկարահանվել է Մայամիի Shore Club South Beach հյուրանոցում՝ թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 21-ին[10] The music video, directed by Matthew Dillon Cohen and shot at Shore Club South Beach hotel in Miami, was released on August 21, 2018.[11]։ Այնտեղ նկարահանվել է ամերիկացի հայտնի դերասանուհի Կամիլա Մենդեսը, ով ավելի հայտնի է Riverdale հեռուստասերիալի Վերոնիկա Լոդջի կերպարով[12]։ Տեսահոլովակը սկսվում է Մենդեսի կերպար հանդիսացող, հյուրանոցում աշխատող Ռայլիից, ով լուր է ստանում այն մասին, որ նա պետք է աշխատի հանգստյան օրերին[13] ։ Վրդովված՝ նա որոշում է առավելագույն չափով օգտվել իր դժբախտ իրավիճակից։ Նա հանում է իր սպասուհու շորերը և շպրտում դրանք, և սկսում պարել լողավազանի շուրջը իր գիշերային հերթափոխի ժամանակ[14][15]։ Այնուհետև նա հանդիպում է անվտանգության ծառայության աշխատակցին, ով հրաժարվում է շարժվել տեղից նրա պարային շարժումներով։ Հետո տեսահոլովակում ցուցադրվում են տարբեր իրադարձություններ, որոնք տեղի են ունենում տարբեր սենյակներում։ Դրանց մեջ կային նաև մասեր Փոլի և Թեգգարդի հետ[16]։ Վերջում Ռայլին ցատկում է լողավազանի մեջ, ինչը ուղեկցվում է փուչիկներով և հրավառությամբ[17]։ Վիզուալ թողարկումից առաջ՝ Մենդեսը իր Instagram-ում հրապարակել է թիզեր հանդիսացող նկար, որի հետ նա թողեց հաղորդագրույուն, որտեղ գրված էր, թե «երևալու է, որ այլ մարդկանց երաժշտական տեսահոլովակներում պարելը իր ամենասիրելի զբաղմունքներից մեկն է դարձել»[18]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 28-ին the Chainsmokers-ը ուղիղ հեռարձակմամբ ելույթ ունեցավ «Side Effects» երգով իրենց շոուում, որ տեղի է ունեցել Ատլանտիկ-Սիթիում՝ Ոոորենի հետ[5]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում
# Անվանում Տևողություն
1. «Side Effects» (Էմիլի Ուորենի հետ համատեղ) 2:53
Թվային ներբեռնում – ռեմիքսներ[19]
# Անվանում Տևողություն
1. «Side Effects» (Էմիլի Ուրենի հետ համատեղ) (Fedde Le Grand-ի ռեմիքս) 2:52
2. «Side Effects» (Էմիլի Ուրենի հետ համատեղ) (The Magician-ի ռեմիքս) 4:15
3. «Side Effects» (Էմիլի Ուրենի հետ համատեղ) (Nolan van Lith-ի ռեմիքս) 3:04
4. «Side Effects» (Էմիլի Ուրենի հետ համատեղ) (Barkley-ի ռեմիքս) 2:27
5. «Side Effects» (Էմիլի Ուրենի հետ համատեղ) (Sly-ի ռեմիքս) 2:56

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերցված է Tidal-ից։

  • The Chainsmokers - պրոդյուսեր
  • Sly - պրոդյուսեր
  • Ջորդան Սթիլվել - միքսինգ
  • Քրիս Գեհրինգեր - ձայնագրություն

