Թզուկ փոքրաչղջիկ (լատին․՝ Pipistrellus pipistrellus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում հանդիպում է ամենուր (բացառությամբ բարձր լեռնային ալպյան մարգագետիններից և խիստ կտրտված կիրճերից), առավել հաճախ՝ մարդաբնակ տարածքներում՝ տարբեր շինությունների տանիքներում (որտեղ և ձմեռում է), լուսամուտների, դռների, պատերի, երբեմն՝ ծառերի կեղևի և ժայռերի ճեղքերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։