Más

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Más»
Ռիկի Մարտինի երգը
Ժանրլատինական փոփ և պարային երաժշտություն
Լեզուիսպաներեն
ԼեյբլColumbia Records
ՀեղինակDesmond Child?, Claudia Brant?, Ռիկի Մարտին, Tainy? և Ferras?
ՊրոդյուսերDesmond Child?

«Más», Ռիկի Մարտինի «Música + Alma + Sexo» ալբոմի երկրորդ սինգլը, որը թվային տարբերակով թողարկվել է 2011 թվականի ապրիլի 5-ին[1][2][3][4]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Billboard ամսագին տված հարցազրույցում Մարտինը երգը նկարագրել է այսպես․ «Այն կարող է լինել 80-ականների կամ 90-ականների կամ էլ անցյալ տարվա գարնան երգ։ Կախված նրանից, թե որ սերնդին եք պատկանում։ Մարտինը հայտարարել է, որ ցանկացել է «երգը դարձնել մի փոքր պարային և հեռու այն ամենից, ինչ դուք սովորաբար անում եք կյանքում»։ Եվ նա ավելացրել է մի քանի կերպարներ, որոնք արտիստներներ են, օրինակ, «Տիկոն» Մանհեթենում իր բումբոքսով։ Նա հորինել է նրանց, բայց բոլորն էլ իրական կերպարներ են»[5]։

Քննադատական ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The New York Post-ը շատ դրական է գնահատել երգը. «փայլուն լատինաամերիկյան փոփ մեղեդու ինչ-որ բան կա, որը հետաքրքիր է։ «Más»-ում Մարտինը փորձում է բռնել իսպանական Հարլեմի փողոցներում տիրող 90-ականների ոգին»[6]։ Houston Chronicle-ից Ջոն Գերան բարձր է գնահատել երգը ասելով. ««Más»-ը սոված արտիստների պիետետ է (DJ անդեգրաունդ, անփորձ մոդել), այն կատարելագործվել է վերջին «The Cup of Life» և «Livin' la Vida Loca» հիթերի համեմատ»[7]։ Latina-ից Գրեյս Բեսթիդասը դրական կարծիք է հայտնել. ««Más»- ը լավատեսական պարային երգ է, որն օգտագործում է լավագույն բանը, որը կարող է առաջարկել կյանքը, առանց ուրիշների կարծիքների մասին հոգ տանելու։ Այն ձգտում է հուզել մեզ բոլորիս, ինչպես դա արել է 1999 թվականին «The Cup of Life» երգը»[8]։ The New York Times-ից Ջոն Փերելեսը գրել է. «հին դիսկոյի շարժական ռիթմերը, ինչպիսիք են Լեդի Գագայի և The Black Eyed Peas-ի հիթերը, կան նաև «Más»-ում (երգ այն մարդկանց մասին, ովքեր եկել են մեծ քաղաք)»[9]։ Billboard-ից Դեյլա Կոբոն ասել է.««Más»-ը առաջարկ է պարել բառերի հետ, որոնք դրդում են ունկնդիրներին տոնել ամբողջ գիշեր»[10]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկի Մարտինը «Más» երգի համար տեսահոլովակ է թողարկել 2011 թվականի ապրիլի 28-ին։ Տեսահոլովակի մեջ նկարահանվել է Սայմոն Բրեդը Պուերտո Ռիկոյում «Música + Alma + Sexo World Tour» բաց շրջագայության ժամանակ[11]։

Տեսանյութը Մարտինին էներգիա է փոխանցել բեմի վրա իր պարողների և երաժիշտների հետ, շոուի ոգին ուղեկցվել է Պուերտո Ռիկոյի հանդիսատեսի ծափահարություններով, 2011 թվականի մարտին իր անշլագ չորս կատարումների ժամանակ[12]։

Ռեմիքսներ և այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ռիկի Մարտինը ձայնագրել է «Más» երգի անգլիալեզու «Freak of Nature» տարբերակը։ «Wally López Bilingual Remix» երգը թողարկվել է 2011 թվականի հունիսի 13-ին։ «Más»-ը, (Ռեմիքսներ) որն իր մեջ պարունակում է Ռալֆի Ռոզարիի և Ուոլի Լոպեսի ռեմիքսները, թողարկվել է 2011 թվականի հունիսի 14-ին ԱՄՆ-ում[13]։ «Más»-ը (Wally López Remixes) Եվրոպայում թողարկվել է 2011 թվականի հուլիսի 8-ին։ Այն ներառում է Լոպեսի երեք ռեմիքս[14]։ «Más» (Wally Bilingual Remix) ներառվել է նաև բրիտանական 17: Greatest Hits-ում։

Առաջխաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկի Մարտինը 2011 թվականի մայիսի 3-ին The Tonight Show with Jay Leno հաղորդման ժամանակ հարցազրույց է տվել և հետո կատարել «Freak of Nature» երգը[15]։ Նա նաև 2011 թվականի հուլիսի 21-ին Premios Juventud ժամանակ «Frío/Más»-ից կատարել է պոպուրի։

Ձևաչափեր և երգացանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Europe and Brazil Digital single[16][17][18][19]

  1. «Más» — 4:09

US, UK, Europe and Brazil Digital single[20][21][22][23][24][25][26]

  1. «Más» (Wally Bilingual Remix) — 4:27

Digital EP (US)

  1. «Más» — 4:09
  2. «Más» (Ralphi Rosario Spanish Radio Remix) — 4:08
  3. «Más» (Wally López Ibiza Es Más Radio RMX) — 4:27

Digital EP (Europe)

  1. «Más» (Wally López Factomania In Miami RMX) — 4:20
  2. «Más» (Wally López Ibiza Es Más Radio RMX) — 4:27
  3. «Más» (Wally López Ibiza Es Más RMX) — 7:11

Հիթ-շքերթներ և հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2011) Լավագույն
հորիզոնական
Spanish Singles Chart[27] 43
US Billboard Hot Dance Club Songs[28] 7
US Billboard Hot Latin Songs[28] 13
US Billboard Latin Pop Songs[28] 2
US Billboard Tropical Songs[29] 30

Տարեկան Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2011) Հորիզոնական
US Billboard Latin Pop Songs[30] 28

Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Հավաստագրեր Վաճառք
Mexico (AMPROFON) Gold 30,000[31]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Más. Retrieved March 26, 2011.
  2. Nuevo sencillo. Retrieved March 26, 2011.
  3. Ricky Martin estrena «Más» el segundo sencillo de su ultimo disco. Retrieved February 28, 2011.
  4. Sencillo «Más» de Ricky Martin llega a la radio Արխիվացված 2011-03-05 Wayback Machine. Retrieved February 28, 2011.
  5. Leila Cobo (2011 թ․ հունվարի 26). «Ricky Martin's "MAS" Track By Track». Billboard. Վերցված է 2011 թ․ ապրիլի 19-ին.
  6. POST, New York (2011 թ․ փետրվարի 2). «New CDS from Ricky Martin, Rod Stewart, George Michael - NYPOST.com». New York Post. Վերցված է 2011 թ․ ապրիլի 19-ին.
  7. GUERRA, Joey (2011 թ․ փետրվարի 3). «'M+A+S' Martin, less maudlin». Houston Chronicle. Վերցված է 2011 թ․ ապրիլի 19-ին.
  8. BASTIDAS, Grace (2011 թ․ փետրվարի 3). «REVIEW: Ricky Martin Gives Us Musica + Alma + Sexo». Latina. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 19-ին.
  9. PARELES, Jon (2011 թ․ փետրվարի 3). «Critics' Choice: New Cds Ricky Martin, Now as Himself». The New York Times. Վերցված է 2011 թ․ ապրիլի 19-ին.
  10. COBO, Leila (2011 թ․ փետրվարի 3). «Ricky Martin, "Musica + Alma + Sexo"». Billboard. Վերցված է 2011 թ․ ապրիլի 19-ին.
  11. «New Music Video "Más" - Premieres Thursday, April 28». Ricky Martin's Official Website. Sony Music Entertainment, Columbia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  12. «New Videoclip "Más"». Ricky Martin's Official Website. Sony Music Entertainment, Columbia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  13. Más (Remixes). Retrieved June 6, 2011.
  14. https://www.amazon.co.uk/dp/B00580C28U Más — Wally López Remixes(չաշխատող հղում). Retrieved July 3, 2011.
  15. «About (Late): Ricky Martin talks about coming out with Jay Leno». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
  16. «Más (France Digital Single)». itunes.apple.com/fr. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  17. «Más (Denmark Digital Single)». itunes.apple.com/dk. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  18. «Más (Germany Digital Single)». itunes.apple.com/de. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  19. «Más (Brazil Digital Single)». itunes.apple.com/br. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  20. «Más (US Digital Single)». itunes.apple.com/us. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  21. «Más (UK Digital Single)». itunes.apple.com/gb. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  22. «Más (Germany Digital Single)». itunes.apple.com/de. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  23. «Más (Spain Digital Single)». itunes.apple.com/es. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  24. «Más (Italy Digital Single)». itunes.apple.com/it. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  25. «Más (Portugal Digital Single)». itunes.apple.com/pt. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  26. «Más (Brazil Digital Single)». itunes.apple.com/br. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  27. Más (song). Retrieved June 16, 2011.
  28. 28,0 28,1 28,2 Currently on the Charts. Retrieved March 28, 2011.
  29. Chart Highlights: Pop, Christian, Gospel Songs & More. Retrieved April 11, 2011.
  30. «2011 Year End Charts: Latin Pop Songs». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
  31. [1]. Retrieved 2011.