2009 թվականին տղաները ճանաչում են ձեռք բերել ԱՄՆ-ում Bonnaru և Lollapalooza փառատոններին մասնակցելու շնորհիվ։ Երբ խմբի վոկալիստ Ջոն Գուրլին մտածում էր խմբի անունը, նա Պորտուգալիայի մասին գիտեր միայն նրա մայրաքաղաքի անունը (Լիսաբոն), որ այնտեղ գեղեցիկ ծովափեր կան, և որ «Portugal բառը զիլ է հնչում»[2]։ Դրա շնորհիվ խումբը հիմնադրման օրվանից մեծ ճանաչում է ձեռք բերել Պորտուգալիայում[2]։
2011 թվականին Atlantic Records-ի հետ համատեղ թողարկված «In The Mountain In The Cloud» ձայնասկավառակի շնորհիվ խումբը դարձել է հանրահայտ ամբողջ նահանգում[3]։ Երաժիշտները հայտնվել են Կոնան Օ'Բրայենի հեռուստաշոուում և MTV-ի լավագույն ալբոմների ցանկի իներորրդ հորիզոնականում։ 2011 թվականի վերջում Atlantic Records-ի շնորհիվ մասնակցել է հայտնի փառատոնների և հեռուստաշոուների։ Ձայնասկավառակի վաճառքը հաջող է ընթացել, իսկ երկրպագուների թիվը գնալով կրկնապատկվել է։