New Romantics (սինգլ, Թեյլոր Սվիֆթ)
«New Romantics» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Թեյլոր Սվիֆթի երգը «1989» ալբոմից | ||||
Ձայնագրված | 2014 | |||
Ժանր | Փոփ | |||
Տևողություն | 230 վայրկյան | |||
Լեյբլ | Big Machine Records, Republic Records | |||
Հեղինակ | Թեյլոր Սվիֆթ, Մաքս Մարտին և Shellback? | |||
Պրոդյուսեր | Մաքս Մարտին, Շելլբեք | |||
1989 ալբոմի երգացանկ | ||||
|
«New Romantics», սինգլ է ձայնագրված ամերիկացի երգչուհի և երգահան Թեյլոր Սվիֆթի կողմից իր ստուդիական հինգերորդ 1989 (2014) ալբոմի համար։ Երգը iTunes Storeում թողարկվել է 2015 թվականի մարտի 3-ին, որպես ալբոմի հինգերորդ սինգլ և Billboard Hot 100-ում զբաղեցրել 71-րդ հորիզոնականը[1][2]։
Քննադատական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբ Շեֆիլդտը Rolling Stone-ից համարում է, որ սինգլը 2016 թվականի երկրորդ լավագույն ստեղծագործությունն է, հաստատելով ասել է. «Ես չեմ հասկանում, թե նա ինչու՞ է այս սինգլը ալբոմից դուրս թողել (այն բոնուս թրեյք է), այն ուղղակի հիասքանչ է»[3]։
Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսահոլովակի ռեժիսորն է Ջոնաս Ակերլունդը[4]։ Տեսահոլովակը պաշտոնապես թողարկվել է 2016 թվականի ապրիլի 6-ին Apple Musicում և թողարկվել Սվիֆթի Vevo ալիքում ապրիլի 3-ին[5][6]։ Տեսահոլովակի հիմքում ընկած են Սվիֆթի «1989 World Tour» համերգային շրջագայություններից հատվածներ և համերգային բեքսթեյջեր։ 2017 թվականի հոկտեմբերից սկսած տեսահոլովակը YouTubeում ունեցել է ավելի քան 70 միլիոն դիտում, որը նրա ալբոմի սինգլերի ցանկից ամենա դիտվածն է։
Զբաղեցրած հորիզոնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլը Billboard Hot 100-ում առաջին իսկ շաբաթվանից զբաղեցրել է 71-րդ հորիզոնականը վաճառքի թվով ունենալով ռեկորդային արդյունքներ։ 2016 թվականին թողարկվելով, որպես սինգլ այն զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը «Mainstream Top 40 chart» հիթ-շքերթում և 26-րդ հորիզոնականը «Adult Top 40»-ում[7]։ Ավստրալիայի «ARIA Singles Chart» հիթ-շքերթում զբաղեցրել է 47-րդ հորիզոնականը, իսկ ավելի ուշ 35-րդ հորիզոնականը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «New Romantics - Single by Taylor Swift»։ iTunes Store (US)։ Apple Inc։ Վերցված է փետրվարի 23, 2016
- ↑ Trust Gary (March 13, 2015)։ «Hot 100 Chart Moves: Kanye West, Paul McCartney & Carly Rae Jepsen Debut»։ Billboard (Prometheus Global Media)։ Վերցված է փետրվարի 23, 2016
- ↑ «Rob Sheffield's Top 25 Songs of 2014»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-06-ին։ Վերցված է մայիսի 6, 2016
- ↑ «Taylor Swift - New Romantics (2016)»։ IMVDb։ Վերցված է September 12, 2016
- ↑ «Taylor Drops 'New Romantics' Music Video»։ April 6, 2016։ Արխիվացված է օրիգինալից April 10, 2016-ին։ Վերցված է April 16, 2016
- ↑ «Watch Taylor's New Music Video»։ April 13, 2016։ Արխիվացված է օրիգինալից April 16, 2016-ին։ Վերցված է April 16, 2016
- ↑ Trust Gary (February 29, 2016)։ «Taylor Swift, Fifth Harmony & Gwen Stefani Debut on Pop Songs Chart»։ Billboard (Prometheus Global Media)։ Վերցված է March 2, 2016