PODOLYAN

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Podolyan՝ հագուստի ուկրաինական ապրանքանիշ

PODOLYAN, հագուստի ուկրաինական ապրանքանիշ, որը ստեղծել է Վլադիմիր Պոդոլյանը 2004 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Վլադիմիր Պոդոլյանը ավարտել է Վյաչեսլավ Զայցևի նորաձևության լաբորատորիան, գրանցել է PODOLYAN ապրանանիշը և ավարտական հավաքածուն ցուցադրել է Կիևի «Նորաձևության սեզոններում»[1]։ Այդ հավաքածուն նկատել է բրիտանական Atelier 1 կոնցեպտ ստորի հիմնադիր Դևիդ Ֆոուլին։ Նույն թվականին կայացել է PODOLYAN ապրանքանիշի առաջին ցուցադրությունը Ուկրաինական նորաձևության շաբաթվա շրջանակներում։

2005 թվականին Պոդոլյանը դարձել է ուկրաինացի երկու դիզայներներից մեկը, որոնք հագուստ են ստեղծում անգլիական Atelier 1 բրենդի համար՝ Դևիդ Ֆոուլիի կրեատիվ ղեկավարությամբ։ 2006-2009 թվականներին նա թողարկել է «PODOLYAN for Atelier 1» հավաքածուների շարք, որոնք ցուցադրվել են Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում սալոնային ցուցադրությունների ժամանակ[1]։

2010 թվականի մարտին կայացել է PODOLYAN հավաքածուի ցուցադրությունը Ukrainian Fashion Weekպոդիումում[1], այդ օրվանից սկսած՝ ապրանքանիշը իր հավաքածուները ցուցադրում է տարին երկու անգամ։ 2011 թվականին Պոդոլյանը սկսել է համագործակցել Maybelline New York-ի հետ։ 2012-2014 թվականներին դարձել է ուկրաինական Best Fashion Awards մրցանակի դափնեկիր՝ «Լավագույն fashion-բեմականացում» անվանակարգում[2][3][4]։

2014 թվականի սեպտեմբերին PODOLYAN անցկացրել է ռեբրենդինգ[5], իսկ դեկտեմբերին՝ թողարկվել է Podolyan Black կանացի հագուստի գիծը[6][7]։ 2015 թվականի ապրիլին Կիևում բացվել է PODOLYAN նոր խանութը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]