Pocket (հավելված)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pocket
Изображение логотипа
Pocket web reader example.png
ՏեսակՀոդվածների պահպանում ավելի ուշ կարդալու համար
Նախագծումը՝Մոզիլլա ընկերություն
Լույս տեսավ՝2007
ՊլատֆորմՕԷս Տաս, Վինդոուզ, iOS, Անդրոիդ, Վինդոուզ հեռախոս, BlackBerry, Kobo eReader[1]
ԱրտոնագիրFreemium
Կայքgetpocket.com
Աղբյուր կոդgithub.com/Pocket

Pocket, հայտնի է «Կարդա ավելի ուշ» անվամբ։ Այն համացանցի հոդվածների ցուցակը կառավարելու համար նախատեսված հավելված է։ Հասանելի է ՕԷս Տասի, Վինդոուզի, iOS-ի, Անդրոիդի, Վինդոուզ հեռախոսի, BlackBerry-ի, Kobo eReader-ի և դիտարկիչների համար [1]։ Ի սկզբանե նախատեսված է եղել միայն սեղանադիր համակարգիչների համար [2]։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հավելվածը թույլ է տալիս պահպանել հոդված կամ էջ՝ հետագայում ընթերցելու համար։ Հոդվածը ոչ առցանց ընթերցման համար ուղարկվում է Pocket ցուցակ (տվյալ սարքի վրա սինխրոնիզացվելու դեպքում)։ Pocket-ը հեռացնում է ամեն ինչ՝ թողնելով միայն հոդվածի տեքստն ու նկարները և թույլ է տալիս օգտատերերին հարմարեցնել տեքստային կարգավորումները՝ ընթերցումը հեշտացնելու համար։ Պահպանված էջերի դասակարգման համար կարելի է նշել հոդվածները բանալի բառերով (Tags) և ամբողջական հոդվածների ցուցակից ավելի հեշտ գտնել անհրաժեշտ հոդվածը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Pocket-ը ներկայացվել է 2007 թվականի օգոստոսին որպես Mozilla Firefox դիտարկչի ընդլայնում։ Հեղինակն է Նեթան (Նեյթ) Ուեյները [3]։ Երբ արտադրանքը սկսեցին օգտագործել միլիոնավոր մարդիկ, նա տեղափոխվեց Սիլիկոնային հովիտ։ Հետագայում ևս չորս մարդ միացավ Read It Later թիմին։

Read It Later-ը ձեռք բերեց 2.5 միլիոն դոլար վենչուրային կապիտալ ներդրում 2011 թվականին և լրացուցիչ 5 միլիոն դոլար 2012 թվականին[4]։

Ի սկզբանե գործում էին հավելվածի անվճար և վճարովի տարբերակները։ Վերջինս ներառում էր նաև հավելյալ գործառույթներ։ Ծրագրի վերանվանումից հետո բոլոր վճարովի ծառայությունները հասանելի դարձան անվճար հավելվածում։ 2014 թվականի մայիսին ներկայացվեց Pocket Premium վճարովի ծառայությունը, որը ներառում էր սերվերի կողմից հոդվածների պահեստավորում և ավելի հզոր որոնողական գործիքներ[5]։

2015 թվականի հունիսին որպես լռելյայն գործառույթ Pocket-ն ավելացվեց Mozilla Firefox դիտարկչում, ինչը հակասական կարծիքներ առաջ բերեց։ Պատճառն այն է, որ ի տարբերություն այլ ընդլայնումների, այն հնարավոր չէ ամբողջությամբ անջատել կարգավորումներից[6]։ Mozilla-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ գործառույթի նպատակն է բարձրացնել ծրագրի ժողովրդականությունը Firefox-ից օգտվողների շրջանում[7][8]։ Նա նաև հավելեց, որ ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ ծրագրի մասին։

Օգտատերերի բազա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավելվածն ունի 17 միլիոն օգտատեր[9] և 1 միլիարդ պահպանում (2015 թվականի սեպտեմբերի դրությամբ)[10]։ Թվիթթերը, Flipboard-ը և Google Currents-ը օգտագործում են Pocket API[1]: 2014 թվականին Pocket-ը ներառվել է Time ամսագրի լավագույն 50 անդրոիդ հավելվածների ցանկում[11]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]