Apple AirPods

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

AirPods` Apple ընկերության կողմից արտադրվող անլար Bluetooth ականջակալներ։ Երկու առանձին ականջակալներ են, որոնք օգտագործում են օգտագիրոջ հետ փոխազդման նոր տեխնոլոգիաներ՝ օրինակ, ականջից մեկ ականջակալի հանումը կբերի խաղալու դադարման («դադար» ֆունկցիա), իր տեղը վերադարձումը՝ խաղալու շարունակման, կրկնակի հպումը կարող է կանչել ձայնային օգնական Siri-յին կամ կառավարել երաժշտությամբ[1]։ AirPods ականջակալները աշխատում են Apple ընկերության կողմից արտադրվող iOS 10 կամ ավելի նոր օպերացիոն համակարգով աշխատող սարքերի, macOS Sierra-յի բազայով ԱՀ-ների և watchOS բազայով ժամացույցների հետ։ Նաև նրանք կարող են արտածել Bluetooth 4․0 ստանդարտին համապատասխանող Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի հետ, նաև Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար մատչելի է կառավարման համար օգտագործվող «կրկնակի հպում» ժեստը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

AirPods-ը ներկայացվել է iPhone 7-ի և Apple Watch Series 2-ի հետ 2016 թվականի սեպտեմբերի 7-ին։ Apple-ը պլանավորում էր AirPods-ի վաճառքը սկսել հոկտեմբերի վերջին[3], սակայն նրանք սկսել են վաճառվել ավելի ուշ[4]։ 2016 թվականի դեկտեմբերի 13-ից սկսվել է ականջակալների օնլայն պատվերը, իսկ դեկտեմբերի 20-ից նրանք սկսել են վաճառվել Apple Store-ում[5][6]։ Պատյանի հետ կոմպլեկտով ականջակալների գինը կազմում է 159 ԱՄՆ դոլար (մոտավորապես 80 հազար ՀՀ դրամ)[6][7]։

iOS 10.3-ի թողարկման հետ ավելացվել է կորած AirPods-երի փնտրման ֆունկցիա՝ «Find My iPhone» հավելվածով ձայնի ակտիվացման միջոցով[8]։

2017 թվականի սեպտեմբերին՝ Qi անլար լիցքավորումը աջակցող iPhone 8/8 Plus-ի և iPhone X-ի թողարկմա հետ ներկայացվել է Qi տեխնոլոգիան աջակցող նոր պատյան[9]:

Սարքային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անլար AirPods ականջակալները պահպանման և լիցքավորման պատյանի մոտ դրված

AirPods-ում Apple-ը օգտագործում էր սեփական ինտեգրալային Apple W1 միկրոսխեման, ինչը թույլ է տվել բարելավել մարտկոցի էլկտրաէներգիայի սպառումը և մշակել Bluetooth 4.0-ի օգնությամբ ձայնի հաղորդումը[10][11]:

Յուրաքանչյուր AirPod ականջակալը 4 գրամ է, ականջակալների հետ կոմպլեկտում տեղադրված է 38 գրամ քաշ ունեցող պահպանման և լիցքավորման պատյան: AirPod-ի մարտկոցը հերիքում է 5 ժամ օգտագործման համար, տուփն ունի սեփական ականջակալների 24 ժամ օգտագործման մարտկոց և լիցքավորվում է Lightning-ի միջոցով[12]։ AirPod-ի քանդման ընթացքում գտնված եյ եղել 93 մՎտԺ մարտկոցներ, իսկ տուփում՝ 1,52[13]:

AirPods-ն ունի թարմացվող ներկառուցված ծրագրային ապահովում, սակայն թարմացումների ճշգրիտ գծագիրն անհայտ է: Վաճառքի սկզբի 3.3.1-ից Apple-ը թարմացրել է ներկառուցված ծրագրային ապահովումը մինչև 3.7.2 (2017 թվականի կես)[14]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշվում էր AirPods-ի բարձր արժեքը և ամրացման անապահովությունը[15]:

Նաև նշվում էր պահպանման և լիցքավորման տուփի արագ ապալիցքավորման մասին, նույնիսկ եթե AirPods-ը չի օգտագործվում. առանձին օգտատերեր նշել են մեկ օրի ընթացքում 30 % լիցքի կորցնման մասին[16]:

Apple-ը հայտարարել է, որ 3.5.1 ներկառուցված ծրագրային ապահովման մեջ նա ուղղել մարտկոցի օգտագործման հետ կապված մի շարք պրոբլեմներ[17]:

AirPods-ի թողարկումը ստիպել է այլ խոշոր ընկերություններին արտադրել անլար ականջակալներ: Մասնավորապես տվյալ սեգմենտի նոր ապրանքներ արտադրել են Sony և Samsung Electronics ընկերությունները[18][19][20]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AirPods»։ Apple։ Վերցված է 3 October 2016 
  2. Pierce David։ «Hands On: Apple’s AirPod Wireless Earphones Look Very nice And Work Great» 
  3. «Apple - Press Info - Apple Reinvents the Wireless Headphone with AirPods»։ www.apple.com։ Վերցված է 3 October 2016 
  4. «Apple Delays AirPod Rollout»։ Վերցված է 3 November 2016 
  5. Greg Emmanuel (14 December 2016)։ «Review: Apple AirPods Are Pretty F--king Cool»։ Rolling Stone։ Վերցված է 13 December 2016 
  6. 6,0 6,1 «Apple AirPods are now available»։ 13 December 2016։ Վերցված է 14 December 2016 
  7. https://www.mobile-review.com/accessories/review/apple-airpods.shtml
  8. Gyulasi Zoltan (2017-01-30)։ «"Find My AirPods" Coming to iOS 10.3 - EDMTunes»։ EDMTunes (en-US)։ Վերցված է 2017-02-02 
  9. https://www.ixbt.com/news/2017/09/13/predstavlen-novyj-futljar-dlja-naushnikov-airpods-s-podderzhkoj-tehnologii-besprovodnoj-zarjadki.html
  10. «Everything You Need To Know About Apple Wireless Earbuds, The Airpods - Wearable In Ear»։ Wearable In Ear (en-US)։ 2016-09-16։ Վերցված է 2017-01-13 
  11. «Apple's W1 Chip for AirPods Is More Than Just a Bluetooth Controller»։ NDTV Gadgets360.com (անգլերեն)։ Վերցված է 2017-02-06 
  12. «AirPods Teardown»։ Ifixit։ Վերցված է 21 December 2016 
  13. «AirPods Teardown - iFixit»։ www.ifixit.com (անգլերեն)։ Վերցված է 2017-02-07 
  14. «Apple Releases New Firmware Update for AirPods» (անգլերեն)։ Վերցված է 2017-08-18 
  15. Business Insider (13 September 2016)։ «We tested out Apple’s wireless AirPod headphones» – via YouTube 
  16. «AirPods users complain of battery drainage issues with the charging case»։ Digital Trends (en-US)։ 2016-12-28։ Վերցված է 2017-02-06 
  17. Mayo Benjamin (2017-02-01)։ «Apple AirPods silently receive bug fix firmware update to version 3.5.1»։ 9to5Mac։ Վերցված է 2017-02-06 
  18. http://bgr.com/2017/08/30/samsung-gear-fit2-pro-release-date-iconx-gear-sport/
  19. https://techcrunch.com/2017/08/31/bang-olusfen-and-sony-launch-airpod-rivals/
  20. https://3dnews.ru/958250

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]