Jump to content

Samsung Galaxy Buds

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Samsung Galaxy Buds2 (Docked).png
Samsung Galaxy Buds2

Samsung Galaxy Buds , անլար ականջակալների շարք, որը մշակվում է Samsung ընկերության կողմից։ Առաջին մոդելը թողարկվել է 2019 թվականի մարտի 9-ին։ Ականջակալները մշավում են AKG ընկերության կողմից, որը պատկանում է Harman International Industries նախագծին։ Վերջինս էլ իր հերթին 2017 թվականի մարտի 11-ից համարվում է Samsung Electronics-ի դուստր ընկերությունը[1][2]։

Samsung Galaxy Buds

Samsung Galaxy Buds (SM-R170) ականջակալները թողարկվել են 2019 թվականի մարտի 8-ին[3]։ Սկզբնական արժեքը կազմել է 129,99 ամերիկյան դոլար[4]։

Galaxy Buds Plus (SM-R175)-ը ցուցադրվել է 2020 թվականի փետրվարի 11-ին, գարնանային Galaxy Unpacked միջոցառման ընթացքում[5]։ Buds Plus մոդելը թողարկվեց փետրվարի 14-ին 149,99 դոլար նախնական արժեքով, որը 20 դոլարով թանկ է առաջին մոդելից[6]։ Այն պահպանել էր շարքի առաջին մոդելի դիզայնը։ Փորձագետները բարձր գնահատեցին անկանջակալների ձայնի որակը, բարձրախոսը և բավականին բարելաված մարտկոցի աշխատանքը[7]։

Samsung Galaxy Buds Live

Galaxy Buds Live (SM-R180) ականջակալները առաջին անգամ ցուցադրվեցին 2020 թվականի օգոստոսի 5-ին, Galaxy Unpacked միջոցառման ընթացքում[8]։ Buds Live-ը հայտնի դարձան իրենց դիզայնով։ Այս մոդելն շարքի առաջինն է, որում տեղադրված է աղմուկի խլեցման ակտիվ համակարգ։ Buds Live-ը լավ ընդունվեց դիզային համար, սակայն քննադատությունների արժանացավ ոչ էֆֆեկտիվ խլեցման համակարգի պատճառով[9][10]։

Galaxy Buds Pro (SM-R190) ականջակալները ցուցադրվեցին 2021 թվականի հունվարի 14-ին և թողարկվեցին անմիջապես մեկ օր անց հունվարի 15-ին[11]։ Ականջակալները բարձր գնահատակաները ստացան բարելաված դիզային և ձայնի որակի համար, սակայն քննադատվեցին ընդհամենը 5 ժամյա աշխատանքի համար[12]։

Samsung Galaxy Buds 2

Galaxy Buds 2 (SM-R177) ականջակալները ցուցադրվեցին 2021 թվականի օգոստոսի 11-ին Galaxy Unpacked միջոցառման ժամանակ, Galaxy Watch 4-ի հետ միասին։ Buds 2-ը համարվում է Buds Plus-ի հաջորդողը, որոնց արտադրությունը կասեցվեց ցուցադրումից հետո[13]։ Buds 2-ը օժտված է աղմուկի խլեցման ակտիվ համակարգով, ավելի մատչելի են, քան Buds Pro, և ընդհանուր առմամբ արժանացել է բարձր գնահատականի[14][15]։

Galaxy Buds 2 Pro (SM-R510) ցուցադրվել է 2022 թվականի օգոստոսի 10-ին, Galaxy Unpacked-ի ժամանակ Galaxy Watch 5-ի հետ միասին։ Buds 2 Pro-ն համարվում է Buds Pro-ի հաջորդողը։ Ականջակլներն օժտված են ակտիվ խլեցման համակարգով և 24-բիթային ձայնի աջակցմամբ։ Buds 2 Pro թողարկվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին 229,99 դոլար նախնական արժեքով, որը 30 դոլարով ավել է, քան օրիգինալ Galaxy Buds Pro մոդելը[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Argos shoppers snap up Samsung Galaxy Buds for an 'incredible' £55 - lowest ever price!». Daily Mirror. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «Samsung Electronics Completes Acquisition of HARMAN» (անգլերեն). News Samsung. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. Callaham, John (2019 թ․ փետրվարի 24). «Samsung Galaxy Buds: Price, release date and availablity». Android Authority. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Savov, Vlad (2019 թ․ մարտի 8). «Samsung Galaxy Buds review: imperfectly acceptable». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  5. Welch, Chris (2020 թ․ փետրվարի 11). «Samsung announces Galaxy Buds Plus earbuds with huge boost to battery life». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  6. Tambini, Olivia; Pino, Nick (2021 թ․ օգոստոսի 11). «Samsung Galaxy Buds Plus review». TechRadar (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  7. Welch, Chris (2020 թ․ փետրվարի 24). «Samsung Galaxy Buds Plus review: better sound, even better stamina». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «Samsung Galaxy Buds Live release date, price, specs and leaks | Tom's Guide». www-tomsguide-com.cdn.ampproject.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  9. Hall, Parker. «Samsung's Bean-Shaped Earbuds Are Weird—and Good». Wired. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  10. Welch, Chris (2020 թ․ օգոստոսի 6). «Samsung Galaxy Buds Live review: cool beans». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  11. Welch, Chris (2021 թ․ հունվարի 14). «Samsung announces Galaxy Buds Pro, its most premium earbuds yet». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  12. Hall, Parker. «Samsung's Galaxy Buds Pro Are the Best Premium Earbuds». Wired. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  13. Widder, Brandon (2021 թ․ օգոստոսի 11). «How to preorder the Samsung Galaxy Buds 2». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  14. Schoon, Ben (2021 թ․ օգոստոսի 18). «Samsung discontinues its trusty Galaxy Buds Plus in favor of the Galaxy Buds 2». 9to5Google. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  15. Welch, Chris (2021 թ․ օգոստոսի 11). «Samsung Galaxy Buds 2 review: nailing the basics with style». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  16. «SAMSUNG'S GALAXY BUDS 2 PRO ARE ITS BEST EARBUDS YET». The Verge. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.