Nmixx

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nmixx
Հիմնական տվյալներ
Ժանրերքեյ փոփ
Գործունեությունփետրվարի 22, 2022
ԼեյբլJYP Entertainment
Կայքnmixx.jype.com
 Nmixx Վիքիպահեստում

Nmixx (կորեերեն՝ 엔믹스, ոճակերպվում է որպես NMIXX, արտասանվում՝ Էնմիքս), հարավկորեական գըրլ-բենդ, որը կազմավորվել է 2022 թվականին «SQU4D»-ի կողմից, «JYP Entertainment» սաբ-լեյբլի կողմից։ Խումբը կազմված է 7 հոգուց՝ Լիլի, Հեվոն, Սոլյուն, Ջիննի, Բեյ, Ջիու և Կյուջին։ նրանք դեբյուտով հանդես են եկել 2022 թվականի փետրվարի 22-ին երաժշտական «Ad Mare» ալբոմով։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Nmixx»-ը հապավում է, որտեղ «N» նշանակում է «Now» (հիմա), «New» (նոր), «Next» (հաջորդ), իսկ «Mix»՝ նոր համակցություններ և բազմազանություն։ Այսպիսով, խումբը ցանկանում է նոր ուղղություն ցույց տալ քեյ-փոփ արդյունաբերությունում իրենց արտասովոր երաժշտական համադրությունների միջոցով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հուլիսի 8-ին բացվեցին «JYPn»-ի սոցիալական ցանցերի էջերը,, որոնցով ցուցադրվեց «Blind Package» վերնագրով թիզերը[2]։

Հուլիսի 9-ին ցուցադրվեց երկրորդ թիզերը, որը պարունակում էր «Your Next Favorite Girl Group» արտահայտությունը, ինչը խոսակցությունների առիթ տվեց, որ շուտով «JYP Entertainment»-ի կողմից դեբյուտով հանդես կգա նոր աղջիկների խումբ[3]։ Այդ օրը ավելի ուշ «JYP Entertainment»-ը հաստատեց, որ նրանք նոր աղջիկների խումբ կներկայացնեն 2022 թվականի փետրվարին, և որ «Blind Package» վերնագրով սահմանափակ թողարկման դեբյուտային սինգլը վաճառքում կլինի ընդամենը 10 օր՝ հուլիսի 16-25-ը և այն կարելի է ձեռք բերել միայն նախավաճառքի ժամանակաշրջանում[4]։ «Blind Package»-ը թողարկվելու է այն ժամանակ, երբ խումբը դեբյուտով հանդես կգա, այսինքն 2022 թվականի փետրվարին և բաղկացած կլինի սահմանափակ թողարկմամբ CD-ից, ֆոտոգրքից, պաստառից, խմբի անդամներից մեկի քարտից և այլն[5]։ Հուլիսի 22-ին պարզվեց, որ «Blind Package»-ի նախավաճառքը արդեն հասել է 40000 օրինակի[6]։ Հուլիսի 27-ին «JYP Entertainment»-ը հայտնեց, որ նախավաճառքի ավարտից հետո «Blind Package» ալբոմից վաճառվել է 60000 օրինակ[7]։ Օգոստոսի 6-ին «JYP Entertainment»-ը «JYPn»-ի Յություբյան ալիքում տեղադրեց 3 անդամների՝ Ջիննիի, Ջիվուի և Կյուջինի պարային քավեր տարբերակի տեսահոլովակը[8]։ Օգոստոսի 20-ին թողարկվեց Ջինիի նոր քավեր տարբերակի տեսահոլովակը։ Սեպտեմբերի 3-ին խմբի չորրորդ անդամ Սոլյունը ներկայացվեց Լի Սոնմիի «Full Moon» երգի քավեր տարբերակի միջոցով[9]։

Հոկտեմբերի 8-ին թողարկվեց Դուա Լիպայի «Break My Heart» երգի քավերը, որտեղ ներկայացված էր Բեյը[10]։ Նոյեմբերի 5-ին թողարկվեց Ստեֆանի Պոետրիի «I Love You 300» երգի քավերը, որտեղ ներկայացված էր Հեվոնը[11]։ Նոյեմբերի 19-ին ներկայացվեց Լիլին[12]։

Դեկտեմբերի 10-ին «JYP Entertainment»-ը հաստատեց բոլոր յոթ անդամներին և հայտարարեց, որ խմբի դեբյուտը տեղի կունենա 2022 թվականի փետրվարին[13]։

