Ստրոմայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստրոմայ
Stromae 2011.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Փոլ Վան Հավեր
Ծնվել է մարտի 12, 1985 (33 տարեկան)
Բրյուսել, Բրյուսել, Բելգիա
Երկիր Բելգիա Բելգիա, Բրյուսել
Ժանրեր հիփ հոփ
Մասնագիտություն Երգիչ-երգահան
Գործիքներ էլեկտրոնային ստեղնաշար և վոկալ
Գործունեություն 2005-ներկա
Լեյբլ Because Music
Կայք stromae.net

Փոլ Վան Հավեր (ֆրանսերեն՝ Paul Van Haver, ծնվ. 1985 թ. մարտի 12, Բրյուսել), ավելի հայտնի որպես Stromae (Ստրոմայ), ռուանդական ծագումով հայտնի բելգիացի ռեփեր։

Բեմական անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Փոլը ներկայանում է Opmaestro անունով, սակայն այնուհետև փոխում է իր բեմական անունը որպես Stromae որը ֆրանսիական ժարգոնով նշանակում է մաեստրո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլը ծնվել է աղքատ ռուանդական ընտանիքում։ Նրա հայրը թողնում է ընտանիքը, և 1994 թվականին զոհվում է Ռուանդայի Ցեղասպանությունում: Նրա մայրը մեծ դեր է ունեցել իր երաժշտական տաղանդում առաջացնելու գործում։ 11 տարեկանում Փոլը սովորում թմբուկ նվագել «L'académie musicale de jette»-ում։ 2005 թվականին նա վերջնականապես որոշում է որ պետք է շարունակի իր կարիերան հիփ հոփ ժանրում։ 18 տարեկանում փոլը ռեփեր JEDI-ի հետ խումբ է ստեղծում, որը սակայն երկար չի գոյատևում։ Չնայած դրան՝ դա օգնեց նրան իր ապագա կարիերայի սկիզբը դնելուն։

2006 թվականին Փոլը իր մասնակցությունն է ունենում Hip-hop Family-ին, իսկ մեկ տարի անց Juste Debout Benelux-ին։

2008 թվականին նա ձայնագրում է երգ Մելիսսա Էմ-ի հետ, որը կոչվում է «Cette fois interprété»:

2009 թվականին ձայնագրում է իր «Alors on danse» սինգլը, որը շուտով լուրջ հաջողություներ է ունենում եվրոպական հիթ շքերթներում։ Այն վաճառքի քանակով զբաղեցնում է առաջին հորիզոնականը Ֆրանսիայի, Գերմանիայի և Բելգիայի հիթ շքերթներում։

2010 թվականի հունիսին նա թողարկում է իր «Cheese» դեբյուտային ստուդիական ալբոմը։ Նրա «Racine carrée» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը լույս է տեսնում 2013-ի օգոստոսին:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

EP[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Juste un cerveau, un flow, un fond et un mic…» (2007)

Mixtapes[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Freestyle Finest» (2006)
  • «Mixture Elecstro» (2009)

Video albums[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]