Jump to content

Re: Zero kara Hajimeru Isekai Seikatsu

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկսել Կյանքը Զրոյից Մեկ այլ Աշխարհում
Re:ゼロから始める異世界生活
(Re:Zero kara Hajimeru Isekai Seikatsu)
ԺանրԷքշն, Արկածային Ֆենտեզի
Վեպերի շարք
ՀեղինակՏապեի Նագացուկի
ՀրատարակիչShōsetsuka ni Narō
ՀեռարձակումԱպրիլի 20, 2012 թ. – շարունակվում է
Հատորներ6 + 2 հավելյալ պատմվածք
Լայթ-նովել
ՀեղինակՏապեի Նագացուկի
ՆկարազարդողShinichirou Otsuka
ՀրատարակիչMedia Factory
ՏպագրումMF Bunko J
ՀեռարձակումՀունվարի 25, 2014 թ. – շարունակվում է
Մանգա
Գլուխ 1։ Մի օր մայրաքաղաքում
ՀեղինակՏապեի Նագացուկի
ՆկարազարդողԴաիչի Մացուսե
ՀրատարակիչMedia Factory
ԼսարանՍեյնեն
ԱմսագիրMonthly Comic Alive
ՀեռարձակումՀունիսի 27, 2014 թ.Փետրվարի 27, 2015 թ.
Հատորներ2
Մանգա
Գլուխ 2։ Մի շաբաթ առանձնատանը
ՀեղինակՏապեի Նագացուկի
ՆկարազարդողՄակոտո Ֆուգեցու
ՀրատարակիչSquare Enix
ԼսարանՍեյնեն
ԱմսագիրBig Gangan
ՀեռարձակումՀոկտեմբերի 25, 2014 թ. – շարունակվում է
Հատորներ3
Մանգա
«Re:Zero kara Hajimeru Isekai Seikatsu: Daisanshō - Truth of Zero»
ՀեղինակՏապեի Նագացուկի
ՆկարազարդողԴաիչի Մացուսե
ՀրատարակիչMedia Factory
ԼսարանՍեյնեն
ԱմսագիրMonthly Comic Alive
ՀեռարձակումՄայիսի 27, 2015 թ. – շարունակվում է
Հատորներ3
Անիմե
ՌեժիսորՄասահարու Վատանաբե
ՊրոդյուսերՇո Տանակա
Մասահիտո Իկետոմո
Յոշիկաձու Բենիյա
Այա Իզուկա
Կազուո Օնուկի
Էրիկո Աոկի
ՀեղինակՄասահիրո Յոկոտանի
ԿոմպոզիտորԿենիչիրո Սուեհիրո
ՍտուդիաWhite Fox
ՀեռարձակումTV Tokyo, TVO, TVA, AT-X
Առաջին հեռարձակում Ապրիլի 4, 2016 թ. Սեպտեմբերի 19, 2016 թ.

Re: Zero kara Hajimeru Isekai Seikatsu (ճապ.՝ Re:ゼロから始める異世界生活, հայերեն՝ Սկսել Կյանքը Զրոյից Մեկ այլ Աշխարհում ), ճապոնական լայթ-նովելների շարք է, որ գրվել է Տապեի Նագացուկիի և նկարազարդվել Շինիչիրո Օցուկայի կողմից։ Պատմության գլխավոր հերոսը հիկիկամորի Սուբարու Նացուկին է, ով խանութից տուն վերադառնալիս պատահաբար հայտնվում է մեկ այլ աշխարհում։ Սերիաների շարքը 2012 թվականից թողարկվել է Shōsetsuka ni Narō կայքում։ 2014 թվականի հունվարի 25-ից սկսած թողարկվել է 11 հատոր՝ Media Factory հրատարակչության MF Bunko J պիտակի ներքո։

Սերիաների շարքի առաջին երեք արկերը ադապտացվել են առանձին մանգա սերիաների։ Առաջին արկը Դաիչի Մացուսեի շնորհիվ հրատարակվել է Media Factory-ում 2014 թվականի հունիսից 2015 թվականի մարտ ամիսը։ Երկրորդ արկը Մակոտո Ֆուգեցուի շնորհիվ հրատարակվել է Square Enix-ում, սկսած 2014 թվականի Հոկտեմբերից։ Մացուեն թողարկել է նաև երրորդ ադապտացիան, որը կրկին հրատարակվել է Media Factory-ի կողմից՝ 2015 թվականի Մայիսին։ Անիմե ադապտացիան թողարկվել է White Fox ընկերության կողմից և ցուցադրվել է ճապոնական հեռուստատեսությամբ սկսած 2016 թվականի ապրիլի 4-ից (ունեցել է նաև մեկ ժամյա սփեշլ)։ 2016 թվականի օգոստոսից 5pb. տեսախաղերի ընկերությունը հայտարարեց սերիաների շարքի հիման վրա վիզուալ նովել ստեղծելու պլանները։