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթվա հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2018) Զբաղեցրած
դիրք
Argentina Anglo (Monitor Latino)[20] 19
Ավստրալիա (ARIA)[21] 61
Բելգիա Ultratop Flanders[22] 44
Բելգիա Dance Ultratop Flanders[23] 3
Բելգիա Ultratip Wallonia[24] 5
Բելգիա Dance Ultratop Wallonia[25] 10
Կանադա Canadian Hot 100[26] 39
Կոլումբիա (National-Report)[27] 100
Խորվաթիա (HRT)[28] 7
Չեխիա IFPI[29] 31
Չեխիա Singles Digitál Top 100[30] 32
Նիդերլանդներ Dutch Top 40[31] 14
Նիդերլանդներ Mega Single Top 100[32] 67
Լեհաստան Polish Airplay Top 20[33] 9
Պորտուգալիա (AFP)[34]
Ռումինիա (Airplay 100)[35] 72
Շոտլանդիա Scottish Singles Top 40[36] 40
Սլովակիա IFPI[37] 96
Սլովակիա Singles Digitál Top 100[38] 23
Սլովենիա (SloTop50)[39] 26
Շվեդիա (Sverigetopplistan)[40] 100
Շվեյցարիա Schweizer Hitparade[41] 92
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[42] 50
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[43] 66
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[44] 33
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[45] 36
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Electronic Songs (Billboard)[46] 7
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[47] 13

Տարեվերջի հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2018) Դիրք
Նիդեռլանդներ (Dutch Top 40)[48] 96

Հավսատագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[49] Gold 35 000^
Լեհաստան (ZPAV)[50] Gold 10,000*

