Santé

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Santé»
Ստրոմայի երգը «Multitude» ալբոմից
Թողարկված15 հոկտեմբեր, 2021
ԺանրԷլեկտրոնային երաժշտություն, կումբիա
Լեզուֆրանսերեն
Տևողություն3:10
ԼեյբլPolydor Records
ՀեղինակԽուանպայո Տոչ, Մուն Ուիլիս, Ստրոմայ
Multitude ալբոմի երգացանկ
«Défiler»
(2018)
«Santé»
(2021)
«L'enfer»
(2022)

Santé (հայերեն՝ Կենա՛ց) բելգիացի երգիչ-երգահան Ստրոմայի երգն է։ Այն թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին Polydor Records-ի միջոցով։ Երգը գրել են Խուանպայո Տոչը, Մուն Ուիլիսը և Ստրոմայը[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Santé»-ն հարգանքի տուրք է մատուցում նրանց, ովքեր «տոնակատարությունների տրամադրություն չունեն» COVID-19 համաճարակի ժամանակ, այդ թվում՝ սննդի և մաքրման ձեռնարկությունների աշխատակիցներին, «խնամողներին, ձկնորսներին, վարորդներին, բորտուղեկցորդուհիներին»։ Երգի անունը` Santé բառի խաղ է, որն օգտագործվում է տոնական կենացների ժամանակ, բայց բառացիորեն ֆրանսերեն նշանակում է «առողջություն»։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակը, որը նկարահանվել է Յարոսլավ Մորավեցի և Ստրոմեի եղբոր՝ Լյուկ Վան Հավերի կողմից, թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 16-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Stromae : après la chanson "Santé", quand sortira son album ?». L'Internaute (ֆրանսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.