Սուբարու նացուկին հանկարծակի և առանց որևէ բացատրությամբ հայտնվում է ֆենտեզի աշխարհում։ Չհասկանալով, թե ինչպես է ինքը այնտեղ հայտնվել, նա ընկերանում է արծաթագույն մազեր ունեցող կիսաէլֆ աղջկա՝ Էմիլիայի հետ։ Երբ նրան և աղջկան սպանում են Սուբարուն արթնանում է և հասկանում, որ նա կարող է մահանալով ժամանակը ետ տալ և վերադառնալ անցյալ (այդ ունակությունը նա անավանում է «Մահով վերադարձ»)։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

MF Bunko J-ի աշխատակից Իկեմոտո Մասահիտոն, ով զբաղվում էր սերիաների շարքի խմբագրությամբ, առաջին անգամ վեբ-նովելի մասին իմանում է 2013 թվականի ապրիլին, երբ այն հայտնվում է իր Թվիթերյան էջում[1]։ Սերիաների շարքի գլխավոր հերոսի «Մահով վերադարձ» ունակությունը շատ է տպավուրում նրան և նա անվանելով դա «ճնշող և տխուր, սակայան նաև զարմանալի շրջադարձ» ֆենտեզի աշխարհի համար, Նագացուկիի հետ միասին սկսում է աշխատել սերիաների շարքի լայթ-նովել ադապտացիայի վրա[1][2]։ Լայթ-նովելների երկարությունը միջինում լինում է 250 էջ, սակայն Նագացուկիի թողարկած առաջին նովելը 1000 էջից ավել էր, որի պատճառով էլ Իկեմոտոն պետք է շատ ջանք գործադրեր այն խմբագրելու համար։ Նագացուկին ցանկանում էր ավելի շատ կենտրոնանալ աշխարհը կառուցելու վրա, սակայն Իկեմոտոյի կարծիքով ավելի կարևոր էր կենտրոնոնալ հերոսների վրա, որպեսզի ընթերցողները ավելի կապվեն նրանց հետ։ Ի վերջո նա սյուժեն պարզաբանող և աշխարհին վերագրվող հատվածները որոշեց թողնել նովելի երրորդ արկի համար[2]։

Մինչ Re:Zero-ի համար աշխատելը Շինիչիրո Օցուկան աշխատել էր տեսախաղերի վրա, որի պատճառով էլ նա սկզբից նկարում էր տեսարանի ետին պլանը և հետո նոր ավելացնում հերոսներին[3]։ Վեբ-նովելը կարդալուց հետո նա գլխավոր հերոսների համար բազում էսքիզներ էր արել և ուղարկել դրանք Իկեմոտոյին[1] Սուբարույի սկզբնական դիզայնը նման էր հանցագործի[1], որի պատճառով էլ Օցուկան մեկնաբանել էր, որ «դա դեռահաս տղայի դեմք չէ»[4]։ Ի վեջո Իկեմոտոն խնդրում է նրան Սուբարույին տալ «ավելի ընկերասեր» հայացք, որպեսզի հանդիսատեսը էմոցիոնալ տեսարաններում հերոսի հետ միասին կարողանա վերապրել[2]։ Էմիլիայի սկզբնական դիզայնը շատ հասարակ էր, այդ պատճառով ավելացրել էին բազում առանձնահատկություններ՝ նրան ավելի հետաքրքրի դարձնելու համար[2]։ Իկեմոտոն շեշտել էր, որ նա պետք է ստանա «նախատիպային հերոսուհու» տեսք[1]։ Րեմի և Րամի դիզայնները առաջին էսքիզից հետո նույնպես մեծ փոփոխություններ են ունեցել։ Նրանց սկզբնական դիզայնում բացակայում էր տիպային սանրվածքը, իսկ նրանց սպասուհու համազգեստերը ավելի երկար և «ավանդական» տեսքն ունեին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Luster, Joseph (2016 թ․ հուլիսի 17). «FEATURE: "Re:ZERO" All-Night Marathon and Staff Discussion – What Makes Subaru Tick (Everyone Off)». Crunchyroll. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jack, Er Gin (2016 թ․ հունիսի 26). «FEATURE: "Re:ZERO" All-Night Screening Event!». Crunchyroll. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Luster, Joseph (2016 թ․ օգոստոսի 13). «FEATURE: "Re:ZERO" Director and Composer Discuss Who The True Heroine Is: Emilia or Rem?». Crunchyroll. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  4. Nagatsuki, Tappei (July 2016). Re:ZERO -Starting Life in Another World- Volume 1 (English). Yen Press. էջ 233. ISBN 978-0-316-31530-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)