Samsung Galaxy Buds 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Samsung Galaxy Buds2.jpg
Samsung Galaxy Buds2

Samsung Galaxy Buds 2, Samsung Electronics ընկերության կողմից մշակվող անլար ականջակալներ, որոնք աշխատում են Bluetooth համակարգով, որը պատկանում է Samsung Galaxy Buds շարքին։ Ականջակալները առաջին անգամ ցուցադրվել են 2021 թվականի օգոստոսի 11-ին կայացած Galaxy Unpacked միջոցառման ընթացքում։ Այս տարբերակը համարվում է Galaxy Buds Plus-ի հաջորդողները, որոնց թողարկումը կասեցվել է Buds 2-ի ցուցադրումից հետո։ Samsung Galaxy Buds 2-ը վաճառքի է դուրս եկել 2021 թվականի օգոստոսի 27-ին, 149 դոլար արժեքով[1][2]։

Յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Samsung Galaxy Buds 2-ի պատյանը իր չափերով և կառուցվածքով նման է Buds Pro և Buds Live մոդելներին։ Ականջակալների պատյանը սպիտակ է, իսկ ներսի հատվածը կախված է ականջակալների գույնից, որը կարող է լինել՝ սպիտակ, սև, մոխրագույն կամ մանուշակագույն։ Ականջակալներն օժտված են աղմուկի խլացման ակտիվ համակարգով։ Buds 2-ը կարող է 5 ժամ անդադար նվագել երաժշտություն աղմուկի խլեցման ակտիվ համակարգով և ավելի քան 7 ժամ առանց դրա[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Widder, Brandon (2021 թ․ օգոստոսի 11). «How to preorder the Samsung Galaxy Buds 2». The Verge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  2. Schoon, Ben (2021 թ․ օգոստոսի 18). «Samsung discontinues its trusty Galaxy Buds Plus in favor of the Galaxy Buds 2». 9to5Google. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «SAMSUNG GALAXY BUDS 2 REVIEW: NAILING THE BASICS WITH STYLE». The Verge. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.