Onoma

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Onoma
Изображение логотипа
Տեսակդուստր կազմակերպություն և տեսախաղեր մշակող
Հիմնադրված է2011
ՎայրՄոնրեալ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ40 մարդ (2016)
ՍեփականատերEidos Interactive? և Embracer Group?
Կայքstudio-onoma.com/en(անգլ.)

Onoma (հայտնի է ինչպես՝ Square Enix Montreal), մոնրեալական ստուդիա, որը պատկանում է Embracer Group ընկերությանը։ Մասնագիտացված է բջջային խաղերի մշակման ոլորտում։ Հայտնիություն է ձեռք բերել GO խաղաշարքով, մշակված բջջային սարքերի համար։

2011 թվականի նոյեմբերին ստուդիան ստեղծվել էր Hitman խաղի շարքերից նոր խաղեր թողարկելու համար, սակայն 2013 թվականին պլանները փոխվեցին, և որոշվեց, որ ստուդիան սկսեց թողարկել բջջային խաղեր։ Ընկերություն մշակել է երկու խաղ Hitman-ի աշխարհում՝ Hitman GO (2014) և Hitman: Sniper (2015)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Square Enix-ի ղեկավարությունը 2011 թվականին հայտարարեց նոր ստուդիայի բացման մասին՝ Square Enix Montreal, որը տեղակայված էր Մոնրեալում։ Պլանավորվել էր, որ ստուդիայի գլխավորը կդառնա՝ Լի Սինգլոթը, որը Square Enix London-ի նախկին մենեջերն էր։ Նոր ստուդիան պետք է զբաղվեր ААА խաղերի մշակմամբ[1]։ Square Enix Montreal սկզբնական շրջանում ուներ 4 աշխատող՝ Լի Սինգլթոնտ և 3 ծրագրավորողներ IO Interactive-ից, սակայն ժամանակի հետ պլանավորվում էր աշխատակազմը հասցնել 150-ի։ Ստուդիայի առաջին նախագիծը պետք է դառնար Hitman նոր տարբերակը նախատեսված խաղային համակարգերի համար, որը պետք է մշակվեր Square Enix-ի այլ դուստր ընկերության՝ IO Interactive-ի հետ[2]։ Սակայն տարիներ անց որոշվեց, որ ստուդիան պետք է կենտրոնան բջջային խաղերի մշակման վրա[3][4]։ Նոր տնօրեն նշանակվեց Պատրիկ Նոդը, որն արդեն փորձ ուներ նման նախագծերում։ Ընկերությունից պահանջվեց 2 շաբաթ Hitman GO (2014) և Hitman: Sniper (2015) խաղերի մշակման համար։ Առաջին խաղը իրենից ներկայացնում է GO գլուխկոտրուկ, իսկ 2-րդ խաղում անհրաժեշտ է խաղալ Ագենտ 47-ի կերպարով, և վերացնել նշված նպատակները դիպուկահար ինքնաձիգով։ Չնայած, Hitman GO-ի և հաջորդող՝ Lara Croft GO խաղերը ստացան բարձր գնահատականեր և ակնարկները, նրանց վաճառքի թիվը զիճում էր Hitman: Sniper-ին որը դարձավ ընկերության հիմնական եկամուտի աղբյուրը։

2016 թվականին Deus Ex GO խաղի մշակման ժամանակ աշխատակիցները բաժանվել էին 2 մասին՝ մի մասը զբաղվում էր GO խաղաշարքով, իսկ մյուս մասը Hitman: Sniper խաղի թարմացումներով։ Deus Ex GO խաղի թողարկման պահին ստուդիանյում աշխատում էր ավելի քան 40 մարդ։

GO խաղաշարք[խմբագրել | խմբագրել կոդը]

GO գլուխկոտրուկի շարքի խաղերը բարձր գնահատակներ ստացան քննադատների կողմից։ Ռայան Մակկաֆրին IGN-ից, շարքի առաջին երկու խաղերը անվանեց, ինչպես ամենախելացի բջջային հավելվածներ[5]։ Սէմ Լավրիջը Digital Spy-ից անվանեց ողջ շարքը, ինչպես չափազանց հաջողակ[6]։ Խաղերն օգտոգործում է պարզ մեխանիկա գլխավոր հերոսին տեղաշարժելու համար։ Ամեն նոր տարբերակի հետ Square Enix Montreal-ը վերանայում էր մեխանիկայի հիմնական էլեմենտները[7]։ Deus Ex GO խաղի թողարկման ժամանակ, ստուդիան հրատարակեց փաստավավերագրական ֆիլմ, խաղերի մշակման պրոցեսի մասին[8]։

