Եռագույն գիշերաչղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Myotis emarginatusից)
Եռագույն գիշերաչղջիկ
Եռագույն գիշերաչղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Ձեռնաթևավորներ
Ենթակարգ Չղջիկներ
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ
Ցեղ Գիշերաչղջիկ
Տեսակ Եռագույն գիշերաչղջիկ
Լատիներեն անվանում
Myotis emarginatu
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632015
NCBI 109480

Եռագույն գիշերաչղջիկ (լատին․՝ Myotis emarginatus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։

Արտաքին կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափերով մոտ է Նատերերի գիշերաչղջիկին. մարմնի երկարությունը 43-55 մմ է, պոչինը՝ 38-44 մմ, նախաբազկինը՝ 39-44 մմ. Գորշ ականջախեցիները նկատելի արտահայտված են եռագույն մորթու (այստեղից՝ անվանումը) ընդհանուր գունավորման վրա։ Յուրաքանչյուր մազն ունի 3 իրար հաջորդող երանգներ՝ արծաթափայլ, շեկ և մուգ գորշ, ինչն առավել նկատելի է մեջքային մասում։ Դեպի փորը գույները խամրում և սպիտակում են։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է միջին մեծության և խոշոր միջատներով (թիթեռներ, բզեզներ, ուղղաթևեր, թաղանթաթևավորներ և այլն)։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է ամենուր, որտեղ կա մեծ պայտաքիթ չղջիկը։ Վերջինիս հետ տարբեր խորության քարանձավներում կազմում է խառը գաղութներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եռագույն գիշերաչղջիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եռագույն գիշերաչղջիկ» հոդվածին։