O’G3NE

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
O’G3NE
Og3ne-1414438354.jpg
Ժանրերփոփ երաժշտություն
Գործունեություն2007
ԼեյբլEMI
Կայքog3ne.com
O'G3NE Վիքիպահեստում

O’G3NE ([əʊ ʤiːn] «Օ’Ջին», ավելի շուտ՝ Lisa, Amy & Shelley), նիդեռլանդական երաժշտական խումբ՝ բաղկացած երեք քույրերից՝ Լիզա, Էմի և Շելլի Վոլ։ Լիզան (ծնված 1994 թվականին) ավագ դուստրն է, թեև Էմին և Շելլին (ծնված 1995 թվականին) երկվորյակներ են։ Ներկայացրել են Նիդեռլանդները «Մանկական Եվրատեսիլ 2007» և «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթներում։

Սկզբնական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք քույրերն էլ մեծացել են Նիդեռլանդների հարավում գտնվող Դորդրեխտ քաղաքում։ Լիզան ծնվել է 1994 թվականի հունիսի 21-ին, Էմին և Շելլին՝ 1995 թվականի հոկտեմբերի 18-ին։ Ավելի ուշ նրանք Դորդրեխտից տեղափոխվել են Ֆիջնաարթ։ 2007 թվականին նրանք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում ներկայացրել են Նիդեռլանդները, որը կայացել է Ռոտերդամում։ Նրանք կատարել են «Adem in, adem uit» երգը և զբաղեցրել 11-րդ հորիզոնականը՝ եզրափակչում հավաքելով 36 միավոր[1][2][3]։ 2011 թվականին նրանք թողարկել են երկու ալբոմ՝ «300 %» և «Sweet»։

Մասնակցությունը «The Voice of Holland» նախագծին[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ալբոմների թողարկումից հետո տրիոն՝ «O’G3NE» անվամբ, մասնակցել է «Ձայնը» նախագծի նիդեռլանդական տարբերակին՝ «The Voice of Holland»։ Այդ մրցույթում նրանց հաջողվել է հաղթել՝ կիսաեզրափակչում և եզրափակչում կատարելով իրենց «Magic» երգը։ 2016 թվականին քույրերը մասնակցել են «De beste zangers van Nederland» երաժշտական շոուին։ 2016 թվականի սեպտեմբերի 30-ին նրանք թողարկել են հերթական ստուդիական ալբոմը՝ «We Got This»։ Խումբը գլխավորել է նիդեռլանդական հիթ-շքերթները[4]։

Եվրատեսիլ 2017[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի 29-ին հայտարարվել է, որ O’G3NE խումբը ներկայացնելու է Նիդեռլանդները «Եվրատեսիլ 2017»-ում, որը տեղի էր ունենալու Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ Մարտի 3-ին թողարկվել է Եվրատեսիլի համար գրված «Lights and Shadows» երգը։ Երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքներով՝ խումբն անցել է եզրափակիչ։ Եզրափակիչը կայացել է մայիսի 13-ին, որտեղ նրանք ներկայացել են 6-րդ համարի ներքո։ Արդյունքում խումբը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անվանումը՝ O’G3NE, բացատրվում է այսպես․ O’՝ քույրերի արյան խումբ[5], G3NE՝ նրանց միացնող գեներ, իսկ 3 թիվը՝ քույրերի քանակն է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Klier Marcus (2007-09-22)։ «The results of the first Dutch semi final»։ ESCToday։ Վերցված է 20 December 2014 
  2. Klier Marcus (2007-10-06)։ «Three more countries decided for Rotterdam»։ Esctoday։ Վերցված է 20 December 2014 
  3. «Junior Eurovision 2007»։ EBU։ Վերցված է 20 December 2014 
  4. Granger Anthony (29 October 2016)։ «The Netherlands: O'G3NE to the Eurovision Song Contest 2017»։ eurovoix.com։ Eurovoix 
  5. Այստեղ, արյան առաջին խումբ՝ O(I).
  6. «BiografieO’g3ne» (հոլանդերեն)։ og3ne.com։ Վերցված է 2017-03-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Kimberly
«Goed» երգով
Նիդեռլանդները Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում
2007
Հաջորդող՝
Marissa
1 dag երգով
Նախորդող՝
Յուլյա վան դե Թորն
The Voice of Holland-ի հաղթող
5-րդ եթերաշրջան
Հաջորդող՝
Ման դե Սթենվինկել
Նախորդող:
Դաուվ Բոբ
«Slow Down» երգով
Նիդերլանդները Եվրատեսիլ երգի մրցույթում
2017