Jump to content

Masterpiece

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Masterpiece»
Մադոննաի երգը
Ժանրփոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլInterscope Records
ՀեղինակՄադոննա
ՊրոդյուսերWilliam Orbit?

«Masterpiece» (անգլ. թարգմանաբար՝ «Գլուխգործոց»), ամերիկացի երգչուհի Մադոննայի երգը։ 2012 թվականին երգը ի սկզբանե ձայնագրվել է որպես «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն» ֆիլմի սաունդթրեք։ Ավելի ուշ երգը ներառվել Է Մադոննայի տասներկուերորդ ստուդիական ալբոմում, որը կոչվում է «MDNA»։ 2012 թվականի ապրիլի 3-ին երգը կատարվել է Մեծ Բրիտանիայի ռադիոյում։ Երգի հեղինակներն են Մադոննան, Ջուլի Ֆրոստը և Ջիմի Հարին։ Երգն արժանացել է քննադատների բարձր գնահատականներին․ գնահատվել է երգի քնարական բովանդակությունը և Մադոննայի վոկալ կատարումը։ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության 69-րդ արարողության ժամանակ երգը հաղթել է «Լավագույն երգ» անվանակարգում։

Երգը գրել են Մադոննան, Ջուլի Ֆրոստին և Ջիմի Հարին, պրոդյուսերները եղել են Մադոննան և Ուիլյամ Օրբիթը։ Երբ Մադոննան նկարահանել է իր «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն» ֆիլմը, նրա մենեջեր Գայ Օսերին երգչուհուն համոզել է երգ գրել սաունդթրեքի համար։ Ֆրոստը այդ ժամանակ ապրում էր Լոս Անջելեսում և գնահատում էր երաժշտական աշխարհում իր առաջնահերթությունները, ինչպես նաև ցանկանում էր համագործակցել մի շարք արտիստների հետ, որոնց թվում Մադոննան առաջինն էր։

Ամենակարևորն այն է, որ նա ունի երգեր, որոնք համարվում են լավագույնը երաժշտության պատմության մեջ․.. այնպես որ, այո, ես միշտ երազել եմ աշխատել մարդկանց հետ, ինչպիսիք են Մադոննան։

Օրբիթը, որն ավելի վաղ աշխատել է Ֆրոստի և Հարիի հետ, նրանց հետ կապ է հաստատել Մադոննայի հետ երգի շուրջ համագործակցելու համար[1]։ Նա լսել է Ֆրոստի երգի նախնական տարբերակը և համոզված է եղել, որ այն Մադոննային դուր կգա[2]։ Ֆրոսթի խոսքով՝ երգի թեման դառը-քաղցր սերն է ու հարաբերություններում առկա դժվարությունները։ Այնուհետև նրանք հորինել են տեքստը և մեղեդիները։ Ժամանակի ընթացքում Մադոննան փոխել է երգի կառուցվածքը, և վերջնական տարբերակը պատրաստ էր ձայնագրության[3]։ Մադոննան հիշում էր․

Գայ Օզիրին ամբողջ ժամանակ մեծախոսում էր, երբ ես նկարահանում ու մոնտաժում էի իմ ֆիլմը, հասկացա, որ պետք է երգ գրել։ Եվ ես ասացի նրան․ խնդրում եմ, Գայ, ես փորձում եմ կենտրոնանալ ռեժիսորական աշխատանքի վրա, և ուզում եմ, որ մարդիկ ուշադրություն դարձնեն ֆիլմի վրա, ես բացարձակապես ժամանակ չունեմ։ Հետո ես ավարտեցի ֆիլմը և հանգիստ սկսեցի երգ գրել։ Արդյունքում ինչ-որ կախարդական ձևով ստեղծվեց «Masterpiece» երգը, այնպես որ շնորհակալություն քեզ, Գայ Օզիրի, այն բանի համար, որ այդքան նյարդայնացնում ես։

Քննադատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգն ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ MTV հեռուստաալիքի տեսագրության մեջ ասվում է, որ երգը չի համապատասխանում Մադոննայի սովորական ոճին՝ սեքսուալ, եռանդուն և չարաճճի, ավելի շուտ այն ցույց է տալիս Մադոննայի իմաստությունը[4]։ The Guardian թերթից Մայքլ Քրեգը երգը գնահատել է որպես ալբոմի լավագույն վոկալային ելույթներից մեկը[5]։ The Daily Telegraph թերթից Նիլ Մաքորմիկը երգը նկարագրել է որպես քաղցր, նուրբ իսպանական մոտիվով սիրո երգ՝ թեթև ռիթմով և սահուն մեղեդիով, որը լցված է սինթետիկ երաժշտությամբ[6]։ Billboard հանդեսից Քիթ Քոլֆիլդը կարծում էր, որ երգը շատ գեղեցիկ է, իսկ Մադոննայի վոկալը՝ հիասքանչ[7]։ Քայլ Անդերսոնը Entertainment Weekly ամսագրից երգը նկարագրել է որպես 1990-ականների կեսերի Մադոննայի ոճի վերադարձ[8]։ The National խմբից Նիք Լևինը զգացել է, որ երգը կատարելապես համապատասխանում է իր «Something to Remember» բալլադների հավաքածուին[9]։

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Illegal chart entered CIS|2 Illegal chart entered Ukraine |16
Հիթ-շքերթ (2012) Լավագույն
հորիզոնական
Չեխիա IFPI[10] 58
Iceland (RÚV)[11] 28
Ճապոնիա Japan Hot 100[12] 77
Russia (Billboard)[13] 1
Russia Airplay (Tophit)[14] 1
South Korea International (GAON)[15] 147
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[16] 68

Տարեկան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2012) Հորիզոնական
Russia Airplay (TopHit)[17] 6
Ukraine Airplay (Tophit)[18] 62
Հիթ-շքերթ (2013) Հորիզոնական
Russia Airplay (Tophit)[19] 83
Ukraine Airplay (Tophit)[20] 104

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Williams, Colleen (2012 թ․ փետրվարի 1). «(daily news)». Nonstop News LA. Los Angeles. Event occurs at 15:30 (minutes=1:51–3:23). NBC Nonstop.
  2. Madonna (2012). Madonna – MDNA Electronic Press Kit Featuring William Orbit, Martin Solveig, Benny Benassi (Streaming, Digital download). Interscope Records. Event occurs at 6:31–7:00.
  3. Eight Forty-Eight (2012 թ․ փետրվարի 6). «Julie Frost talks about Golden Globe-winning collaboration with Madonna». Chicago, Illinois: WBEZ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  4. «Madonna's Newest 'Masterpiece' Song Leaks Online». MTV News. Viacom. 2011 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  5. Cragg, Michael (2012 թ․ մարտի 7). «First listen: Madonna's MDNA». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  6. McCormick, Neil (2012 թ․ մարտի 7). «Madonna's new album MDNA: track-by-track review». The Daily Telegraph. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  7. Caulfield, Keith (2012 թ․ մարտի 9). «Madonna, 'MDNA': Track-By-Track Review». Billboard. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  8. Anderson, Kyle (2011 թ․ դեկտեմբերի 11). «Madonna debuts new song 'Masterpiece' – and we might like it». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
  9. Levine, Nick (2012 թ․ մարտի 14). «Track-by-track review of Madonna's MDNA». The National. Mubadala Development Company. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  10. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201215.
  11. «Madonna Chart History». RÚV. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  12. Madonna Album & Song Chart History Japan Hot 100 for Madonna.
  13. «Чарты > 12 ноября 2012 г». Billboard. MSN Russia. 2012 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
  14. «Weekly Airplay Top Hit 100 Russia» (ռուսերեն). TopHit. 2012 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
  15. «가온차트와 함께하세요» (կորեերեն). Gaon Chart. 2012 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
  16. 7, 2012 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  17. «Yearly Airplay Top Hit 200 Russia» (ռուսերեն). TopHit. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
  18. «Ukrainian Top Year-End Radio Hits (2012)». Tophit. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  19. «Russian Top Year-End Radio Hits (2013)». Tophit. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  20. «Ukrainian Top Year-End Radio Hits (2013)». Tophit. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Masterpiece» հոդվածին։