Mortal Kombat 3
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Mortal Kombat 3 | |
---|---|
Մշակող | Midway |
Նախագծող | Էդ Բուն |
Հրատարակիչ | Sony (PlayStation) Williams Entertainment (MD/GEN, SNES) Acclaim (PAL MD/GEN, PAL SNES, GB, GG) GT Interactive (PC) Tectoy (SMS) |
Կոմպոզիտոր | Դեն Ֆորդեն |
Սերիայի մաս | Mortal Kombat |
Նախորդ | Mortal Kombat II? |
Հաջորդ | Ultimate Mortal Kombat 3 |
Թողարկման թվական | Ապրիլի 15, 1995 |
Պլատֆորմներ | 3DO Interactive Multiplayer, Վինդոուզ[1], DOS, Super Nintendo Entertainment System, Sega Mega Drive, PlayStation[1], Game Boy և Sega Master System? |
Ժանր | Մենամարտային |
Խաղի ռեժիմ | Միակառավարում Բազմակառավարում |
PEGI | PEGI 18 |
USK | USK 18 |
ESRB | 17+ |
CERO | Z (միայն 18 տարեկան և բարձր անձնանց) |
Կրիչ | Sega Mega Drive |
Կառավարում | գեյմփադ |
«Mortal kombat 3» (թարգ.՝ Մահացու կռիվ 3), մենամարտային արկադային խաղ՝ մշակված «Midway» ստուդիայի կողմից՝ 1995 թվականին։ «Mortal Kombat» խաղաշարերերի թվով երրորդ խաղն է։ Խաղը թողարկված է Sega Mega Drive խաղային համակարգի համար։
Խաղն հաջորդում է «Mortal kombat 2»-ին։ Ի տարբերություն նախորդի՝ այստեղ ասպարեզները և կերպարները գրաֆիկորեն ավելի իրական են և ժամանակակից։ Խաղում կան մի քանի առանձնահատկություններ՝ ավելացել է կերպարների վազքի հնարավորությունը, ավելացել է կռվի նոր ձև, այսպես կոչված կոբինացիան, որը հատուկ է բոլոր կերպարներին և նոր վերջնարդյունք՝ բացի ավանդական Fatality-ից, կերպարներոը կարող են օգտագործել նաև Animality կոչվող ֆինիշերը։
Սցենարը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին աշխարհի կայսր Շաո կանը խախտելով մահացու գոտեմարտի կանոնը՝ կայսրուհի Սինդելի օգնությամբ դուրս է գալիս մեր աշխարհ, վերջնականապես երկիրը գրավելու նպատակով։ Երկրային պաշտպան Ռեյդենը հավաքելով երկրային լավագույն զինվորներին, ամեն ինչ անում է Կաննին կանգնեցնելու համար։ Սկսվում է մահացու կռիվը երկրի և արտաքին աշխարհի միջև։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղում առկա են նախորդ խաղերի կերպարները, որոնց ավելացել են բազմաթիվ նոր կերպարներ՝
Հին կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շանգ Տսունգ - Կայսր Շաո Կանի գլխավոր կախարդը։
- Լյու Քենգ - մահացու գոտեմարտի մրցման չեմպիոն։
- Ջաքս - Ոստիկանության մայոր։
- Սոնյա - Ոստիկանության լեյտենանտ։
- Կունգ Լաո - Շաոլինյան տաճարի վանական։
- Կանո - «Սև Վիշապ» ընկերության գլխավոր անդամ։
Նոր կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սինդել - Էդինինի թագուհին։
- Ստրայկեր - անկարգապահներին ճնշող ջոկատի հրամանատար։
- Սաբ Զիրո (առանց դիմակի) - օրգինալ Սաբ Զիրոյի փոքր եղբայրը։ Լին Կուեյի խմբից դուրս եկած նինջան։
- Սայրեքս - ռոբոտ-մարտիկ Լին Կուեյի խմբից։ Նպատակը Սաբ Զիրոյին գտնելն ու ոչնչացնելն է։
- Սեկտոր - ռոբոտ-մարտիկ Լին Կուեյի խմբից։ Նպատակը Սաբ Զիրոյին գտնելն ու ոչնչացնելն է։
- Նայթվուլֆ - Հյուսիսամերիկյան շաման։
- Շիվա - ռասայով՛ Շոկան։
- Կաբալ - Սև Վիշապ ընկերության նախկին անդամ։
- Սմոուք (ռոբոտ)- ռոբոտ-մարտիկ Լին Կուեյի խմբից։ Նպատակը Սաբ Զիրոյին գտնելն ու ոչնչացնելն է։
Որոշ ասպարեզներում կռվելիս, հակառակորդին օպերկոտ հասցնելու դեպքում կերպարները հայտնվում են նոր ասպարեզում, որը խաղի ևս մի առանձնահատկություն է։ Առանձին ասպարեզներում կան ֆոնային առանձնահատկություններ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Redump.org — Europe.