2022։ Դեբյուտ «Ad Mare»-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունվարի 26-ին «JYP Entertainment»-ը հաստատեց խմբի անունը որպես NMIXX և բացվեցին նրանց սոցիալական ցանցերի էջերը[14][15]։ Հունվարի 27-ին թողարկվեց խմբի թրեյլերը՝ «New Frontier: Declaration» վերնագրով[16]։ Տեսահոլովակի հնչյունավորման պատասխանատուն Լիլին էր[17]։

Հունվարի 27-ին թողարկվեց խմբի դեբյուտային թրեյլերը[18]։

Փետրվարի 3-ին հայտնվեց մի պաստառ, որը հայտնում է այն մասին, որ խմբի առաջին սինգլ ալբոմը կթողարկվի 2022 թվականի փետրվարի 22-ին և կվերնագրվի «Ad Mare»[19]։

Փետրվարի 4-ին «Spotify»-ի միջոցով թողարկվեց «Now It's Time!: We are NMIXX» ալբոմը։ Խմբի անդամները խոսեցին հայեցակարգի և իրենց առաջին սինգլից ստացած զգացողությունների մասին[20][21]։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(«JYP Entertainment»-ի տվյալների համաձայն՝ մասնակիցները չունեն պաշտոնական և հատուկ դերեր, հայտնել են միայն այն մասին, որ բոլոր մասնակիցները հանդիսանում են վոկալիստներ, պարողներ և վիժուալներ)

Բեմական կեղծանուն Իրական անուն Ծննդյան ամսեթիվ Դերեր
Հիմնական Ուրիշ Հայերեն Հանգըլ
Լիլի Lily Լիլի Մորռոու 릴리 머로우 17.10.2002 Գլխավոր վոկալիստ
Հեվոն Haewon Օ Հե Վոն 오해원 25.02.2003 Վոկալիստ
Սոլյուն Sullyoon Սոլ Յուն Ա 설윤아 26.01.2004 Վոկալիստ, պարուհի, վիժուալ
Ջիննի Jinni Չհվե Յու Ջին 최윤진 16.04.2004 Վոկալիստ, պարուհի, ռեփեր
Բեյ Bae Բե Ջին Սոլ 배진솔 28.12.2004 Պարուհի, վոկալիստ
Ջիու Jiwoo Քիմ Ջի Ու 김지우 13.04.2005 Վոկալիստ, պարուհի, ռեփեր
Կյուջին Kyujin Չան Կյու Ջին 장규진 26.05.2006 Վոկալիստ, պարուհի, ռեփեր, մակնե

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ad Mare (2022)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ji, Min-kyung (2022 թ․ հունվարի 26). «JYP, 新 걸그룹 이름 'NMIXX' 최초 공개..2월 핫 데뷔 [공식]». Naver (կորեերեն). Osen. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  2. BLIND PACKAGE GRAND TEASER
  3. JYPn on Twitter:"BLIND PACKAGE GRAND POSTER"
  4. ITZY and TWICE's agency JYP Entertainment to launch new girl group in 2022
  5. (KR) Sports Chosum: JYP, 2022년 2월 신인 걸그룹 론칭…ITZY 이후 3년만
  6. (KR) Xports News: JYP 신인 걸그룹, 블라인드 패키지 선주문 4만장…파격 행보 공식입장
  7. (KR) Newsen: JYP 블라인드 프로모션도 통했다…新걸그룹 선주문량 6만장 달성
  8. Press Cover | QUALIFYING | Samantha Long X Eom Taewoong Choreography
  9. 보름달(Full Moon) Cover | QUALIFYING
  10. Break My Heart Cover | QUALIFYING
  11. I Love You 3000 Cover | QUALIFYING
  12. [JYPn] Finesse Cover | QUALIFYING | HASE Choreography
  13. Soompi: Watch: JYPn Confirms All 7 Members Of Their New Girl Group + Announces They Are “Coming Soon”
  14. JYP Announces Name Of New Girl Group Through Debut Teaser + Launches Official Social Media Accounts
  15. NMIXX - NICE TO MIXX YOU
  16. NMIXX - New Frontier: Declaration
  17. (KR) OSEN: 'JYP 新 걸그룹' NMIXX, 스토리 트레일러 공개.."새 유토피아 향해"
  18. NMIXX - Debut trailer
  19. NMIXX 1st Single 'AD MARE' Teaser Poster
  20. Now is Time! : We are NMIXX on Spotify
  21. NMIXX 1st Single <AD MARE> Now is the Time! : We Are NMIXX