Respect (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Respect»
սինգլը
Ժանրսոուլ
ԼեյբլStax? և Atco Records
ՊրոդյուսերJerry Wexler?

Respect (հայ․՝ հարգանք), ռիթմ էնդ բլյուզ ժանրի երգ՝ գրված 1965 թվականին Օթիս Ռեդինգի կողմից և հրապարակված ԱՄՆ-ում՝ որպես սինգլ: Երկու տարի անց, Արետա Ֆրանկլինի կատարմամբ, երգը դառնում է սուպերհիթ և այդ ժամանակից «սոուլի թագուհու» այցեքարտը:

Ռեդինգի երգի սկզբնական տարբերակում տղամարդը խնդրում է կնոջը հարգել իրեն, երբ վերադառնում է աշխատանքից, իսկ դրա փոխարեն խոստանում է աչք փակել կնոջ թերությունների վրա: Արետա Ֆրանկլինը փոխել է երգի բառերը և այն վերածել ուժեղ կնոջ մենախոսության, որը հարգանք է պահանջում: Այս տարբերակում մեծ է երգչախմբի և կրկներգի դերը, որը կազմված է R-E-S-P-E-C-T բառի տառ առ տառ արտասանումից:

Արետա Ֆրանկլինի ձայնագրությունը, որի պրոդյուսերը Ջերի Վեքսլերն էր, արժանացել է երկու «Գրեմի» մրցանակի և երկու շաբաթ շարունակ գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը: Երգը դարձավ Ֆրանկլինի առաջին միջազգային հիթը՝ հայտնվելով բրիտանական շքերթների առաջին տասնյակում: Ժամանակի ընթացքում երգը դառնում է սեռերի հավասարության հիմնը[1] և հնչում տասնյակ գեղարվեստական ֆիլմերում[2]: Այն հաճախ են կատարում ֆեմինիստական միջոցառումնների ժամանակ:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deborah Norville. The Power of Respect. Thomas Nelson Inc, 2009. Page 18.
  2. Kembrew McLeod. Creative License: The Law and Culture of Digital Sampling. Duke University Press, 2001. Page 228.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]