Թզուկ փոքրաչղջիկ
Արտաքին տեսք
(Վերահղված է Pipistrellus pipistrellusից)
Թզուկ փոքրաչղջիկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Pipistrellus pipistrellus (Schreber, 1774) |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Թզուկ փոքրաչղջիկ (լատին․՝ Pipistrellus pipistrellus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում հանդիպում է ամենուր (բացառությամբ բարձր լեռնային ալպյան մարգագետիններից և խիստ կտրտված կիրճերից), առավել հաճախ՝ մարդաբնակ տարածքներում՝ տարբեր շինությունների տանիքներում (որտեղ և ձմեռում է), լուսամուտների, դռների, պատերի, երբեմն՝ ծառերի կեղևի և ժայռերի ճեղքերում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 42 մմ է, պոչինը՝ 30 մմ, նախաբազկինը՝ 30 մմ, կենդանի զանգվածը՝ 4, 5 գ։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է՝ մոծակներով, մլակներով, ցեցերով, ճանճերով։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում է հունիս-հուլիսին։ Ծնում է սովորաբար 2 ձագ, որոնք 4 շաբաթականում արդեն թռչում և սնվում են ինքնուրույն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թզուկ փոքրաչղջիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թզուկ փոքրաչղջիկ» հոդվածին։ |
|