GO խաղաշարքը ունի ավելի մեծ լսարան, քան՝ Hitman: Sniper-ը[9]։

2018 թվականի հունիսին ստուդիայի տնօրեն Պատրիկ Նոդը հայտարարեց, որը ստուդիան դադարեցնում է այս խաղաշարքի նոր խաղերի մշակումը։ Տնօրենը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ շարքը լավագույնն է, շարքը չի կարողանում մրցակցել անվճար խաղերի հետ, այդ իսկ պատճառով ընկերությունը դադարեցնում մշակումները։ Ստուդիան շարունակում է զբաղվել բջջային խաղերի մշակմամբ, իսկ Պատրիկը հայտրարեց, որ Square Enix Montreal-ի ապագայում կթողարկի ավելի բարձր որակի բջջային նախագծեր[10]։

Ստուդիայի փակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվակականի մայիսի 2-ին Embracer Group-ը հայտրարեց, որ ձեռք է բերել 3 նոր ստուդիաներ (Crystal Dynamics, Eidos Montreal և Square Enix Montreal) և Square Enix-ից մի քանի խաղերի իրավունքներ։ Սրա հետ մեկ տեղ Square Enix-ը շարունակելու էր հրատարակել իր խաղաշարքերից մի քանիսը՝ Just Cause и Life is Strange։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմեց 300 միլլիոն դրամ[11][12][13][14]։ Գործարքը ավարտեց օգոստոսի 26-ին և Square Enix Montreal-ը դարձավ Embracer Group[15]։

2022 թվականի հոկտեմբերին ստուդիան փոխեց իր անվանումը դառնալով Onoma[16]։ 2022 թվականի նոյեմբերի 1-ին Embracer Group-ը հայտարարեց ստուդիայի փակման մասին։ Փակման ժամանակ ստուդիայում աշխատում էր ավելի քան 200 մարդ։ Աշխատակիցների մասը տեղափոխվեցին Eidos Montreal[17]։

Խաղերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Պլատֆորմ
And iOS WP Win Mac Lin PS4 Vita
2014 Hitman GO Այո Այո Այո Այո Ոչ Այո Այո Այո
2015 Hitman: Sniper Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
Lara Croft GO Այո Այո Այո Այո Այո Այո Այո Այո
2016 Deus Ex GO Այո Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ
2022 Hitman Sniper: The Shadows Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
2022 Tomb Raider Reloaded Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
Կաղապար:TBA Space Invaders Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
Կաղապար:TBA Avatar Generations Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nutt, Christian. (2011 թ․ նոյեմբերի 11). «Interview: Inside Square Enix's Major Montreal Expansion». Gamasutra (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  2. Ray Corriea, Alexa. (2014 թ․ հունվարի 6). «Report: Next-gen Hitman canceled, studio working on new action title (update)». Polygon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  3. Ray Corriea, Alexa (2013 թ․ հունիսի 21). «Square Enix makes leadership changes to all studios, new AAA Hitman project in development». Polygon. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. Webster, Andrew (2016 թ․ օգոստոսի 18). «Enter the studio turning Deus Ex and Lara Croft into awesome mobile games». The Verge. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. McCaffrey, Ryan. «"E3 2016: Deus Ex Go Is a Hack-and-Swipe Deus Ex Adventure"». IGN. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  6. Loveridge, Sam. «"Deus Ex GO preview: another mobile game success?"». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  7. Clark, Willie. «"How Square Enix brought Deus Ex to mobile"». ZAM. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Dotson, Carter. «"Square Enix Montreal Releases 'Deus Ex GO' Trilogy Stories Video"». TouchArcade. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  9. Batchelor, James. «"'There's room for high-quality mobile games, and they don't need to be free-to-play'"». GamesIndustry.biz. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  10. Calvin, Alex. «"Square Enix Montreal no longer working on the Go series"». PocketGamer.biz. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  11. Александр Аммосов (2022 թ․ մայիսի 2). «Сделка на 300 млн долларов: Embracer покупает права на Tomb Raider и Deus Ex». Игромания (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  12. ThereAreFourNaan (2022 թ․ մայիսի 2). «Embracer Group enters into an agreement to acquire Eidos, Crystal Dynamics, and Square Enix Montréal». resetera.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  13. «EMBRACER GROUP ENTERS INTO AN AGREEMENT TO ACQUIRE EIDOS, CRYSTAL DYNAMICS, AND SQUARE ENIX MONTRÉAL AMONGST OTHER ASSETS». embracer.com (անգլերեն). 2022 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  14. Bankhurst, Adam (2022 թ․ մայիսի 2). «Embracer Group Enters Agreement to Acquire Eidos, Crystal Dynamics, and Square Enix Montreal for $300 Million». IGN. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  15. «Embracer Group completes acquisition of Crystal Dynamics, Eidos-Montréal, Square Enix Montréal amongst other assets» (Press release). Embracer Group. 2022 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 26-ին. {{cite press release}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  16. «Square Enix Montréal теперь называется Onoma». Игромания. 2022 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 11-ին.
  17. «Embracer closing former Square Enix Montreal studio and QA team». 2022 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 1-ին.