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wass, Mike (2018 թ․ հուլիսի 26). «The Chainsmokers Announce New Single "Side Effects" Featuring Emily Warren». Idolator. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  2. Cantor, Brian (2018 թ․ հուլիսի 23). «The Chainsmokers & Emily Warren's New Single "Side Effects" Arrives July 27». Headline Planet. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  3. The Chainsmokers (2018 թ․ հուլիսի 25). «The Chainsmokers Chat With Me About Their New Single & More (WATCH)». KIIS-FM (Interview). Interviewed by Tayna Rad. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  4. Bein, Kat (2018 թ․ հուլիսի 19). «The Chainsmokers Tease Next Single, 'Side Effects' Feat. Emily Warren: Hear The Clip». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  5. 5,0 5,1 5,2 The Chainsmokers (2018 թ․ հուլիսի 27). «The Chainsmokers Talk New Song 'Side Effects' & How the Pressures of Fame Have Influenced Their Music». Billboard (Interview). Interviewed by Taylor Weatherby. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  6. Meadow, Matthew (2018 թ․ հուլիսի 27). «The Chainsmokers Release New Funky House Single "Side Effects" With Emily Warren». Your EDM. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  7. Norris, Asher (2018 թ․ օգոստոսի 23). «The Chainsmokers' summer smash 'Side Effects' gets remix treatment from Fedde Le Grand, The Magician, and more». Dancing Astronaut. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  8. Bein, Kat (2018 թ․ օգոստոսի 20). «The Chainsmokers Drop 'Side Effects' Remixes From Fedde Le Grand and More: Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «LISTEN: The Chainsmokers Drop 'Side Effects'». iHeartRadio. 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  10. Marquina, Sierra (2018 թ․ հուլիսի 27). «The Chainsmokers Drop "Side Effects," Tease Major Star Will be in Video». Ryan Seacrest. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  11. Bein, Kat (2018 թ․ օգոստոսի 21). «The Chainsmokers Unveil 'Side Effects' Video Starring 'Riverdale's Camila Mendes: Watch». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  12. Team ARTISTdirect (2018 թ․ օգոստոսի 21). «The Chainsmokers Release Official Music Video For New Single "Side Effects"». ARTISTdirect. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  13. Furdyk, Brent (2018 թ․ օգոստոսի 22). «'Riverdale' Star Camila Mendes Dances Her Way Through The Chainsmokers' New 'Side Effects' Music Video». Entertainment Tonight Canada. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  14. Martin, Annie (2018 թ․ օգոստոսի 21). «Camila Mendes stars in The Chainsmokers' 'Side Effects' video». United Press International. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  15. Blistein, Jon (2018 թ․ օգոստոսի 21). «Watch 'Riverdale' Star Dance Through Night Shift in Chainsmokers' 'Side Effects' Video». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  16. Close, Paris (2018 թ․ օգոստոսի 21). «Camila Mendes Stars In The Chainsmokers' 'Side Effects' Video: Watch». iHeartRadio. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  17. Barna, Dan (2018 թ․ օգոստոսի 21). «Camila Mendes Stars In the New Chainsmokers Music Video for "Side Effects"». Teen Vogue. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  18. Cantor, Brian (2018 թ․ օգոստոսի 20). «The Chainsmokers' "Side Effects" Video Arrives Tuesday; Camila Mendes Stars». Headline Planet. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  19. «Side Effects (feat. Emily Warren) [Remixes] - EP by The Chainsmokers on Apple Music». iTunes Store. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  20. «Top 20 Anglo Argentina – Del 17 al 23 de Septiembre, 2018» (Spanish). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «ARIA Chart Watch #484». auspOp. 2018 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  22. Ultratop.be — The Chainsmokers feat. Emily Warren — Side Effects (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է October 19, 2018.
  23. Ultratop.be – The Chainsmokers feat. Emily Warren – Side Effects (նիդեր.). Ultratop Dance. Ստուգվել է September 8, 2018.
  24. Ultratop.be — The Chainsmokers feat. Emily Warren — Side Effects (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է September 8, 2018.
  25. Ultratop.be – The Chainsmokers feat. Emily Warren – Side Effects (ֆր.). Ultratop Dance. Ստուգվել է October 26, 2018.
  26. The Chainsmokers Album & Song Chart History Canadian Hot 100 for The Chainsmokers. Ստուգվել է September 5, 2018.
  27. «Top 100 Colombia» (Spanish). National-Report. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Croatia ARC TOP 100». HRT. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  29. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201849. Ստուգվել է December 10, 2018.
  30. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201835 into search. Ստուգվել է September 4, 2018.
  31. Nederlandse Top 40 - week 38, 2018 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է September 22, 2018.
  32. Dutchcharts.nl — The Chainsmokers feat. Emily Warren — Side Effects (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է September 22, 2018.
  33. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է September 17, 2018.
  34. "Portuguesecharts.com – The Chainsmokers feat. Emily Warren – Side Effects". AFP Top 100 Singles. Retrieved September 11, 2018.
  35. Arvunescu, Victor (2018 թ․ նոյեմբերի 26). «Top Airplay 100 – Avem ritm, avem dans, avem un nou lider!» [Top Airplay 100 – We have rhythm, we have dancing, we have a new leader!] (Romanian). Un site de muzică. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է September 1, 2018.
  37. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201848. Ստուգվել է December 4, 2018.
  38. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201835 into search. Ստուգվել է September 4, 2018.
  39. «SloTop50 – Slovenian official singles chart». slotop50.si. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  40. «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  41. The Chainsmokers feat. Emily Warren — Side Effects swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է August 31, 2018.
  42. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է September 1, 2018.
  43. The Chainsmokers Album & Song Chart History Billboard Hot 100 for The Chainsmokers. Ստուգվել է September 5, 2018.
  44. The Chainsmokers Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for The Chainsmokers. Ստուգվել է September 6, 2018.
  45. The Chainsmokers Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for The Chainsmokers. Ստուգվել է October 5, 2018.
  46. The Chainsmokers Album & Song Chart History Billboard Dance/Electronic Songs for The Chainsmokers. Ստուգվել է August 31, 2018.
  47. The Chainsmokers Album & Song Chart History Billboard Pop Songs for The Chainsmokers. Ստուգվել է September 18, 2018.
  48. «Top 100-Jaaroverzicht van 2018» (հոլանդերեն). Dutch Top 40. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  49. «ARIA Charts – Accreditations – 2018 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  50. «Wyróżnienia – Złote płyty CD - Archiwum - Przyznane w 2019 roku» (Polish). Polish Society of the Phonographic Industry. Վերցված է February 23, 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)