Papaoutai

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Papaoutai»
Stromae--ի սինգլը
ՖորմատԹվային բաշխում
Ձայնագրված2012
Ժանրէլեկտրոփոփ
Տևողություն3:51
ԼեյբլMosaert
ՊրոդյուսերՍտրոմայ
Stromae--ի սինգլների ժամանակագրություն
«Je cours»
(2010)
«Papaoutai»
(2013)
«Formidable»
(2013)

Papaoutai (Papa où t'es, "Հայրիկ, որտե՞ղ ես"), բելգիացի կատարող Stromae-ի երգը, որը Բելգիայում թողարկվել է 2013 թվականի մայիսի 13-ին՝ որպես երգչի Racine Carrée երկրորդ երաժշտական ալբոմի առաջին սինգլ։ Երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ Բելգիայում և Ֆրանսիայում։ Կոմպոզիցիայի հիման վրա ստեղծվել է ռեմիքս Angel Haze-ի հետ միասին, որը նույնպես հայտնվել է ալբոմում[1]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակի պրեմիերան YouTube-ում կայացել է 2013 թվականի հուլիսի 6-ին։ Տեսահոլովակն ունի 200 միլիոնից ավելի դիտում[2]։

Տեսահոլովակը գլխավոր հերոսը մի տղա է, ով փորձում է «վերակենդանացնել» չշարժվող ու «գոյություն չունեցող» հորը։ Տղայի հայրը ներկայացվում է որպես անկենդան մարդապատկեր, որը գոյություն ունի միայն ֆիզիկապես, այլ ոչ հոգեպես և էմոցիոնալ։ Այդ ժամանակ տան մյուս կողմերում ուրիշ հայրիկներ խաղում և պարում են իրենց երեխաների հետ։ Տեսնելով այդ ամենն, տղան երգով հիշեցնում է հորը, թե ինչպես պետք է ծնողն դաստիարակի իր որդուն։ Վերջիվերջո, որդին, չսպասելով հոր ուշադրությանը (Stromae-ն խաղում է հոր դերը), նստում է նրա հետ միասին՝ ընդունելով անկենդան դիրք։

Երգի և տեսահոլովակի ստեղծման վրա շատ մեծ դեր է ունեցել է կատարողի հոր սպանությունը, որը տեղի էր ունեցել Ռուանդայի ցեղասպանության ժամանակ՝ 1994 թվականին[3], երբ երգիչն դեռահաս էր։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային բաշխում
# Անվանում Տևողություն
1. «Papaoutai»   3:51

տեսահոլովակի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջան Թվական Ձևաչափ Լեյբլ
Բելգիա 2013 թվականի, մայիսի 13 года[4] Թվային բաշխում Mosaert

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Racine Carrée by Stromae». iTunes Store (US). Apple Inc. 2013 թ․ հուլիսի 26. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  2. Stromae - Papaoutai. YouTube
  3. New York Times (2013 թ․ հոկտեմբերի 15). (US) «New York Times, October 15, 2013». New York Times. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. iTunes - Music - Papaoutai - Single by Stromae